Իվան Սամորանո

չիլիացի ֆուտբոլիստ

Իվան Լուիս Սամորանո Սամորա (իսպ.՝ Iván Luis Zamorano Zamora, հունվարի 18, 1967(1967-01-18)[1][2][3], Սանտյագո, Չիլի), չիլիցի ֆուտբոլիստ, Չիլիի ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողներից մեկը, եղել է Էլիաս Ռիկարդո Ֆիգերոա Բրանդերի և Մարսելո Սալասի հետ համարվել է երկրի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Ընդգրկված է ՖԻՖԱ 100 ցուցակում։

Իվան Սամորանո
Քաղաքացիությունը Չիլի
Ծննդյան ամսաթիվհունվարի 18, 1967(1967-01-18)[1][2][3] (57 տարեկան)
ԾննդավայրՍանտյագո, Չիլի
Հասակ179 սանտիմետր
Քաշ72 կիլոգրամ
Դիրքհարձակվող

Կենսագրություն խմբագրել

Իվան Սամորանոն իր ֆուտբոլային կարիերան սկսել ե երկրորդ խմբում հանդես եկող «Տրասանդինո» ակումբից։ Մեկ տարի անց ֆուտբոլիստը տեղափոխվել է «Կոբրեսալ» ակումբի մեծահասակների թիմ։ 1988 թվականին նա նվաճել է Չիլիի գավաթը, ինչից հետո եվրոպական ակումբների սկսել են ուշադրություն դարձնել նրա վրա։

1988 թվականին իտալական «Բոլոնիան» 350 հազար դոլարով գնել է չիլիցի ֆուտբոլիստին։ Թիմի գլխավոր մարզիչ Ջիջի Մայֆրեդին չի հավանել Սամորանոյի խաղը, ինչից հետո նա տեղափոխվել է շվեյցարական համեստ «Սենտ Գալեն» ակումբ, որտեղ Իվանին հաջողվելէ տեղ գրավել մեկնարկային կազմում և պարբերաբար դարձել է գոլերի հեղինակ։ 1989-1990 թվականների մրցաշրջանի վերջում Սամորանոն 17 գոլով դարձել Շվեյցարիայի առաջնության լավագույն ռմբարկու։

1990 թվականի ամռանը Սամորանոն պայմանագիր է կնքել իսպանական «Սևիլիայի» հետ և դարձել թիմի գլխավոր ռմբարկու։ «Սևիլիայի» կազմում հանդես գալու ընթացքում նրան չի հաջողվել նվաճել նոր գավաթներ, սակայն հենց այդ ընթացքում նրա անունն ավելի է հայտնի դարձել։

1992 թվականին Իվան Սամորանոյին ձեռք է բերել Մադրիդի «Ռեալը»՝ 5 միլիոն դոլար տրանսֆերային արժեքով։ «Ռեալի» կազմում Սամորանոն անցկացրել է իր կարիերայի լավագույն տարիները, նա աչքի է ընկել ոչ միայն որպես ռմբարկու, այլև որպես խաղացող․ առաջին մրցաշրջանում չիլիցու ակումբը նվաճել է Իսպանիայի գավաթն ու Իսպանիայի սուպեր գավաթը։ 1994/1995 թվականների մրցաշրջանում մադրիդյան ակումին հաջողվել է հինգ տարվա ընդմիջումից հետո դառնալ Իսպանիայի չեմպիոն։ Այդ մրցաշրջանում Իվան Սամորանոն 28 գոլով ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ռմբարկու։

1996 թվականին 29-ամյա հարձակվողը տեղափոխվել է Իտալիայի առաջնություն և դարձել «Ինտերի» ֆուտբոլիստ։ Սերիա Ա Սերիայի առաջին մրցաշրջանում Սամորանոն կարողացել է խփել ընդամենը 7 գոլ։ Հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Ինտերի» ղեկավարությունը ձեռք է բերել բրազիլացի հարձակվող Ռոնալդոին, ինչից հետո Զամորանոն ավելի հաճախ է սկսել հայտնվել պահեստայինների նստարանին, ինչն էլ պատճառ հանդիսացավ չիլիցու եվրոպական կարիերան անկմանը։ Սակայն Սամորանոյին պարբերաբար հաջողվում էր ցուցադրելի արդյունավետ խաղ։

2001 թվականի սկզբին Իվան Սամորանոն դարձել է մեքսիկական «Ամերիկա» ակումբի ֆուտբոլիստ, որտեղ երկու մրցաշրջանի ընթացքում ցուցադրել է բավականին արդյունավետ խաղ։ Զամորանոյի խաղային կարիերայի վերջին ակումբը եղել է չիլիական «Կոլո-Կոլոն», որտեղ նա մնացել է մեկ տարուց քիչ ժամանակ, որից հետո ավարտել իր ֆուտբոլային կարիերան։

Հավաքականում խմբագրել

Չիլիի հավաքականի կազմում Իվան Սամորանոն իր նորամուտը նշել է 20 տարեկանում՝ 1987 թվականի հունիսի 19-ին, Պերուի դեմ ընկերական խաղում։ Հավաքականի կազմում մի քանի անգամ դարձել է Ամերիկայի գավաթակիր, 1998 թվականին մասնակցել է Ֆրանսիայում տեղի ունեցած աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։

2000 թվականի Օլիմպիական խաղերում Իվան Սամորանոն նվաճել է բրոնզե մեդալ։ Միացյալ Նահանգների դեմ խաղում չիլիցին դարձել է երկու գոլի հեղինակ։ Նա վեց գոլով ճանաչվել է լավագույն ռմբարկու։

Իվան Սամորանոն իր վերջին միջազգային խաղն անցկացրել է 34 տարեկանում՝ 2001 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում։ Այդ խաղում Չիլին հաղթել է 2-1 հաշվով[4]։

Նվաճումներ խմբագրել

Թիմային խմբագրել

«Տրասանդինո»

  • Չիլիի երկրորդ դիվիզիոնի չեմպիոն, 1985 թ․

Կոբրեսալ

  • Չիլիի գավաթակիր, 1987 թ․

«Ռեալ Մադրիդ»

Ինտերնացիոնալե

«Ամերիկա»

Անհատական խմբագրել

  • Չիլիի գավաթի լավագույն ռմբարկու, 1987 թ․
  • Չիլիի լավագույն ֆուտբոլիստ, 1990 թ․
  • Շվեյցարիայի առաջնություն լավագույն լեգեոներ, 1990 թ․
  • Շվեյցարիայի առաջնության լավագույն ռմբարկու, 1990 թ․
  • Իսպանիայի առաջնության լավագույն լեգեոներ, 1995 թ․
  • Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու, 1995 թ․
  • 1998 Հարավային Ամերիկայի աշխարհի գավաթի որակավորման լավագույն ռմբարկու, 1997 թ․
  • Սիդնեյի Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի լավագույն ռմբարկու 2000 թ․
  • FIFA 100 անդամ, 2004 թ․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Иван Саморано победой попрощался со сборной». Արխիվացված օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Սամորանո» հոդվածին։