Լորի Աբրամս

Լոուրենս Մայքլ «Լորի» Աբրամս (անգլ.՝ Laurie Abrahams, ապրիլի 3, 1953(1953-04-03), Ստեպնի, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը խաղացել է որպես հարձակվող։ Ամբողջ կարիերայի ընթացքում, որը եղել է 1977-1987 թվականներին, խաղացել է 283 խաղ և խփել 142 գոլ։

Լորի Աբրամս
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԼոուրենս Ադամ Մայքլ Աբրամս
ԱզգությունըԱնգլիացի
ՔաղաքացիությունըԱնգլիա Անգլիա
ՄականունԼորի
Ծննդյան ամսաթիվապրիլի 3, 1953(1953-04-03) (71 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Անգլիա
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԿոլլեդժ Իրվին Վելլի
Պատանեկան կարիերա
-1977Անգլիա Բարկինգ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1977-1978Անգլիա Չարլտոն Ատլետիկ16 (2)
1978Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Ինգլենդ տի Մեն17 (7)
1979Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տալսա Ռաֆնեկս15 (10)
1979-1981Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կալիֆորնյա Սյորֆ58 (30)
1982-1983Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռալսա Ռաֆնեկս53 (28)
1984Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան ԴԻեգո Սոկկսերս19 (1)
1986Ավստրալիա Մելբուրն Նայտս9 (5)
1980-1981Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կալիֆորնյա Սյորֆ14 (14)
1983-1984Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տալսա Ռաֆնեկս25 (23)
1984-1985Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Տալսա18 (7)
1985-1986Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կանզա Սիթի Կոմտես55 (38)
1986-1987Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վիչիտա Վինգս23 (14)
Մարզչական կարիերա
2008-մ.հ.Կոլլեջ Իրվին ՎելլիՄարզչի օգնական
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Խաղացող խմբագրել

Աբրամսը ծնվել է Ստեպնիում, որը գտնվում է լոնդոնյան Իստ Էնդում։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել «Բարկինգայի» մանկապատանեկական թիմում խաղալով։ Նրա աշխատանքի հիմնական վայրը եղել է դերձակների խանութում, նա եղել է գնորդների չափսերը վերցնողը, տաբատներ և կոստյումներ վաճառող։ 1977 թվականին պայմանագիր է կնքել «Չարլտոն Ատլետիկի» հետ։ «Չարլտոնում» անցկացրեց մեկ մրցաշրջան, ինչի ժամանակ խաղաց 16 խաղ[1]։ «Չարլտոնից» հեռանալուց հետո, ինչը տեղի է ունեցել 1978 թվականին, Աբրամսը տեղափոխվեց ԱՄՆ և սկսեց խաղալ հյուսիսամերիկյան առաջնությունում։ «Սյորֆը» 1981 թվականի մրցաշրջանի վերջում կազմալուծվեց և նա վերադարձավ «Ռաֆնեկս»[2]։

Նա խաղացել է ակումբում երկու մրցաշրջան և մեկ շոուբոլային մրցաշրջան։ Նա ճանաչվեց հարձակվողության լավագույն ֆուտբոլիստը, խփեց 12 գոլ և կատարեց 6 արդյունավետ փոխանցում 8 խաղում[3]։ 1984 թվականի մայիսին «Ռաֆնեկսը» Աբրամսին փոխարինեց Պիտերա Սկուրասայի հետ, ով խաղում էր «Սան Դիեգո Սեկկերսում»[4]։ Նա մրցաշրջանը սկսեց Էյդոմ Կոկերի հետ զույգ կազմելով, բայց կորցրեց տեղը հիմնական կազմում նրանից հետո, երբ «Սոկկերը» գնեց Սլավիշ Ժունգուլային և Բրանկո Շեգոտույին։ 1984 թվականի հոկտեմբերի 17-ին «Սոկկերսը» Աբրամսին վաճառեց «Նյու Յորք Կոսմոսին» 25000 դոլլարով[5]։

«Կոսմոսը» 1984 թվականի աշնանը տեղափոխվեց MISL և 1985 թվականի հունվարին նրա տրանսֆերային իրավունքները վաճառեց «Կանզաս Սիթի Կոմետսին»[6]։ Նա «Կոմետսում» մնաց միայն 1985-1986 մրցաշրջանում։ Աբրամսը 1986 թվականը անցկացրեց Ավստրալիայում «Մելբուրն Նայտսի» կազմում, որտեղ խաղաց 9 խաղ[7], որից հետո վերադարձավ Ամերիկա որպեսզի խաղա «Վիչիտա Վինգսում»։ Երբ Աբրամսին հարցրեցին թե ինչում է կայանում նրա հաջողությունները Ամերիկայում, նա պատասխանեց.

Ավելի հեշտ է գոլ խփել Սան Դիեգոյում ամռանը, քան Խալլեյում ձմռանը։

Մարզիչ խմբագրել

Աբրամսը ներկայումս Իրվին Վելլի քոլեջում գլխավոր մարզիչի օգնական է[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «CHARLTON ATHLETIC - 1946/47 - 2007/08». Post War English & Scottish Football League A - Z Player's Database. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
  2. 4 Dips Taken in NASL Draft Washington Post, The (DC) - Wednesday, 7 October 1981
  3. [1]
  4. Socks' deals put on hold Evening Tribune (San Diego, CA) - Friday, 11 May 1984
  5. Sockers sell Abrahams to Cosmos Team gets $25,000 for English forward San Diego Union, The (CA) - Thursday, 18 October 1984
  6. COMETS STIFF TEST FOR STING Chicago Tribune - Sunday, 27 January 1985
  7. «Australian Player Database». Oz Football. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
  8. «Assistant Coach: Laurie Abrahams». Irvine Valley College. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել