Լորենի

բույսերի ցեղ
Լորենի
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ՎերնաբաժինԲարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՓիփերթածաղկավորներ (Malvales)
ԸնտանիքՓիփերթազգիներ (Malvaceae)
ԵնթաընտանիքԼորենայիններ (Tilioideae)
ՑեղԼորենի (Tilia)
L., 1753

Լորենի (լատին․՝ Tilia), լորենազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի ցեղ։ Բարձրությունը՝ 15–25 (մինչև 40) մ։ Ծառերի կեղեը մոխրագորշագույն, տերեները հերթադիր են, սրտաձև հիմքով, մերկ սղոցաեզր, հազվադեպ՝ ամբողջաեզր։ Ծաղկաբույլը վահանիկանման է, ծաղիկները՝ երկսեռ, կանոնավոր, պտուղը չբացվող, ողորկ կամ կողավոր ընկուզիկ է։

Հյուսիսային կիսագնդում տարածված է 50 տեսակ։ Հայաստանում աճում են Լորենի կովկասյանը (Tilia caucasica) և Լորենի մանրատերևը (Tilia cordata)։ Վերջինս ապրում է 300–400 տարի։ Լորենին ստվերադիմացկուն է, կայուն՝ քամու, ծխի նկատմամբ։ Բազմանում է սերմերով, մացառներով, անդալիսով։ Խիտ, գեղեցիկ սաղարթով դեկորատիվ ծառ է։ Լորենիի բնափայտը սպիտակ է, փափուկ, օգտագործվում է կահույք, նրբատախտակ, երաժշտական գործիքներ, տակառներ պատրաստելու համար։ Կեղևից պատրաստում են զամբյուղներ, ճիլոպ, պարաններ։ Մեղրատու է։ Ծաղիկների թուրմը քրտնաբեր է, օգտագործվում է նաև բերանի խոռոչի ողողումների համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 290-292։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 667
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորենի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորենի» հոդվածին։