Խալիլ (Halil), Հալիլ փաշա Քութ (1882[1] կամ 1881, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] - օգոստոսի 20, 1957(1957-08-20), Ստամբուլ, Թուրքիա[1]), թուրք զինվորական գործիչ, գեներալ։ Էնվերի հորեղբայրը։ 1914 թվականին եղել է «Թեշքիլաթ-ը մահսուսայի» ղեկավարը։ 1916-18 թվականներին` 6-րդ բանակի հրամանատար (Միջագետքում)։ Լինելով «Մեծ Թուրանի» ցնորամիտ գաղափարի ջատագով՝ փորձել է այդ գաղափարն իրականացնել թյուրքալեզու ցեղերով բնակեցված տարածքները նվաճելով և հայ ժողովրդին (որպես խոչընդոտ) ոչնչացնելով։ 1918 թվականի մարտին Էնվերի եղբայր Նուրի փաշայի հետ Ատրպատականում բանակցել է մուսավաթականների հետ, ինչի արդյունքում որոշվել է, որ մուսավաթականները աջակցեն թուրքական բանակին՝ գրավելու Առանը (այժմյան Ադրբեջանի տարածքը)։

Խալիլ
թուրքերեն՝ Halil Kut
1882[1] կամ 1881 - օգոստոսի 20, 1957(1957-08-20)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[1]
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա[1]
Քաղաքացիություն Թուրքիա և  Օսմանյան կայսրություն
Զորատեսակհետևազոր
ԿոչումMirliva? և գեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Էլ-Քութի պաշարում, Պարսկական արշավ, Fall of Baghdad? և Battle of Hanna?
ԿրթությունՕսմանյան ռազմական քոլեջ

1918 թվականի մայիսի 15-ին Խալիլի զորքերը զավթել են Ալեքսանդրապոլը, այնուհետև Ատրպատականով արշավել Բաքու և, գրավելով այն (1918 թվականի սեպտեմբեր), կոտորել տեղի հայերին (շուրջ 30 հազար մարդ)։ 1920 թվականի մարտին Խալիլը, Նուրի փաշան և մուսավաթականները հրդեհել են հայկական Շուշի քաղաքը (Ղարաբաղ), կոտորել հայ բնակչության մեծ մասին (35 հազար մարդ)։

Քութն իր հուշերում նշել է, որ անձամբ սպանել է «ավելի կամ պակաս» 300000 մարդ[2][3][4]։ 1918 թվականին Երևանում Քութը բազմաթիվ հայերի մոտ հայտարարել է. «Ես փորձում էի ոչնչացնել ողջ հայ ազգը մինչև վերջին մարդը»[3][2][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Deutsche Nationalbibliothek Record #1047848120 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Winter, 2003, էջ 65
  3. 3,0 3,1 Kiernan, 2008, էջ 413
  4. Babikian, Aris (1998 թ․ հունիսի 3). «Wall of silence built around Armenian genocide». The Ottawa Citizen. էջ A14.
  5. Pritchard, Maria. Genocide. RW Press. էջ 1971. ISBN 1-909284-27-0.

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խալիլ» հոդվածին։