Լիլի Թոմլին

Մերի Ջին «Լիլի» Թոմլին (անգլ.՝ Mary Jean «Lily» Tomlin, սեպտեմբերի 1, 1939(1939-09-01)[1][1][2][…], Դետրոյթ, Միչիգան), ամերիկացի դերասանուհի, կոմիկ, սցենարիստ և պրոդյուսեր։ Մերի Թոմլինը Էմմի, Թոնի, Գրեմմի մրցանակների դափնեկիր է, ինչպես նաև Օսկարի հավակնորդ։

Լիլի Թոմլին
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 1, 1939(1939-09-01)[1][1][2][…] (84 տարեկան)
Ծննդավայր՝Դետրոյթ, Միչիգան
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, գրող և սցենարիստ
Պարգևներ՝

«Էմմի» մրցանակ մինի սերիալի, ֆիլմի կամ դրամատիկ ծրագրի սցենարի համար

Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր[3]

«Թոնի» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար պիեսում

Միչիգանի կանանց փառքի սրահ

[4]

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կինեմատոգրաֆում ներդրման համար

Ամերիկական հումորի Մարկ Տվենի պարգև

«Արծաթե արջ» մրցանակ լավագույն կանացի դերի համար

Քրիստալ մրցանակ

Lucy Award

Լոս Angeles Times-ի "Տարվա կանայք"արծաթե գավաթ

Drama Desk Award for Outstanding Actress in a Play?

«Էմմի» մրցանակ մինի սերիալի, ֆիլմի կամ դրամատիկ ծրագրի սցենարի համար

Primetime Emmy Award for Outstanding Variety, Music or Comedy Series?

Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն ձայնային կատարման համար

«Թոնի» հատուկ մրցանակ

և

«Գրեմմի» մրցանակ կավագույն կատակերգական ալբոմի համար

IMDb։ID 0005499
lilytomlin.com

Կենսագրություն

խմբագրել

Լիլի Թոմլինը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում՝ բուժքույր և տնային տնտեսուհի Լիլի Մեյ Ֆորդի և գործարանային աշխատող Գայ Թոմլինի ընտանիքում[5]։ Լիլիի ծնողները, որոնք Հարավային բապտիստական կոնվենցիայի կազմում են եղել, Մեծ ճգնաժամի ժամանակ Դետրոյթ են տեղափոխվել Կենտուկի նահանգի Պադուկա քաղաքից[6][7][8]։

1957 թվականին Լիլին ավարտել է տեխնիկական միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել է Ուեյնի պետական համալսարան, որտեղ էլ սկսել է հետաքրքրվել թատրոնով։ Ավարտելուց հետո Լիլին կատակերգական համարներ է կատարել Դետրոյթի փաբերում, իսկ ավելի ուշ՝ Նյու Յորքում։ 1965 թվականին նա իր առաջին հեռուստատեսային ելույթն է ունեցել The Merv Griffin Show-ում։

1975 թվականին Լիլին մարմնավորել է Լիննի Ռիզին՝ Ռոբերտ Օլթմանի «Նեշվիլ» ֆիլմում։ Այդ դերի համար նա առաջադրվել է Օսկարի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ 1980 թվականին նկարահանված «Իննից հինգը» ֆիլմում Լիլին խաղացել է Վիոլետ Նյուստեդի քարտուղարուհու դերը։ Այդ ֆիլմում նկարահանվել են նաև Դոլլի Պարթոնը և Ջեյն Ֆոնդան։

1988 թվականին Բեթ Միդլերի հետ նա նկարահանվել է «Մեծ բիզնես» կատակերգությունում, որտեղ նրանք խաղացել են երկու զույգ երկվորյակների դերեր։

1985 թվականին Լիլին նկարահանվել է Բրոդվեյի «Բանական կյանքի նշանների որոնում տիեզերքում» շոուում, որի համար արժանացել է Թոնի մրցանակի։ Իսկ 1989 թվականին Չիկագոյի թատրոններում իր աշխատանքի համար Թոմլինը արժանացել է Սառա Սիդոնսի մրցանակի։

1994 -1998 թվականներին Թոմլինը «The Magic School Bus» անիմացիոն մուլտսերիալում հնչյունավորել է տիկին Ֆրիզլիին։

2008-2009 թվականներին Լիլի Թոմլինը «Հուսահատ տնային տնտեսուհիները» հեռուստասերիալում կատարել է տիկին Մաքլասկիի քրոջ՝ Ռոբերտայի դերը։

Լիլի Թոմլինը «Ի պաշտպանություն կենդանիների» (անգլ.՝ In Defense of Animals, IDA) կազմակերպության ակտիվիստներից է և կենդանաբանական այգիներում փղերի պաշտպանության համաշխարհային օրվա նախաձեռնողներից մեկը[9]։

2012-2013 թվականներին Թոմլինը «Մալիբու երկիր» սիթքոմում խաղացել է հերոսուհի Ռեբա Մակինթայրի մոր դերը[10]։ 2015 թվականին նա սկսել է նկարահանվել «Գրեյս և Ֆրենկի» սիթքոմում[11]։

Անձնական կյանք

խմբագրել

2001 թվականի հունվարին Լիլին հայտարարել է, որ ինքը լեսբուհի է և վերջին 30 տարիներին հարաբերությունների մեջ է ամերիկացի սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր Ջեյն Վագների հետ։ 2013 թվականի դեկտեմբերի 31-ին նրանք ամուսնացել են[12][13]։

Ֆիլմագրություն

խմբագրել
ՏարիՀայերեն անունԻրական անունԴեր
1975ֆիլմՆեշվիլNashvilleԼիննի Ռիզ
1977ֆիլմՈւշ շոուThe Late ShowՄարգո Սպերլինգ
1980ֆիլմԻննից հինգըNine to FiveՎայոլետ Նյուստեդ
1981ֆիլմԱնհավանականորեն փոքրացող կինըThe Incredible Shrinking WomanՊետ Կրեյմեր/Ջուդիտ Բիսլի
1984ֆիլմԵս ամբողջովինAll Of MeԷդվինա Կաթուոթեր
1988ֆիլմՄեծ բիզնեսBig BusinessՌոուզ Ռետլիֆ,

Ռոուզ Շելտոն

1991ֆիլմԲանական կյանքի նշանների որոնում տիեզերքումThe Search for Signs of Intelligent Life in the Universeտարբեր կերպարներ
1992ֆիլմՍտվերներ և մառախուղShadows and Fogմարմնավաճառ
1993ֆիլմԿարճ պատմություններShort CutsԴորին Պիգոտ
1993ֆիլմՁգձգված երաժշտությունըAnd The Band Played Onբժիշկ Սելմա Դրիտզ
1993ֆիլմԳեղջկուհին Բեվերլի ՀիլզումThe Beverly HillbilliesՋեյն Հեթուեյ
1995ֆիլմՀուսահատ դեմքովBlue In The Faceվաֆլի ուտողը
1996ֆիլմՄահացու խումբըHomicide: Life on the StreetՌոուզ Հալլիգան
1996ֆիլմՄի՛ արթնացրեք քնած շանըFlirting with DisasterՄերի Շլիհթինգ
1996ֆիլմԱնհաջողության զիգզագըGetting Away with MurderԻնգա Մյուլլեր
1998ֆիլմԿրիպենդորֆի ցեղըKrippendorf’s TribeՌութ Ալլեն
1999ֆիլմԹեյ Մուսոլինիի հետTea With MussoliniՋորջի Ռոքվել
2000ֆիլմՓոքրիկըThe KidՋենետ
2002ֆիլմՏարօրինակների երկիրըOrange CountyՇարլոտ Կոբ
2004ֆիլմՍրտի կոտրիչներըI Heart HuckabeesՎիվիան
2006ֆիլմՈւղեկիցներըA Prairie Home CompanionՌոնդա Ջոնսոն
2006ֆիլմՄրջյունների փոթորիկըThe Ant BullyՄոմմո
2007ֆիլմԷքսկորտ կանանց համարThe WalkerԷբիգեյլ Դելորին
2009ֆիլմՎարդագույն հովազը 2The Pink Panther 2տիկին Բերենջեր
2013ֆիլմՔննություն երկուսի համարAdmissionՍյուզաննա
2013ֆիլմՏատիկըGrandmaԷլ Ռիդ
2019ֆիլմԽենթությունը ներսումThe Madness WithinԼիլի
1993ֆիլմԿարճ պատմություններShort CutsԴորին Պիգոտ
1970-1973սերիալՌոուենի ու Մարտինի ծիծաղըLaugh-Inմշտական դերասանուհի
2002-2006սերիալԱրևմտյան թևըThe West WingԴեբորա Ֆիդերեր
2008-2009սերիալՀուսահատ տնային տնտեսուհիներըDesperate HousewivesՌոբերտա Սիմմոնս
2010սերիալՎնասներDamagesՄերիլին Թոբին
2011-2015սերիալԻնտերնետ-թերապիաWeb TherapyՓաթսի Հոջ
2012-2013սերիալՄալիբու երկիրըMalibu CountryԼիլի Մեյ Մաքենզի
2015-2020սերիալԳրեյս և ՖրենկիGrace and FrankleՖրենկի Բերգսթայն
2018մուլտֆիլմՍարդ-Մարդ։ Դեպի ՍարդեզերքSpider-Man: Into the Spider-VerseՄեյ

Մրցանակներ ու անվանակարգեր

խմբագրել
ՄրցանակՏարիԿատեգորիաԱշխատանքի անունԱրդյունք
Օսկար1976Երկրորդ պլանի լավագույն դերասանուհիՆեշվիլԱռաջադրված
Ոսկե գլոբուս1972Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի-սերիալում, հեռուստասերիալում կամ հեռուստաֆիլմումՌոուենի ու Մարտինի ծիծաղըԱռաջադրված
1976Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ֆիլմումՆեշվիլԱռաջադրված
Լավագույն դերասանուհու դեբյուտԱռաջադրված
1978Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասանուհիՈւշ շոուԱռաջադրված
1985Ես ամբողջովինԱռաջադրված
1994Հատուկ մրցանակ լավագույն դերասանական կազմի համարԿարճ պատմություններՀաղթանակ
2016Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասանուհիՏատիկըԱռաջադրված
Հեռուստատեսային կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասանուհիԳրեյս և ՖրենկիԱռաջադրված
Էմմի1994Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ հեռուստաֆիլմումՁգձգված երաժշտությունըԱռաջադրված
1996Լավագույն հրավիրյալ դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալումՄահացու խումբըԱռաջադրված
2010ՎնասներԱռաջադրված
2013Լավագույն հնչյունավորումԻ պաշտպանություն փղերիՀաղթանակ
2015Լավագույն դերասանուհի կատակերգական հեռուստասերիալումԳրեյս և ՖրենկիԱռաջադրված
2016Առաջադրված
2017Առաջադրված
2018Առաջադրված
BAFTA1976Ամենախոստումնալից դեբյուտանտՆեշվիլԱռաջադրված
1978Լավագույն դերասանուհիՈւշ շոուԱռաջադրված
Բեռլինի կինոփառատոն1977Լավագույն դերասանուհիՀաղթանակ
«Անկախ հոգի»1992Լավագույն դերասանուհիԲանական կյանքի նշանների որոնում տիեզերքումԱռաջադրված
1997Երկրորդ պլանի լավագույն դերասանուհիՄի՛ արթնացրեք քնած շանըԱռաջադրված
ԱՄՆ Սցենարիստների Գիլդիայի մրցանակ2003Լավագույն դերասանուհի հեռուստատեսային դրամատիկական սերիալումԱրևմտյան թևըԱռաջադրված
Լավագույն դերասանական կազմ դրամատիկական սերիալումԱռաջադրված
2005Առաջադրված
2017Կինեմատոգրաֆիայում ունեցած ներդրման համարՉկա տվյալՀաղթանակ
Լավագույն կանացի դեր կատակերգական հեռուստասերիալումԳրեյս և ՖրենկիԱռաջադրված
2018Առաջադրված
2019Առաջադրված
Արբանյակ2006Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր ֆիլմումՈւղեկիցներըԱռաջադրված
2016Լավագույն դերասանուհի հեռուստատեսային կատակերգության կամ մյուզիքլի մեջԳրեյս և ՖրենկիԱռաջադրված
Սատուրն1982Լավագույն դերասանուհիԱնհավանականորեն փոքրացող կինըԱռաջադրված
Թոնի1986Ներկայցման լավագույն դերասանուհիԲանական կյանքի նշանների որոնում տիեզերքումՀաղթանակ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Tikkanen A. Encyclopædia Britannica
  3. http://www.kennedy-center.org/programs/specialevents/honors/
  4. http://www.michiganwomen.org/Images/Tomlin,%20Lily.pdf
  5. «Lily Tomlin Biography». filmreference. 2008. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին.
  6. Bob Fischbach (2008 թ․ հոկտեմբերի 1). «Stage holds the magic for Tomlin». Omaha World-Herald. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  7. Kevin Kelly (1985 թ․ օգոստոսի 11). «Lily Tomlin Mysterious Modest and Multifaceted». The Boston Globe. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին.
  8. Alonso Duralde (2005 թ․ մարտի 15). «Thoroughly Modern Lily». The Advocate. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 29-ին.
  9. «Сострадание к животным / Animal Compassion: Первый Всемирный день защиты слонов в зоопарках / IDA: 1st Annual International Day Of Action For Elephants In Zoos». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
  10. NELLIE ANDREEVA (2012 թ․ փետրվարի 23). «Lily Tomlin To Star In Reba McEntire's ABC Comedy Pilot». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  11. Lesley Goldberg (2014 թ․ մարտի 19). «Jane Fonda, Lily Tomlin to Star in Netflix Comedy From 'Friends' Creator». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  12. Shulman, Randy (2006 թ․ ապրիլի 27), «Lily Tomlin - The actress discusses her career, her upcoming show at Bethesda's Strathmore, and life with her partner Jane Wagner», Metro Weekly, Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 12-ին, Վերցված է 03-07-2007-ին
  13. «Famed US actress Lily Tomlin marries writer partner Jane Wagner on New Year's Eve». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Թոմլին» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՀայաստանԲյուրականի աստղադիտարանՋոուի ԱնսաՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ՎարդավառՍեռական հարաբերությունԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՆեմեսիս գործողությունՋրծաղիկՀովհաննես ԹումանյանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Տիգրան ՄեծՊարբերական հիվանդությունԿառլես ՊուչդեմոնՊարույր ՍևակԵս և նաԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՀայաստանի առաջին հանրապետությունԾաղկեվանք (Արա լեռ)Երկրորդ համաշխարհային պատերազմՀայ գրերի գյուտՀայոց ցեղասպանությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԵրկրորդ Պունիկյան պատերազմԱռաջին համաշխարհային պատերազմԿիլիկիայի հայկական թագավորությունՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳառնու հեթանոսական տաճարՀեշտոցի սնկային վարակՎանի թագավորությունՍպիտակ ձին (պատմվածք)Հայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄեսրոպ ՄաշտոցԱյրին (նորավեպ)Արտիստը (Շիրվանզադե)Բաթումի պայմանագիրԵրևան