Խաշխաշ

բույսերի ցեղ
Խաշխաշ
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ՎերնաբաժինԲարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգԳորտնուկածաղկավորներ (Ranunculales)
ԸնտանիքԿակաչազգիներ (Papaveraceae)
ԵնթաընտանիքԿակաչայիններ (Papaveroideae)
ՑեղԽաշխաշ (Papaver)
L., 1753

Խաշխաշ կամ կակաչ (լատին․՝ Papaver), կակաչազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 100 տեսակ։

Կակաչի դաշտ Հայաստանում
Կակաչի դաշտ Հայաստանում

Տարածում խմբագրել

Խաշխաշ։ Բուսաբանական նկարազարդում «Köhler’s Medizinal-Pflanzen» գրքից, 1887

Տարածված է առավելապես Հյուսիսային կիսագնդում։ Ձեթ և ափիոն պարունակող սերմեր ստանալու նպատակով մշակվում է մեկ տեսակը՝ խաշխաշի քնաբերը (լատին․՝ P. somniferum), որն ունի 8 ենթատեսակ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Միամյա, 80-150 սմ բարձրության բույս է, արմատն առանցքային է, ցողունը՝ կանգուն, տերևները նստադիր են, մազմզոտ, խոշոր, պտուղը տուփիկ է։ Սերմերը մանր են, տարբեր գույնի։

Հայաստանում խմբագրել

Հայաստանում հայտնի է կակաչի 14 (16) տեսակ՝ կակաչ արևելյան, պարսկական, ավազասեր, ուրբանի, ծաղկակիցավոր, սակավատերև և այլն՝ տարածված գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ենթալպյան մարգագետիններում, միջին լեռնային գոտիներում, չոր կանաչապատ լանջերին, թփուտներում, ցանքերում և այլուր։Ցողունը մազմզոտ է կամ մերկ, ճյուղավորվող։ Կտրելիս առաջանում է սպիտակ, դեղնավուն կամ նարնջագույն կաթնահյութ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Պտուղը երկարավուն բազմասերմ տուփիկ է։ Սերմերը մանր են, ցանցանման, տարբեր գույների։ Ծաղկակիցավոր և սակավատերև տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։

Նշանակություն խմբագրել

Ձիթատու խաշխաշի սերմերը պարունակում են 46-56% ձեթ և մինչև 20% սպիտակուցներ։ Ձեթն օգտագործվում է հրուշակեղենի և պահածոների արտադրությունում, օծանելիքի արդյունաբերության մեջ։ Քուսպն արժեքավոր կեր է, 1 կգ-ը համարժեք է 1, 1 կերային միավորի։ Ափիոն-հումքը հավաքում են հասունության փուլում (ծաղկումից 20 օր անց), կանաչ տուփիկների վրա հատուկ գործիքով խազեր են առաջացնում, կաթնանման ափիոնը դուրս է հոսում, մածուցիկանում, և այդ վիճակում հավաքվում են։ Դեղատու սորտերի տուփիկներից (սերմերը հեռացնելուց և աղալուց հետո) ստանում են ալկալոիդներ (մորֆին, կոդեին, պապավերին), որոնք բժշկության մեջ օգտագործվում են որպես ցավազրկող միջոց։Բայց քանի որ ափիոնը նաև շատ ուժեղ թմրանյութ է, դեղատու սորտերի ցանքերն ամենուրեք արգելված են։

Ձիթատու խաշխաշի եվրասիական ենթատեսակը մշակվում է Ուկրաինայում, Թաթարստանում և Բաշկիրիայում, Պովոլժիեում, Սիբիրում, իսկ մինչև 1974 թվականը ափիոնատու խաշխաշի տյանշանական ենթատեսակը մշակվել է Կիրգիզական ԽՍՀ-ում։

Կակաչի սերմերի տարեկան արտադրությունը 2004-2005 թվականներին
Տվյալները ըստ FAOSTAT-ի FAO բազայի տվյալների, նոյեմբերի 14, 2006

Չեխիա54 821,0062 %36 418,0053 %
Թուրքիա16 000,0018 %16 000,0023 %
Ֆրանսիա5 500,006 %5 500,008 %
Գերմանիա2 700,003 %2 700,004 %
Հունգարիա1 700,002 %1 700,002 %
Ավստրիա1 395,002 %1 400,002 %
Ռումինիա1 400,002 %1 400,002 %
Նիդեռլանդներ1 500,002 %1 300,002 %
Պաղեստին2 400,003 %1 000,001 %
Սերբիա և Չեռնոգորիա6501 %6501 %
Այլ երկրներ4851 %4851 %
ընդամենը88 551,00100 %68 553,00100 %

Կակաչ արևելյան խմբագրել

Որպես անհետացող տեսակ գրանցված է հայկական «Կարմիր գրքում»։ Հայրենիքը Հայաստանն է։ Հանդիպում է Շիրակի դաշտում, Արագածի լանջերում, Լոռիում, հյուսիսային շրջաններում, Ապարանում, Սևանի ավազանում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, Վայքում, Զանգեզուրում, չոր, քարքարոտ լանջերում։ Հայաստանից դուրս հանդիպում է հյուսիսային Իրանում, Փոքր Ասիայում։Ծաղիկները խոշոր են՝ մինչև 20 սմ տրամագծով, պսակաթերթերը 4-6 հատ են՝ վառ կարմիր, նարնջակարմրավուն, հասարակ կամ լիաթերթիկ, հիմքում սև ու մանուշակագույն, գրեթե քառակուսի բնով։ Տերևները փետրաբաժան են, ծածկված կոշտ աղվամազով։ Ցողունի բարձրությունը հասնում է 50-90 սմ։ Լուսասեր է, բավականին չորադիմացկուն, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Ցրտադիմացկուն է։ 19-րդ դարի ակտիվ սելեկցիոն աշխատանքներ են կատարվում բույսի նոր տեսակներ ստանալու ուղղությամբ։ Այժմ հայտնի են այդ տեսակի բազմաթիվ տարատեսակներ, բազմազան գունավորմամբ։Կակաչ արևելյան (Papaver orientale L.):

Գեղարվեստական գրականության մեջ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 15
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաշխաշ» հոդվածին։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաշխաշ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաշխաշ» հոդվածին։