Իվան Բոդյուլ
Իվան Իվանովիչ Բոդյուլ (ռուս.՝ Ива́н Ива́нович Бо́дюл; մոլդ.՝ Ivan Bodiul, դեկտեմբերի 21 1917 (հունվարի 3 1918), Ալեկսանդրովկա, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն - հունվարի 27, 2013[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային կուսակցական և պետական գործիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Իվան Բոդյուլ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21 1917 (հունվարի 3 1918) |
Ծննդավայր | Ալեկսանդրովկա, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն |
Մահացել է | հունվարի 27, 2013[1] (95 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան և Մոլդովա |
Կրթություն | Մոսկվայի Կ. Սկրյաբինի անվան անասնաբուժության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա (1942) և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1958) |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե |
Ivan Bodiul Վիքիպահեստում |
1937 թվականին ավարտել է Վոզնեսենսկի գյուղատնտեսական տեխնիկումը, աշխատել կոլնտեսության ավագ գյուղատնտես։ 1958 թվականին՝ ԽՄԿԿ ԿԿ–ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1938-1942 թվականներին սովորել և ավարտել է Մոսկվայի ռազմա-անասնաբուժական ակադեմիան, ուսումն ավարտելուց հետո Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներյ անցել է զինվորական ծառայության, 1942 թվականից հրամանատարական պաշտոններ է վարել խորհրդային բանակում։
1959–1961 թվականներին եղել է Մոլդավիայի կոմունիստական կուսակցության ԿԿ–ի երկրորդ, 1961-1980 թվականներին՝ առաջին քարտուղար։ 1961-ից ԽՄԿԿ ԿԿ–ի անդամ է, ԽՍՀՄ V–IX գումարումների Գերագույն խորհուրդի դեպուտատ Մոլդովական հանրապետությունից, եղել է Լեոնիդ Բրեժնևի մտերիմը, ըստ ոչ հաստատված տեղեկությունների[2][3] (քանի որ Բոդյուլը ինքը դրանք հերքում էր[3]), Բոդյուլը օգնել էր Բրեժնևին, ամուսնանալով այն կնոջ հետ, ով արտաամուսնական կապի պատճառով երեխա էր սպասում Բրեժնևից։
1985 թվականի մայիս ամսին անցել է թոշակի, մինչև մահանալը ապրել է Մոսկվայում։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Умер Иван Иванович Бодюл (ռուս.)
- ↑ Олимпийцы (воспоминания бывшего председателя КГБ СССР Владимира Семичастного)
- ↑ 3,0 3,1 Новый фильм о Генсеке снимается по публикации в «Комсомолке» // «Комсомольская правда». — 16 сентября 2004
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Բոդյուլ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 502)։ |