Իսպանական ճնճղուկ

Իսպանական ճնճղուկ
Իսպանական ճնճղուկ (արու)
Իսպանական ճնճղուկ (արու)
Իսպանական ճնճղուկ (էգ)
Իսպանական ճնճղուկ (էգ)
Դասակարգում
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԹռչուններ (Aves)
ԿարգՃնճղուկազգիներ (Passeriformes)
ՎերնաընտանիքPasseroidea
ԸնտանիքՃնճղուկներ (Passeridae)
ԵնթաընտանիքPasserinae
ՑեղԻսկական ճնճղուկներ (Passer)
ՏեսակԻսպանական ճնճղուկ (P. hispaniolensis)
Միջազգային անվանում
Passer hispaniolensis
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Իսպանական ճնճղուկ (լատին․՝ Passer hispaniolensis), ճնճղուկների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 15 սմ է, թևերի բացվածքը՝ 23-26 սմ, կենդանի զանգվածը՝ 27-28 գ։ Բնադրման շրջանում արուի գլխի վերին մասը և ծոծրակը շիկակարմրադարչնագույն են, այտերը՝ սպիտակ։ Կրծքի փողկապանման շերտը սև է։

Մարմնի կողքերը և մեջքը սև շերտերով են։ Հետբնադրման շրջանում արուն շատ ավելի բաց գույնի է և ավելի խամրած։ էգերը և երիտասարդ թռչունները մոխրավուն, բաց դարչնագույն-դեղին են, հոնքերը՝ ավելի բաց գույնի։ Մեջքին և թևաշերտերին կան սպիտակավուն գծեր, մարմնի կողքերին՝ թույլ մոխրավուն շերտեր։

Կենսակերպ խմբագրել

Բնակվում է ցածրադիր տարածքներում, բնակավայրերին մոտ, պտղատու այգիներում, հացահատիկի դաշտերում, եղեգնուտներում։ Սնվում է սերմերով, մանր անողնաշարավորներով։

Բնադրում խմբագրել

Կլոր տարին երամային է, կազմում է նոսր բնադրագաղութներ։ Բնադրում է ոչ մեծ խմբերով՝ ծառերի վրա կամ պատերի ճեղքերում։ Բույնը գնդաձև է, ծավալուն, անփույթ, կառուցում են արուն և էգը՝ խոտաբույսերից։ Դնում է 22 մմ տրամագծով, սպիտակ՝ մոխրագույն պտերով 4-6 ձու։ Բնադրող-չվող է, հազվագյուտ։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հարավային Եվրոպայից, Կանարյան և Միջերկրական ծովի կղզիներից՝ Փոքր Ասիայով մինչև Աֆղանստան և Հյուսիսարևմտյան Հնդկաստան։ Հայաստանում հայտնաբերված է Տավուշի մարզի գյուղ Սևքարի շրջակայքում՝ բնադրավայրում[1]։

Պահպանություն խմբագրել

Հայաստանում հազվագյուտ տեսակ է՝ խիստ սահմանափակ արեալով։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է քիչ մտահոգող կարգավիճակով և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Պահպանման միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանական ճնճղուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանական ճնճղուկ» հոդվածին։