Լիլիթ Բրուտյան

Բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր

Լիլիթ Գեորգի Բրուտյան (օգոստոսի 7, 1953(1953-08-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (2003): Հայոց փիլիսոփայական ակադեմիայի ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ[1][2]։ Լ. Գ. Բրուտյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում է ընդհանուր և համեմատական լեզվաբանության, լեզվափիլիսոփայության, հաղորդակցման տեսության, փաստարկման տեսության, գործաբանության, գենդերային լեզվաբանության, ճանաչողական լեզվաբանության, հոգելեզվաբանության, երեխաների խոսքի, տեղանունների և այլ հիմնահարցեր։

Լիլիթ Բրուտյան
Ծնվել էօգոստոսի 7, 1953(1953-08-07) (70 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունուսուցչուհի և լեզվաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1992)

Կենսագրություն խմբագրել

Լիլիթ Բրուտյանը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 7-ին, Երևանում։ 1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1979 թվականից աշխատում է ԵՊՀ-ում, միաժամանակ՝ ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի գիտաշխատող, 1994-1995 թվականներին՝ Մոնթքլերի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր։Ուսումնասիրությունները վերաբերում են ընդհանուր և համեմատական լեզվաբանության, լեզվափիլիսոփայության, հոգելեզվաբանության, ճանաչողական լեզվաբանության հիմնախնդիրներին։

Պրոֆեսոր Լ. Գ. Բրուտյանը հեղինակ է մոտ 120 գիտական աշխատությունների, որոնք տպագրվել են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Իտալիայում, Սլովենիայում, Լեհաստանում, Չինաստանում, Նիդեռլանդներում, Ֆինլանդիայում, Ուկրաինայում, Շվեյցարիայում, Լիտվիայում և այլ երկրներում։ Հրապարակումների թվում 10 գիրք է։

Գիտական զեկույցներով հանդես է եկել Նիդեռլանդներում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Շվեցարիայում, Լեհաստանում, Լիտվայում, Բելառուսում, Չինաստանում և այլն։

Փաստարկման ուսումնասիրման միջազգային ընկերության (Նիդեռլանդներ), Գործաբանության միջազգային ընկերության (Բելգիայ), "Journal of US-China Foreign Language" (ԱՄՆ), "Journal of Sino-US English teaching" (ԱՄՆ), "Լեզու և լեզվաբանություն" ամսագրերի խմբագրակազմերի, գիտական աստիճաններ շնորհող մասնագիտացված խորհուրդների անդամ է, Հայաստանի կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի փորձագետ և այլն[3]։

Մրցանակներ խմբագրել

  • «Աշխարհի առաջատար մանկավարժ 2005» (Մեծ Բրիտանիա) մրցանակ, 2005
  • Հայաստանի կրթության և գիտության նախարարության պատվոգիր, 2009

Ծանութագրություններ խմբագրել

  1. «Լիլիթ Գեորգի Բրուտյանը ԵՊՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. «Լիլիթ Գեորգի Բրուտյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. «AV Production - Լիլիթ Բրուտյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել