Խերխաթուն
իգական անձնանուն
Խերխաթուն, հայկական իգական անուն։ Առաջացել է ժողովրդական խեր՝ «հայր» և խաթուն բառերից։ Նշանակում է «հոր տիկինը, որ լինում է զավակի մայրը»։ Գործածվել է 14-16-րդ դարերում[1]։
Խերխաթուն Խերխաթուն | |
---|---|
Տեսակ | իգական անձնանուն |
Սեռ | իգական |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Կապված հոդվածներ | «Խերխաթուն» սկսվող էջեր |
Գործածություններ խմբագրել
- Խերխաթուն, կին Մանվելի, 1311 թվական[2]։
- Խերխաթուն, դուստր Հազարշահի Շիկբակեցւոյ, 1313 թվական։
- Խերխաթուն, կին Ապրէլուսի, ով ստացավ մի Ավետարան 1347 թվականին[3]։
- Խերխաթուն, կին ոսկերիչ Հակոբի և կնքամայր գրիչ Հակոբ սարկավագի, ով ընդօրինակեց Կիւրղի Կոչումն ընծայութեան գիրքը՝ 1358 թվականին[4]։
- Խերխաթուն, դուստր Մկրտիչ քահանայի և հանգուցյալ քույր Զաքարիա գրչի, ով ընդօրինակեց Ավետարանը Աղթամարում 1393 թվականին և մի ուրիշ Ավետարան էլ 1399 թվականին[5]։
- Խերխաթուն, կին Խաչերեսի և խորթ մայր Էվաչայի, ով 1425 թվականին Տրապիզոնում գնեց մի հին Ավետարան[6]։
- Հերխաթուն, կին Կարապետի և մայր Ատոմ քահանայի, ով 1418 թվականին Վանում ստացավ Խաչատուրից մի Ավետարան, ապա կորցնելով՝ նորից փրկեց 1431 թվականին[7]։
- Հերխաթուն, կին աղքատ Հովսեփի, որ Վանում 1475 թվականին Կարապետ երեցին գրել տվեց մի Ավետարան[8]։
- Խերխաթուն, կին Թումայի և մայր տանուտեր Պետրոսի, որ Վանում 1475 թվականին Ազարիա քահանային գրել տվեց մի Ավետարան[9] և մի Ավետարան էլ Զաքարիա գրչին 1495 թվականին[10]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 509-510 — 682 էջ։
- ↑ Ձեռագիր Թավրիզ 73 ա
- ↑ Ձեռագիր Ագուլիս=Արրտ․ 1911, 462-5
- ↑ Ձեռագիր Թավրիզ 28 բ
- ↑ Ձեռագիր Վասպուրական 230, 235
- ↑ Ձեռագիր Վենետիկ Ա․ 485
- ↑ Ձեռագիր Վասպուրական 313
- ↑ Ձեռագիր Վասպուրական, էջ 478
- ↑ Ձեռագիր Վասպուրական 475-476
- ↑ Թորոս աղբար Բ․ 276
🔥 Top keywords: Գլխավոր էջՀայոց ցեղասպանությունՍպասարկող:ՈրոնելՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀայաստանԿոմիտասՀամո ՍահյանՍևանա լիճԱլեքսանդր ԹամանյանՇառլ ԱզնավուրՀայերենի այբուբենՀովհաննես ԹումանյանՎահան ՏերյանՊարույր ՍևակԳարեգին ՆժդեհԶվարթնոցի տաճարԵղիշե ՉարենցՎիլյամ ՍարոյանՍասունցի ԴավիթԽաչատուր ԱբովյանՎարդանանք (պատմավեպ)ՈրոտանԱրարատՎիկտոր ՀամբարձումյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըՀովհաննես ՇիրազՏիգրան ՊետրոսյանՄարտիրոս ՍարյանՄատենադարանՔութեշՋրծաղիկՄուշեղ ԳալշոյանԵրևանՍասնա ծռերՎբեթՄոնթե ՄելքոնյանՋուրԽաչքարՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)