Լիմֆոմա, արյան ուռուցքների խումբ, որը զարգանում է լիմֆոցիտներից (արյան սպիտակ բջիջների տեսակ է)[1]։ Լիմֆոմա անունը հաճախ վերաբերում է քաղցկեղային տարբերակին, այլ ոչ թե բոլոր տեսակի ուռուցքներին[1]։ Ախտանիշերը ներառում են մեծացած ավշային հանգույցներ, տենդ, առատ քրտնարտադրություն, չպատճառաբանված քաշի կորուստ, քոր և հոգնածության մշտական զգացում[2][3]։ Մեծացած ավշային հանգույցները սովորաբար անցավ են[2]։ Քրտնարտադրությունը սովորաբար գիշարային ժամերին է[2][3]։

Լիմֆոմա
ֆոլիկուլյար լիմֆոմա ավշային հանգույցներից
ՏեսակԱրյունաբանություն և ուռուցքաբանություն
Հիվանդության ախտանշաններմեծացած ավշային հանգույցներ, տենդ, քրտնարտադրություն, չպատճառաբանված քաշի կորուստ, քոր, թուլության զգացում
Բժշկական մասնագիտությունարյունաբանություն և ուռուցքաբանություն
ՀՄԴ-9202.8
ՀՄԴ-10C85.9
Ռիսկի գործոններԷպշտեյն-Բարի վիրուս, աուտոիմուն հիվանդություններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծխել
ԱխտորոշումԱվշային հանգույցի բիոպսիա
ԲուժումՔիմիոթերապիա, ճառագայթային բուժում,թիրախային բուժում, վիրահատություն
Հաճախություն4,9 մլն (2015)
Մահացություն204700 (2015)
ԿանխատեսումՄիջին 5 տարի ապրելիությունը 85% (ԱՄՆ)
 Lymphomas Վիքիպահեստում

Կան լիմֆոմաների բազում տարբերակներ[4]։ Երկու գլխավոր տեսակներն են Հոջկինի լիմֆոման և ոչ Հոջկինյան լիմֆոման[5]։ ԱՀԿ-ն ընգրկում է երկու այլ տեսակներ ևս՝ բազմակի միոլոման և իմունոպրոլիֆերատիվ հիվանդությունները[6]։ Լիմֆոմաների 90%-ը կազմում է ոչ Հոջկինյան լիմֆոման[5][7]։ Լիմֆոմաները և լեյկեմիաները հանդիսանում են հեմատոպոետիկ և ավշային հյուսվածքների սահմանային ուռուցքներ[8]։

Հոջկինի լիմֆոմայի ռիսկի գործոններն են վարակը՝ էբշտեյն-Բարի վիրուսը և հիվանդության ընտանեկան պատմությունը[2], իսկ ոչ Հոջկինյան լիմֆոմաների դեպքում աուտոիմուն հիվանդությունները, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, մարդու T-լիմֆոտրոպիկ վիրուսը, իմունաճնշիչ դեղամիջոցները և որոշ պեստիցիդներ[3][9]։ Կարմիր մսի շատ օգտագործումը և ծխելը նույնպես մեծացնում է հիվանդանալու հավանականությունը[10][11][12]։ Եթե առկա է մեծացած ավշային հանգույցներ, ախտորոշելու նպատակով կատարվում է բիոպսիա[2][3]։ Ախտորոշման գործում օգտակար են նաև արյան, մեզի և ոսկրածուծի հետազոտությունները[3]։ Այս ամենից հետո ճառագայթային միջոցներով հաստատվում է առկայությունը և տարածվածությունը[2][3]; Ավելի հաճախ տարածվում են թոքեր, լյարդ, ուղեղ[2][3]։

Բուժումը իր մեջ ներառում է քիմիոթերապիա, ճառագայթային մեթոդներ, թիրախային բուժում և վիրահատություն[2][3]։ Որոշ ոչ Հոջկինյան լիմֆոմաների դեպքերում օգտագործվում է պլազմոֆերեզը։ Վերջինս հեռացնում է լիմֆոմայի բջիջների կողմից սինթեզված սպիտակուցները[3]։ Որոշ տեսակների դեպքում կարող է հարմար լինել համապատասխան սպասողական վիճակը[3]։ Արդյունքները կախված են լիմֆոմայի տեսակից[5]։ ԱՄՆ-ում 5 տարվա ապրելիությունը Հոջկինյան լիմֆոմաների բոլոր տեսակների դեպքում կազմում է 85%[13], միչդեռ ոչ Հոջկինյանի դեպքում՝ 69%[14]։ 2012-ին ամբողջ աշխարհում գրանցվել է լիմֆոմաների 566000 դեպք և 305000 մահ[6]։ Նրանք կազմում են ողջ քաղցկեղների 3-4%-ը։ Ամենահաճախ հանդիպող ուռուցքների շարքում զբաղեցնում են 7-րդ տեղը[6][15], իսկ երեխաների մոտ՝ 3-րդ[16]։ Հաճախ հանդիպում է զարգացած քան զարգացող երկրներում[6]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Լիմֆոմայի կլինիկայում կարող են լինել մի շարք ոչ յուրահատուկ ախտանիշեր։ Եթե վերջիններս կայուն պահպանվում են, ապա պետք է չբացառել լիմֆոման ևս․

  • Լիմֆադենոպաթիա[17][18] կամ ավշային հանգույցների մեծացում, որը լիմֆոմաների առաջնային դրսևորումն է
  • Համակարգային դրսևորումներ – կարող է կապված լինել թե՚ Հոջկինի լիմֆոմայի, թե՚ ոչ Հոջկինյան լիմֆոմաների հետ։ Ներառում են
  • Այլ ախտանիշեր․

Ախտորոշում խմբագրել

Գլխավորապես ախտորոշվում է ավշային հանգույցների բիոպսիայով (մասնակի կամ ամբողջական հեռացում) հետագա մանրադիտակային հետազոտությամբ[19]։ Վերջինս ցույց է տալիս հյուսվածաբանական առանձնահատկությունները, որոնք հատուկ են լիմֆոմային։ Լիմֆոման ախտորոշելուց հետո, շատ հետազոտություններ են իրականացվում հետազոտելու լիմֆոմաների տարբեր տեսակներին բնորոշ առանձնահատկությունները։ Դրանք ներառում են`

  • Իմունաֆենոտիպավորում
  • Հոսքային ցիտոմետրիա
  • Ֆլյուրոսցենցային հիբրիդիզացիա in situ

Դասակարգում խմբագրել

Լիմֆոմաները ավշային հյուսվածքի նորագոյացություններ են[20]։ Գլխավոր տեսակը լիմֆոցիտների չարորակ նեոպլազիաներն են (քաղցկեղ)։ Լիմֆոցիտը սպիտակ արյան բջիջ է, որը պատկանում է և՚ ավշային և՚ արյան համակարգին։ Այսպիսով լիմֆոմաները և լեյկեմիաները միաժամանակ հեմատոպոետիկ և ավշային համակարգի ուռուցքներ են, և ինչպես լիմֆոպրոլիֆերատիվ խանգարումները, լիմֆոմաները և լիմֆոիդ լեյկեմիաները կապված են միմյանց հետ, այն իմաստով, որ նրանցից ոմանք միասնական հիվանդություններ են և կարող են կոչվել երկու անունով միաժամանակ (օրինակ՝ մեծահասակների T-բջջային լեյկեմիա/լիմֆոմա)։

Ավշային հանգույցը թիկնոբջջային լիմֆոմայի դեպքում

Գոյություն ունեն մի քանի դասակարգումներ, որոնց հիմքում ընկած է հյուսվածաբանական և այլ բնորոշումներ՝ բաժանելու լիմֆոմաները տարբեր դասերի։ Լիմֆոմայի դասակարգումը կարող է ազդել բուժման և կանխատեսման վրա։ Լիմֆոմաները դասակարգվում են պայմավորված՝

  • Արդյոք Հոջկինյան է թե ոչ
  • Արդյոք T թե B բջջային է
  • Այն վայրի, որտեղ բջիջներն առաջանում են

Լիմֆոման կարող է տարածվել նաև կենտրոնական նյարդային համակարգ, հաճախ ուղեղաթաղանթներն շրջապատող ուղեղի հատվածներ։ Հայտնի է լիմֆոցիտար մենինգիտ անվան տակ[21]։

Հոջկինի լիմֆոմա խմբագրել

Կազմում է լիմֆոմաների 15%-ը[22]։ Տարբերվում է լիմֆոմաների մյուս տեսակներից կանխատեսմամբ և որոշ ախտաբանական առանձնահատկություններով։ Բաժանումը Հոջկինյան և ոչ Հոջկինյան լիմֆոմաների օգտագործվում է որոշ հին դասակարգման համակարգերում։ Հոջկինի լիմֆոմաներին բնորոշ է հատուկ բջիջների առկայությունը, որոնք կոչվում են Ռիդ-Շտերնբերգի բջիջներ[23][24]։

Ոչ Հոջկինյան լիմֆոմա խմբագրել

Իր մեջ ներառում է մնացած բոլոր լիմֆոմաները, բացի Հոջկինյան լիմֆոնայից։ Ավելի հաճախ են հանդիպում ի համեմատ Հոջկինի լիմֆոմայի։ Իր մեջ ներառում է լիմֆոմաների բազմաթիվ տեսակներ։ Տեսակից կախված պատճառները, բջիջների տեսակները և կանխատեսումը տատանվում է շատ լայն սահմաններում։ Ոչ Հոջկինյան լիմֆոմայի դեպքերի թիվը մեծանում է տարիքին զուգընթաց։ Այն հետագայում բաժանվում է ենթադասերի։

Էպշտեյն-Բարի վիրուսով ասոցացված լիմֆոպրոլիֆերատիվ խանգարում խմբագրել

Էպշտեյն-Բարի վիրուսով ասոցացված լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունները լիմֆոիդ բջիջների (T, B, NK, դենդրիտային բջիջներ) բարորակ, նախաքաղցկեղային և չարորակ հիվանդությունների խումբ է։ Վերոնշյալ բջիջներից մեկը կամ ավելին ախտահարվում է Էպշտեյն-Բարի վիրուսով։ Վիրուսը կարող է նպաստել հիվանդության զարգացմանը և/կամ առաջխաղացմանը։ ԱՀԿ-ի սահմանմամբ Էպշտեյն-Բարի վիրուսով ասոցացված լիմֆոմաներն են՝ Բերկիտի լիմֆոման, մեծ B-բջջային լիմֆոմա, դիֆուզ մեծ B-բջջային լիմֆոմա ասոցացված քրոնիկ բորբոքմամբ, ֆիբրին ասոցացված դիֆուզ B-բջջային լիմֆոմա, պլազմոբլաստիկ լիմֆոմա, NK/T բջջային լիմֆոմա, ծայրամասային T-բջջային լիմֆոմա, անգիոիմունոբլաստիկ T-բջջային լիմֆոմա, ֆոլիկուլյար T-բջջային լիմֆոմա և համակարգային T-բջջային լիմֆոմա մանկության տարիներին[25]։

ԱՀԿ-ի դասակարգում խմբագրել

ԱՀԿ-ի դասակարգումը հրապարակվել է 2001-ին և թարմացվել է 2008-ին[26][27]։ Այս դասակարգումը խմբավորում է լիմֆոմաներին բջջի տեսակից կախված և սահմանում է ֆենոտիպային, մոլեկուլյար կամ ցիտոգենետիկ առանձնահատկութկունները։ Բաժանվում է 5 խմբի։ Հոջկինի լիմֆոման դասակարգվում է և՚ ըստ ԱՀԿ-ի, և՚ ըստ նախորդ դասակարգումների։ Այն համարվում է նշանակալիորեն աբնորմալ հասուն B լիմֆոցիտներից կազմված ուռուցք։

Լիմֆոմաների շատ տեսակների դեպքում նույնիսկ առանց բուժման ապահովվում է կյանքի երկար տևողություն (փոքր լիմֆոցիտար լիմֆոմա), մինչդեռ այլ լիմֆոմաների տեսակներ ագրեսիվ են (Բերկիտի լիմֆոմա) և հանգեցնում են արագ մահվան։ Այնուամենայնիվ, ագրեսիվ լիմֆոմաները պատասխանում են բուժմանը և բուժելի են։ Կանխատեսումը կախված է Ճիշտ ախտորոշումից և հիվանդության դասից։ Վերջինս պարզվում է բիոպսիայի հյուսվածաբանական հետազոտությամբ ախտաբանի կողմից (սովորաբար արյունաախտաբան)[28]։

Լիմֆոմաների դասակարգում (ԱՀԿ 2008) խմբագրել

  • Հասուն B-բջջային ուռուցքներ
  • Հասուն T և NK բջջային ուռուցքներ
  • Լիմֆոիդ նախաքաղցկեղային նորագոյացություններ
  • Հոջկինի լիմֆոմա
  • Լիմֆոպրոլիֆերատիվ խանգարումներ ասոցացված իմունային անբավարարության հետ

Նախկին դասակարգումներ խմբագրել

Նախկինում օգտագործվել են այլ դասակարգումներ, ներառյալ Ռապապորտ 1956, Լեներտ/Կիել 1974, BNLI և Աշխատանքային ձևակերպում, REAL (1994):

Աշխատանքային ձևակերպումը (1982) դասակարգում էր ոչ Հոջկինյան լիմֆոմաների համար։ Այն բացառում է Հոջկինյան լիմֆոմաները և բաժանում է մնացած լիմֆոմաները չորս աստիճանների (ցածր, միջին, բարձր և տարբեր) կապված կանխատեսման հետ; Հետագա ենթաբաժանումները հիմնված են ախտահարված բջիջների չափսի և ձևի վրա։ Այս դասակարգումը չի ընդգրկում տեղեկություն բջջի մակերեսի մարկերների կամ գենետիկայի մասին և չկա տարբերություն T և B բջջային լիմֆոմաների մասին։ Այն ժամանակ այս դասակարգումը ընդունվում էր համատարած, բայց այժմ՝ ոչ[29]։ Այն մինչ այժմ օգտագործվում է քաղցկեղային կազմակերպությունների կողմից՝ կազմելու համար վիճակագրություն։

1994-ին REAL (Եվրոպական ամերիկյան լիմֆոմա) դասակարգումը կիրառեց իմունոֆենոտիպային և գենետիկ առանձնահատկությունները՝ որոշակի կլինիկոախտաբանական օբյեկտների հայտնաբերման նպատակով բոլոր լիմֆոմաներում, բացի Հոջկինի լիմֆոմայից[30]։ Կոդավորման նպատակով ICD-O (կոդեր 9590-9999) և ICD-10 (C81-C96)[31] կոդերը հասանելի են։

Փուլեր խմբագրել

Ախտորոշելուց հետո և բուժումից առաջ քաղցկեղը փուլավորվում է։ Նպատակն է որոշելու քաղցկեղի տարածվածությունը։ Փուլերը նշվում են առաջին (սահմանափակ) և 4-րդ (տարածված) աստիճանների միջև։ Քաղցկեղի փուլը ազդում է կանխատեսման և բուժման վրա։

Լիմֆոմայի ամենահաճախ տարածվող վայրերը

Ան Արբորի փուլավորման համակարգը օգտագործվում է վերջերս թե՚ Հոջկինյան, թե՚ ոչ Հոջկինյան լիմֆոմաների փուլավորման նպատակով։ Այս համակարգում 1 փուլը տեղային հիվանդությունն է ավշային հանգույցների խմբում, 2 փուլը ցույց է տալիս քաղցկեղի առկայություն 2 և ավել ավշային հանգույցների խմբում, 3 փուլը քաղցկեղի տարածումն է ստոծանու երկու կողմերի ավշային հանգույցների խմբեր, 4 փուլը ցույց է տալիս քաղցկեղի տարածում ավշային հանգույցներից դուրս։ Տարբեր սուֆիկսներ ենթադրում են տարբեր օրգանների ներգրավվածության մասին։ Օրինակ S-ը փայծաղի համար, H-ը՝ լյարդի։ Արտաավշային համակարգի ընգրկումը արտահայտվում է E տառով։ B ախտանիշերի առկայությունը կամ բացակայությունը արտահայտվում է B և A տառերով համապատասխանաբար։ B ախտանիշերը ներառում են 3 ախտանիշերից մեկի առկայությունը։ Ախտանիշերն են չպատճառաբանված քաշի 10% կորուստը վերջին 6 ամիսներին, գիշերային քրտնարտադրություն և կայուն տենդ 38 °C և ավելի[32]։

ՀՇ կամ ՊԷՏ հետազոտությունները օգտագործվում են քաղցկեղի փուլավորման համար։ ՊԷՏ-ը առաջարկվում է FDG ավիդ լիմֆոմաներին, օրինակ Հոջկինի լիմֆոմայի դեպքում որպես փուլավորման միջոց, որը նույնիսկ կարող է փոխարինել ոսկրածուծի բիոպսիային։ Մյուս լիմֆոմաների դեպքում փուլավորման համար կիրառվում է ՀՇ հետազոտությունը[33]։

Տարիքը և վատ կարգավիճակը հանդիսանում են վատ կանխատեսիչ գործոններ[34]։

Բուժում խմբագրել

Կանխատեսումը և բուժումը տարբեր է Հոջկինյան և ոչ Հոջկինյան լիմֆոմաների տարբեր տեսակների միջև[35]։ Բուժումը կախված է նաև ուռուցքի փուլից, թե ինչքան արագ է քաղցկեղային բջիջները կրկնապատկվում։ Բարձր աստիճանի լիմֆոմաները ավելի հեշտությամբ են բուժվում և ունեն լավ կանխատեսում։ Օրինակ Բերկիտի լիմֆոման, որը բարձր աստիճանի ուռուցք է և հայտնի է, որ կրկնապատակվում է օրերի ընթացքում։ Լիմֆոմաները կարող են լինել բուժելի ժամանակակից դեղամիջոցներով, եթե հայտնաբերվեն վաղ փուլերում։

Ցածր աստիճանի լիմֆոմաներ խմբագրել

Ցածր աստիճանի շատ լիմֆոմաներ մնում են անախտանիշ երկար տարիների ընթացքում։ Անախտանիշ հիվանդների բուժում չի կատարվում։ Այս տեսակի լիմֆոմաների դեպքում, ինչպիսին է ֆոլիկուլյար լիմֆոման, սպասելը հաճախ առաջին գործողությունն է։ Վերջինս իրականացվում է, քանի որ բուժման ռիսկերը և վնասները գերազանցում են օգուտներին[36]։ Եթե ցածր աստիճանի լիմֆոման դառնում է սիմպտոմատիկ՝ ճառագայթային բուժումը և քիմիոթերապիան ընտրության միջոցներ են, չնայած դրանք չեն բուժում լիմֆոման։ Դրանք կարող են թեթևացնել ախտանիշերը, մասնավորապես լիմֆադենոպաթիան։ Այս լիմֆոմայով հիվանդները կարող են ապրել նորմալ կյանք ոտակա, տարիներին բայց հիվանդությունը անբուժելի է։ Որոշ կենտրոններ պաշտպանում են ֆոլիկուլյար լիմֆոմայի բուժումը ռիտուքսիմաբով, քան համբերատար ապասողական դրությունը։ Վերջինս լավ մարտավարություն չէ բոլոր հիվանդների համար, քանի որ հանգեցնում է դիստրեսի և անհանգստության որոշ հիվանդների շրջանում[37]։

Բարձր աստիճանի լիմֆոմաներ խմբագրել

Մյուս լիմֆոմաների բուժումը ավելի ագրեսիվ է, որը կարող է հանգեցնել ապաքինման բուժման մեծ մաս դեպքերում, բայց բուժմանը թույլ պատասխանով հիվադների կանխատեսումը վատ է[38]։ Այս տեսակի լիմֆոմաների բուժումը կազմված է ագրեսիվ քիմիոթերապիայից, ներառելով CHOP և R-CHOP ռեժիմները։ Մի շարք մարդիկ ապաքինվում են քիմիոթերապիայի առաջին կուրսից հետո։ Մեծ մաս դեպքերում հիվանդության կրկնությունը տեղի է ունենում առաջին 2 տարիների ընթացքում և կրկնության հավանականությունը իջնում է զգալիորեն դրանից հետո[39]։ Կրկության դեպքում տրվում է բարձր չափաբաժնով քիմիոթերապիա, որին հետևում է աուտոգեն ցողունային բջիջների փոխպատվաստումը, որը ապացուցված մոտեցում է[40]։

Հոջկինի լիմֆոմա խմբագրել

Հոջկինի լիմֆոման սովորաբար բուժվում է միայն ճառագայթային բուժմամբ, քանի դեռ այն տարածված չէ[41]։

Տարածված Հոջկինի լիմֆոման պահանջում է համակարգային քիմիոթերապիա, երբեմն համակցված ճառագայթային բուժմամբ[42]։ Քիմիոթերապիան իր մեջ ներառում է նաև ABVD ռեժիմը, որը տարածված է ԱՄՆ-ում։ Մյուս ռեժիմները, ներառյալ BEACOPP և Stanford V., օգտագործվում են Հոջկինի լիմֆոմայի մենեջմենթում։ Խիստ հակասություն կա ABVD- ի կամ BEACOP- ի օգտագործման վերաբերյալ։ Երկու ռեժիմներն էլ արդյունավետ են, բայց BEACOPP-ը ունի ավելի մեծ տոքսիկություն։ Մեծ քանակով մարդիկ, ովքեր ունենում են հիվանդության կրկնություն ABVD-ից հետո, կարող են փրկվել ցողունային բջիջների փոխպատվաստմամբ[43]։

Ամոքիչ բուժում խմբագրել

Ամոքիչ բուժումը մասնագիտացված բժշկական օգնություն է, որը ուղղված է ախտանիշերի, ցավի և հիվանդության հետևանքով առաջացած սթրեսի դեմ, կիրառվում է բազմակի ազգային քաղցկեղի կողմից առաջարկված ուղեցույցներով, որպես այլ բուժումների ուղեկցորդ լիմֆոմայով տառապող հիվանդների դեպքում[44][45]։ Ուղղված է վերացնելու ինչպես լիմֆոմայի ախտանիշերը, այնպես էլ տարբեր բուժումների հետևանքով առաջացած կողմնակի ազդեցությունները[46][47]։ Ամոքիչ բուժումը կարող է լինել հատկապես օգտակար լիմֆոմայով երեխաներին՝ օգնելով երեխաներին և իրենց ընտանիքներին հաղթահարել հիվանդության ֆիզիկական և էմոցիոնալ ախտանիշերը[46][48][49][50]։ Այս պատճառներով, ամոքիչ բուժումը հատկապես կարևոր է ոսկրածուծի փոխպատվաստում պահանջող հիվանդներին[51][52]։

Կանխատեսում խմբագրել

5 տարվա համեմատական ապրելիությունը փուլը ախտորոշելիս[53]
Փուլը ախտորոշելիս5տարվա համեմատական ապրելիությունը (%)Դեպքերի քանակը (%)
Տեղային (սահմանափակված առաջացման վայրում)82.326
Ռեգիոնալ (տարածում շրջանային ավշային հանգույցներ)78.319
Հեռավոր (քաղցկեղը տալիս է մետաստազներ)62.747
Անհայտ (չփուլավորված)68.68

Համաճարակաբանություն խմբագրել

Ամենահաճախ հանդիպող արյունաբանական նորագոյացությունն է կամ «արյան քաղցկեղը» զարգացած երկրներում։

Միասին վերցրած լիմֆոմաները կազմում են բոլոր քաղցկեղների 8,3%-ը (բացառությամբ բազալբջջային (հիմնաբջջային) և տափակբջջային մաշկի քաղցկեղների) ԱՄՆ-ում և բոլոր արյան քաղցկեղների 55,6%-ը[54]։

ԱՄՆ-ի Ազգային առողջության ինստիտուտի տվյալների համաձայն, լիմֆոմաները ԱՄՆ-ում կազմում են բոլոր քաղցկեղների մոտ 5%-ը, իսկ Հոջկինի լիմֆոման 1%-ից էլ պակաս։

Քանի որ ավշային համակարգը հանդիսանում է իմունային համակարգի մաս, ապա հիվանդները ցածր իմուն ստատուսով, այնպիսին ինչպիսինն է ՄԻԱՎ վարակով կամ որոշակի դեղորայք օգտագործած, կարող են ունենալ լիմֆոմայի բարձր հիվանդացություն[55]։

Պատմություն խմբագրել

Թոմաս Հոջկինը առաջինը հրապարակեց լիմֆոմայի նկարագրությունը 1832-ին։ Անունը ի պատիվ Հոջկինիի է[56]։ Այդ ժամանակից սկսած, նկարագրվել են լիմֆոմաների այլ շատ տեսակներ։

Թոմաս Հոջկին

Հետազոտություն խմբագրել

Կան լիմֆոմաների հետազոտության երկու տեսակներ՝ կլինիկական կամ տրանսլյացիոն և հիմնական։ Կլինիկական հետազոտությունը ուղղված է հիվանդությունները հետազոտելուն ի օգուտ հիվանդի, օրինակ նոր դեղի փորձարկումը։ Հետազոտությունները կարող են ուղղված լինել բուժման արդյունավետ կողմերի ուսումնասիրմանը, բուժման լավագույն մեթոդների հայտնաբերմանը, բարելավելով հիվանդների կյանքի որակը, համապատասխան խնամք ախտադադարի ընթացքում կամ ապաքինումից հետո։ Հազարավոր կլինիկական փորձեր պլանավորվում են կամ անցկացվում են ցանկացած ժամանակ[57]։

Հիմնական հետազոտությունը ուսումնասիրում է բուն հիվանդության հեռանկարները, օրինակ արդյոք ենթադրելի քաղցկեղածինը կարող է հանգեցնել առողջ բջջին վերածվելու լիմֆոմային բջջի կամ ինչպես է ԴՆԹ-ն փոխվում լիմֆոմային բջջի ներսում հիվանդության ընթացքում։ Հիմնական հետազոտության արդյունքները սովորաբար քիչ օգտակար են լիմֆոմայով հիվանդների համար[58], բայց կարող են օգնել գիտնականներին հասկանալու լիմֆոման և հիմք հանդիսանալ ապագայում արդյունավետ բուժումներ հայտնաբերելու գործում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Taylor, Elizabeth J. (2000). Dorland's Illustrated medical dictionary (29th ed.). Philadelphia: Saunders. էջ 1038. ISBN 0721662544.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «General Information About Adult Hodgkin Lymphoma». National Cancer Institute. 2014 թ․ ապրիլի 23. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 «General Information About Adult Non-Hodgkin Lymphoma». National Cancer Institute. 2014 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  4. Aditya Bardia (2010). Johns Hopkins Patients' Guide to Lymphoma. Jones & Bartlett Learning. էջ 6. ISBN 9781449631413. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. 5,0 5,1 5,2 The Lymphoma Guide Information for Patients and Caregivers (pdf). 2013. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին. {{cite book}}: |website= ignored (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 6,3 World Cancer Report 2014. World Health Organization. 2014. էջեր Chapter 5.13. ISBN 9283204298.
  7. «Lymphoma». NCI. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  8. Vardiman JW, Thiele J, Arber DA, Brunning RD, Borowitz MJ, Porwit A, Harris NL, Le Beau MM, Hellström-Lindberg E, Tefferi A, Bloomfield CD (2009 թ․ հուլիսի 30). «The 2008 revision of the World Health Organization (WHO) classification of myeloid neoplasms and acute leukemia: rationale and important changes». Blood. 114 (5): 937–51. doi:10.1182/blood-2009-03-209262. PMID 19357394.
  9. Hu, L; Luo, D; Zhou, T; Tao, Y; Feng, J; Mei, S (2017 թ․ օգոստոսի 12). «The association between non-Hodgkin lymphoma and organophosphate pesticides exposure: A meta-analysis». Environmental pollution (Barking, Essex : 1987). 231 (Pt 1): 319–328. doi:10.1016/j.envpol.2017.08.028. PMID 28810201.
  10. Kamper-Jørgensen, M; Rostgaard, K; Glaser, SL; Zahm, SH; Cozen, W; Smedby, KE; Sanjosé, S; Chang, ET; Zheng, T; La Vecchia, C; Serraino, D; Monnereau, A; Kane, EV; Miligi, L; Vineis, P; Spinelli, JJ; McLaughlin, JR; Pahwa, P; Dosman, JA; Vornanen, M; Foretova, L; Maynadie, M; Staines, A; Becker, N; Nieters, A; Brennan, P; Boffetta, P; Cocco, P; Hjalgrim, H (2013 թ․ սեպտեմբեր). «Cigarette smoking and risk of Hodgkin lymphoma and its subtypes: a pooled analysis from the International Lymphoma Epidemiology Consortium (InterLymph)». Annals of Oncology. 24 (9): 2245–55. doi:10.1093/annonc/mdt218. PMC 3755332. PMID 23788758.
  11. Yang, L; Dong, J; Jiang, S; Shi, W; Xu, X; Huang, H; You, X; Liu, H (2015 թ․ նոյեմբեր). «Red and Processed Meat Consumption Increases Risk for Non-Hodgkin Lymphoma: A PRISMA-Compliant Meta-Analysis of Observational Studies». Medicine. 94 (45): e1729. doi:10.1097/MD.0000000000001729. PMC 4912242. PMID 26559248.
  12. Solimini, AG; Lombardi, AM; Palazzo, C; De Giusti, M (2016 թ․ մայիս). «Meat intake and non-Hodgkin lymphoma: a meta-analysis of observational studies». Cancer causes & control : CCC. 27 (5): 595–606. doi:10.1007/s10552-016-0745-2. PMID 27076059.
  13. «Hodgkin Lymphoma—SEER Stat Fact Sheets». Seer.cancer.gov. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  14. «SEER Stat Fact Sheets: Non-Hodgkin Lymphoma». NCI. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  15. Marcus, Robert (2013). Lymphoma : pathology, diagnosis and treatment (Second ed.). էջ 1. ISBN 9781107010598. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  16. Tepper, John E. Niederhuber, James O. Armitage, James H. Doroshow, Michael B. Kastan, Joel E. (2014). «Childhood lymphoma». Abeloff's clinical oncology (Fifth ed.). էջ Chapter 97. ISBN 1455728659.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 «About Lymphoma». Lymphoma Research Foundation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 18,7 «Warning Signs of Lymphoma — First Signs of Lymphoma». Lymphoma.about.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
  19. Mallick, Indranil. «How Is Lymphoma Diagnosed?». lymphoma.about.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22-ին.
  20. Elsevier, Dorland's Illustrated Medical Dictionary, Elsevier, Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին, Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  21. Canova, F; Marino, D; Trentin, C; Soldà, C; Ghiotto, C; Aversa, SM (2011 թ․ օգոստոս). «Intrathecal chemotherapy in lymphomatous meningitis». Critical reviews in oncology/hematology. 79 (2): 127–34. doi:10.1016/j.critrevonc.2010.07.005. PMID 20696592.
  22. «Hodgkins Lymphoma Incidence». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  23. National Cancer Institute, "Hodgkin Lymphoma", «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link), accessed on 2013-08-05
  24. National Cancer Institute. "What You Need To Know About Hodgkin Lymphoma". U.S. Dept of Health and Human Services, (online at «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)), pg 4.
  25. Rezk SA, Zhao X, Weiss LM (2018 թ․ հունիս). «Epstein - Barr virus - associated lymphoid proliferations, a 2018 update». Human Pathology. doi:10.1016/j.humpath.2018.05.020. PMID 29885408.
  26. Jaffe ES, Harris NL, Vardiman JW, Campo E, Arber DA. (2011)։ Hematopathology (1st ed.)։ Elsevier Saunders։ ISBN 9780721600406 
  27. Swerdlow Steven H., International Agency for Research on Cancer, World Health Organization (2008)։ WHO classification of tumours of haematopoietic and lymphoid tissues։ World Health Organization classification of tumours 2 (4th ed.)։ International Agency for Research on Cancer։ ISBN 9789283224310։ Արխիվացված օրիգինալից 2015-02-11-ին 
  28. Wagman LD. (2008). «Principles of Surgical Oncology». In Pazdur R, Wagman LD, Camphausen KA, Hoskins WJ (eds.). Cancer Management: A Multidisciplinary Approach (11th ed.). CMPMedica. ISBN 9781891483622. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
  29. Clarke CA, Glaser SL, Dorfman RF, Bracci PM, Eberle E, Holly EA (2004 թ․ հունվար). «Expert review of non-Hodgkin lymphomas in a population-based cancer registry: reliability of diagnosis and subtype classifications». Cancer Epidemiol. Biomarkers Prev. 13 (1): 138–43. doi:10.1158/1055-9965.EPI-03-0250. PMID 14744745.
  30. Lymphoma 203399, բաժին Non-Hodgkin Lymphoma(անգլ.) EMedicine կայքում
  31. who.int(չաշխատող հղում)
  32. Report of the Committee on Hodgkin's Disease Staging Classification Paul P. Carbone (Chairman), Henry S. Kaplan, Karl Musshoff, David W. Smithers, and Maurice Tubing,[CANCER RESEARCH 31, 1860- 1861, November 1971]
  33. Staging and response assessment in lymphomas: the new Lugano classification,Bruce D. Cheson.Chin Clin Oncol 2015:4(1):5
  34. International Prognostic Index N Engl J Med. 1993;329(14):987–94
  35. Sweetenham JW (2009 թ․ նոյեմբեր). «Treatment of lymphoblastic lymphoma in adults». Oncology (Williston Park, N.Y.). 23 (12): 1015–20. PMID 20017283.
  36. Elphee EE (2008 թ․ մայիս). «Understanding the concept of uncertainty in patients with indolent lymphoma». Oncol Nurs Forum. 35 (3): 449–54. doi:10.1188/08.ONF.449-454. PMID 18467294.
  37. Ansell SM (2014). «Follicular lymphoma: Watch and wait is watch and worry». The Lancet Oncology. 15 (4): 368–9. doi:10.1016/S1470-2045(14)70066-X. PMID 24602759.
  38. Bernstein SH, Burack WR; Burack (2009). «The incidence, natural history, biology, and treatment of transformed lymphomas». Hematology Am Soc Hematol Educ Program. 2009: 532–41. doi:10.1182/asheducation-2009.1.532. PMID 20008238.
  39. Jenkins EC (1972 թ․ հունվար). «Wire-loop application of liquid emulsion to slides for autoradiography in light microscopy». Stain technology. 47 (1): 23–6. doi:10.3109/10520297209116530. PMID 4550425.
  40. Philip T, Guglielmi C, Hagenbeek A, Somers R, Van der Lelie H, Bron D, Sonneveld P, Gisselbrecht C, Cahn JY, Harousseau JL (1995 թ․ դեկտեմբերի 7). «Autologous bone marrow transplantation as compared with salvage chemotherapy in relapses of chemotherapy-sensitive non-Hodgkin's lymphoma». The New England Journal of Medicine. 333 (23): 1540–5. doi:10.1056/nejm199512073332305. PMID 7477169.
  41. Martin NE, Ng AK; Ng (2009 թ․ նոյեմբեր). «Good things come in small packages: low-dose radiation as palliation for indolent non-Hodgkin lymphomas». Leuk. Lymphoma. 50 (11): 1765–72. doi:10.3109/10428190903186510. PMID 19883306.
  42. Kuruvilla J (2009). «Standard therapy of advanced Hodgkin lymphoma». Hematology Am Soc Hematol Educ Program. 2009: 497–506. doi:10.1182/asheducation-2009.1.497. PMID 20008235.
  43. Viviani S, Zinzani PL, Rambaldi A, Brusamolino E, Levis A, Bonfante V, Vitolo U, Pulsoni A, Liberati AM, Specchia G, Valagussa P, Rossi A, Zaja F, Pogliani EM, Pregno P, Gotti M, Gallamini A, Rota Scalabrini D, Bonadonna G, Gianni AM (2011). «ABVD versus BEACOPP for Hodgkin's lymphoma when high-dose salvage is planned». New England Journal of Medicine. 365 (3): 203–12. doi:10.1056/NEJMoa1100340. PMID 21774708.
  44. Ferrell B, Connor SR, Cordes A, Dahlin CM, Fine PG, Hutton N, Leenay M, Lentz J, Person JL, Meier DE, Zuroski K (2007). «The national agenda for quality palliative care: the National Consensus Project and the National Quality Forum». J Pain Symptom Manage. 33 (6): 737–44. doi:10.1016/j.jpainsymman.2007.02.024. PMID 17531914.
  45. * The American Society of Clinical Oncology made this recommendation based on various cancers. See American Society of Clinical Oncology, «Five Things Physicians and Patients Should Question» (PDF), Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, American Society of Clinical Oncology, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 31-ին, Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին
  46. 46,0 46,1 Higginson IJ, Evans CJ; Evans (2010). «What is the evidence that palliative care teams improve outcomes for cancer patients and their families?». Cancer J. 16 (5): 423–35. doi:10.1097/PPO.0b013e3181f684e5. PMID 20890138.
  47. «Palliative Care: It's for Caregivers Too, Says Study». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21-ին.
  48. Heath JA, Clarke NE, Donath SM, McCarthy M, Anderson VA, Wolfe J (2010). «Symptoms and suffering at the end of life in children with cancer: an Australian perspective». Med J Aust. 192 (2): 71–5. PMID 20078405.
  49. Schmidt P, Otto M, Hechler T, Metzing S, Wolfe J, Zernikow B (2013). «Did increased availability of pediatric palliative care lead to improved palliative care outcomes in children with cancer?». J Palliat Med. 16 (9): 1034–9. doi:10.1089/jpm.2013.0014. PMID 23901834.
  50. Tang ST, Chang WC, Chen JS, Wang HM, Shen WC, Li CY, Liao YC (2013). «Course and predictors of depressive symptoms among family caregivers of terminally ill cancer patients until their death». Psychooncology. 22 (6): 1312–8. doi:10.1002/pon.3141. PMID 22836818.
  51. Chung HM, Lyckholm LJ, Smith TJ (2009). «Palliative care in BMT». Bone Marrow Transplant. 43 (4): 265–73. doi:10.1038/bmt.2008.436. PMID 19151797.
  52. «Providing Palliative Care to Family Caregivers Throughout the Bone Marrow Transplantation Trajectory». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21-ին.
  53. «SEER Stat Fact Sheets: Lymphoma». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.
  54. Horner MJ, Ries LG, Krapcho M, Neyman N. «SEER Cancer Statistics Review, 1975–2006». Surveillance Epidemiology and End Results (SEER). Bethesda, MD: National Cancer Institute. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 3-ին. «Table 1.4: Age-Adjusted SEER Incidence and U.S. Death Rates and 5-Year Relative Survival Rates By Primary Cancer Site, Sex and Time Period»
  55. Tran H, Nourse J, Hall S, Green M, Griffiths L, Gandhi MK (2008 թ․ սեպտեմբեր). «Immunodeficiency-associated lymphomas». Blood Reviews. 22 (5): 261–281. doi:10.1016/j.blre.2008.03.009. PMID 18456377.
  56. Hellman, Samuel; Mauch, P.M. Ed. (1999). Hodgkin's Disease. Chapter 1: Lippincott Williams & Wilkins. էջ 5. ISBN 0-7817-1502-4.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  57. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  58. «Understanding Clinical Trials for Blood Cancers» (PDF). The Leukemia & Lymphoma Society. Leukemia and Lymphoma Society. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2011 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիմֆոմա» հոդվածին։