Իսպանիայի նախագահ

Իսպանիայի նախագահ (իսպ.՝ Presidente de la República), Իսպանիայի երկրորդ հանրապետության (1931-1939) ժամանակ երկրի ղեկավարի տիտղոս։ Սահմանելով նախագահի լիազորությունները` հանրապետության սահմանադրության հեղինակները հիմք են ընդունել այն ժամանակ դեռևս գոյություն ունեցող Վայմարյան հանրապետության օրինակը` փորձելով ընդհանուր եզրեր գտնել ամերիկյան ու ֆրանսիական նախագահական համակարգերի միջև[1]։

Բացի Երկրորդ հանրապետությունից` Իսպանիայում նախագահներ են եղել անցման ժամանակահատվածում (թագուհի Իզաբելա II-ի հրաժարականից մինչև Ամադեյ I-ի թագավորումը), ինչպես նաև Իսպանիայի առաջին հանրապետության շրջանում։

Իսպաներենում «պրեզիդենտե դել գոբիերնո» (իսպ.՝ Presidente del Gobierno, բառացի` կառավարության նախագահ) եզրի օգտագործումը գործադիր իշխանության ղեկավարի նշանակությամբ շփոթմունքի տեղիք է տալիս[2]։ Այսպես` 2001 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Իսպանիայի վարչապետին նախագահ է անվանել, այն դեպքում երբ Իսպանիայում 1975 թվականից ի վեր պետության գլուխ է համարվում թագավորը։ Համանման սխալ 2003 թվականին թույլ է տվել Ջեբ Բուշը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Ֆլորիդայի նահանգապետի պաշտոնը[3]։

Պատմություն

խմբագրել

Իսպանիայի առաջին նախագահը համարվում է Ֆրանսիսկո Սերանոն, ով 1869 թվականի փետրվարի 25-ին դարձել է գործադիր իշխանության ղեկավար (իսպ.՝ Presidente del Poder ejecutivo): Այդ ժամանակ կառավարության նախագահը գեներալ Ժոան Պրիմ ի Պրատսն էր։ Գործադիր իշխանությունն ու պետությունը Ֆրանսիսկո Սերանոն որպես նախագահ կարճ ժամանակ է գլխավորել։ Նույն 1869 թվականի հունիսի 18-ին նա դարձել է թագավորության ռեգենտ (իսպ.՝ Regente del Reino):

1873 թվականի փետրվարի 11-ին իսպանական Ամադեյ I արքան, բախվելով սոցիալական ճգնաժամին և Կառլիստական երրորդ պատերազմի սկզբին, գահընկեց է եղել։ Փետրվարի 12-ին Կորտեսը Իսպանիայի նախագահ է հռչակել հանրապետական-դաշնային Էստանիսլաո Ֆիգերասին` նրան կարգելով գործադիր իշխանության ղեկավար և պետության գլուխ։ Մինչև հանրապետության անկումը 1874 թվականի դեկտեմբերի վերջին գործադիր իշխանության ու պետության ղեկավարի պաշտոններում իրար փոխարինել են յոթ մարդ։

1930 թվականին Սան Սեբաստիանի պակտի մասնակիցները, որոնք ներկայացնում էին Իսպանիայի քիչ թե շատ հայտնի կուսակցությունները, Նիսետո Ալկալա Սամորայի գլխավորությամբ ձևավորել են «Հանրապետական հեղափոխական կոմիտե», ինչը պատմաբանների կարծիքով դարձել է «Ալֆոնսո XIII-ի միապետության ընդդիմության կենտրոնական իրադարձությունը»[4][5]։ 1931 թվականին արքայի հրաժարականից և Իսպանիան հանրապետություն հռչակելուց հետո կոմիտեն դարձել է Երկրորդ հանրապետության առաջին ժամանակավոր կառավարությունը։ Ապրիլի 14-ից մինչև 1931 թվականի վերջ պետության պաշտոնական գլուխ չի եղել, և ըստ էության այդ բարձր պաշտոնը երկրում զբաղեցրել է կառավարության նախագահը։ 1931 թվականի դեկտեմբերի 11-ին հանրապետության առաջին նախագահի պաշտոնը զբաղեցրել է Ալկալա Սամորան` Հանրապետական հեղափոխական կոմիտեի ղեկավարը` արդյունքում դառնալով հանրապետական առաջին կառավարության ղեկավարը։

Այն բանից հետո, երբ Իսպանիայի քաղաքացիական պատերազմում հաղթեցին նացիոնալիստները գեներալ Ֆրանկոյի գլխավորությամբ, հանրապետականների ղեկավարները փորձեցին պահել հանրապետությունը` ձևավորելով վտարանդի ղեկավար մարմիններ։ 1940-1977 թվականներին եղել է վտարանդի մարմնի ընդամենը չորս նախագահ։ 1977 թվականին նրանցից վերջինը` Խոսե Մալդոնադո Գոնսալեսը, ճանաչել է հետֆրանկոյական Իսպանիայի առաջին ընտրությունների արդյունքները` հայտարարելով Իսպանական հանրապետության վտարանդի մարմինների գործունեության դադարեցման մասին։

Իսպանիայի նախագահների ցանկ

խմբագրել
ԴիմանկարԱզգանունՔաղաքական պատկանելությունԼիազորությունների ժամկետՊաշտոնի անվանում
Ստանձնել է պաշտոնըԱզատել է պաշտոնըՕրեր
Ֆրանցիսկո Սերանո ի Դոմինգես
իսպ.՝ Francisco Serrano y Domínguez
Լիբերալ միություն25 փետրվարի, 186918 հունիսի, 1869113Գործադիր իշխանության նախագահ (իսպ.՝ Presidente del Poder ejecutivo)
Էստանիսլաո Ֆիգերաս ի Մորագաս
իսպ.՝ Estanislao Figueras y Moragas
Հանրապետական (Դաշնային հանրապետական կուսակցություն)12 փետրվարի, 187311 հունիսի, 1873119Իսպանիայի Հանրապետության գործադիր իշխանության նախագահ (իսպ.՝ Presidente del Poder Ejecutivo de la República Española)
одновременно глава государства и правительства
Ֆրանսիսկո Պի ի Մարգալ
իսպ.՝ Francisco Pi y Margall
Հանրապետական-ֆեդերալիստ (Հանրապետական դաշնային կուսակցություն)11 հունիսի, 187318 հուլիսի, 187337
Նիկոլաս Սալմերոն Ալոնսո
իսպ.՝ Nicolás Salmerón y Alonso
Հանրապետական ցենտրիստ (Հանրապետական դաշնային կուսակցություն)18 հուլիսի, 187307 սեպտեմբերի, 187351
Էմիլիո Կաստելար
իսպ.՝ Emilio Castelar y Ripoll
Չափավոր հանրապետական (Հանրապետական դաշնային կուսակցություն)07 սեպտեմբերի, 187304 հունվարի, 1874119
Ֆրանցիսկո Սերանո ի Դոմինգես
իսպ.՝ Francisco Serrano y Domínguez
(4-րդ ժամկետ)
Պահպանողական հանրապետական (Պահպանողական խումբ)04 հունվարի, 187426 փետրվարի, 187453
Խուան դե Սավալա
իսպ.՝ Juan de Zavala y de la Puente
26 փետրվարի, 187403 սեպտեմբերի, 1874189
Պրակսեդես Մատեո Սագաստա
իսպ.՝ Práxedes Mateo Sagasta
Լիբերեալ-սահմանադրական (Սահմանադրական կուսակցություն)03 սեպտեմբերի,187430 դեկտեմբերի, 1874118
Նիսետո Ալկալա Սամորա ի Տորես
իսպ.՝ Niceto Alcalá-Zamora y Torres
Հանրապետական աջ լիբերալ11 դեկտեմբերի, 193130 դեկտեմբերի, 19361579Իսպանիայի Հանրապետության նախագահ (իսպ.՝ Presidente de la República Española)
Դիեգո Մարտինես Բարիո
իսպ.՝ Diego Martínez Barrio
(ժամանակավոր)
Հանրապետական միություն07 ապրիլի,193611 մայիսի, 193634
Մանուել Ասանյա Դիաս
իսպ.՝ Manuel Azaña Díaz
Հանրապետական ձախ11 մայիսի, 19363 մարտի, 19391026

Վտարանդի նախագահներ

խմբագրել
ԴիմանկարԱզգանունԿուսակցությունԼիազորության ժամկետ
Ստանձնել է պաշտոնըԱզատել է պաշտոնըՕրեր
Ալվարո դե Ալբորնոս
իսպ.՝ Álvaro de Albornoz y Liminiana
պաշտոնակատար
Հանրապետական ձախ11 մայիսի, 194017 օգոստոսի, 19451924
Դիեգո Մարտինես Բարիո
իսպ.՝ Diego Martínez Barrio
Հանրապետական միություն17 օգոստոսի, 194501 հունվարի, 19625981
Լուիս Խիմենես դե Ասուա
իսպ.՝ Luis Jiménez de Asúa
Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն11 փետրվարի, 196216 նոյեմբերի, 19703200
Խոսե Մալդոնադո Գոնսալես
իսպ.՝ José Maldonado González
Հանրապետական ձախ16 նոյեմբերի, 197001 հուլիսի, 19772419

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Stanley G. Payne: Spain's First Democracy: The Second Republic, 1931-1936, pp. 62-3. University of Wisconsin Press, 1993. Google Books
  2. "Joint Press Conference with President George W. Bush and President Jose Maria Aznar". The White House
  3. «Jeb Bush slips on Spanish history». Reuters (անգլերեն). CNN.com. 2003 թ․ փետրվարի 18. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  4. Daniele Conversi: The Basques, the Catalans, and Spain: Alternative Routes to Nationalist Mobilisation, p. 38 Արխիվացված 2013-10-05 Wayback Machine. University of Nevada Press, 2000. Google Books
  5. Paul Preston: Revolution and War in Spain, 1931-1939, p. 192. Routledge, 2002. Google Books