Իոան Գրիֆիդ

Իոան Գրիֆիդ (վալլիերեն՝ Ioan Gruffudd [ˈjo.an ˈɡrɪfɪð], հոկտեմբերի 6, 1973(1973-10-06)[1][2][3], Llwydcoed, Ուելս), վալլիացի դերասան, որն առավել մեծ ճանաչում է ստացել ծովային սպա Հորնբլաուերի դերը համանուն բազմասերիանոց հեռուստաֆիլմում կատարելու համար։ Նաև խաղացել է «Ֆանտաստիկ քառյակը», «Ուայլդ», «Լուսնային հովտի գաղտնիքը», «Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը», «Տիտանիկ», «Զարմանալի թեթևություն», «Թագավոր Արթուրը», «Լուսատտիկները պարտեզում», «Սանկտում» ֆիլմերում։

Իոան Գրիֆիդ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 6, 1973(1973-10-06)[1][2][3] (50 տարեկան)
ԾննդավայրLlwydcoed, Ուելս
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1995)[4] և Ysgol Gyfun Gymraeg Glantaf?
ԵրկերՖանտաստիկ քառյակը, Տիտանիկ, 102 դալմատիններ և Hornblower?
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
ԱմուսինAlice Evans?
 Ioan Gruffudd Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Իոան Գրիֆիդը ծնվել է 1973 թվականին, Աբերդերեում, բայց ավելի ուշ նրա ընտանիքը տեղափոխվել է Քարդիֆ[5]։ Իոանի ծնողները՝ Պետր և Ջիլիան Գրիֆիդները, եղել են միջին դասարանների ուսուցիչներ, իսկ հայրը նաև եղել է Հարավային Ուելսի դպրոցի տնօրեն[6][7]։ Իոան ունի նաև կրտսեր եղբայր՝ Ալանը[8], և քույր՝ Շուանը[5]։

Կարիերա

խմբագրել

Իոան կինոյում իր առաջնաելույթը նշել է 13 տարեկանում, երբ խաղացել է «People of the Valley» անգլիական սերիալում։ Դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա, որն ավարտել է 1995 թվականին։ 1997 թվականին «Ուայլդ» ֆիլմում խաղացել է Ջոն Գրեյի դերը։ Նկարահանումները ավարտելուց հետո, Իոանին հրավիրել են նկարահանվելու «Տիտանիկ» ֆիլմում, որտեղ նա խաղացել է Հարլոդ Լոուի՝ նավի հինգերորդ օգնականի դերը։

1998 թվականից Ս. Ս. Ֆորեսթերա վեպերի հիման վրա նկարահանված հեռուստատեսային ֆիլմերի շարքում խաղացել է Հորացիո Հորնբլաուերի՝ ծովային սպայի դերը։ Այդ դերը շարունակել է մնալ Գրաֆիդի կարիերայի ամենանշանակալի դերը։ 1999 թվականին գլխավոր դեր է խաղացել «Սոլոմոն և Գեյնոր» ֆիլմում։

Այդ ֆիլմերից հետո նա մեծ համբավ է ձեռք բերել, ինչի շնորհիվ էլ նրան սկսել են հրավիրել տարբեր նախագծերի․ 2005-2007 թվականներին նա խաղացել է սուպերհերոս և Ֆանտաստիկ քառյակ խմբի անդամ՝ Պարոն Ֆանտաստիկին « Ֆանտաստիկ քառյակը» և« Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը» ֆիլմերում։

2008 թվականին «Բուշ» ֆիլմում խաղացել է բրիտանացի վարչապետ Թոնի Բլեերի դերը, իսկ «Լուսավոր պարտեզում» ֆիլմում՝ Էդիսոնի դերը։ 2009 թվականին «Լուսնային հովտի գաղտնիքը» ֆիլմում խաղացել է պարոն Բենջամինի դերը։ 2011-2012 թվականներին CW ալիքի «Երկվորյակ» հեռուստասերիալում կատարել է Էնդրյու Մարտինի դերը։

2014 թվականին Գրիֆիդը ABC-ի «Հավերժություն» հեռուստասերիալում, որը պատմում է Նյու Յորքի բժշկական փորձագետների մասին[9], որը փորձում էր բացահայտել իր անմահության գաղտնիքը, գլխավոր դեր։ 2015 թվականին դերասանին Դուեյն Ջոնսոնի, Կարլա Գուջինոյի և Ալեքսանդրա Դադարիոյի ընկերակցությամբ կարելի էր տեսնել «Սան Անդրեաս» աղետ-ֆիլմում։

2018 թվականի մայիսին կայացել է «Բժիշկ Հերոու» դետեկտիվ սերիալի պրեմերիան, որտեղ գլխավոր դերում Գրիֆիդն էր։ Իսկ 2019 թվականին դերասանը խաղացել է բանասեր և բառարանագիր Հենրի Բրեդլիի «Պրոֆեսորն ու խենթը» դրամատիկ ֆիլմում, որտեղ գլխավոր դերերը կատարել են Մել Գիբսոնը, Նատալի Դորմերը և Շոն Փենը։

2020 թվականին նախատեսվում էր թողարկել «Գործակալ Եվան» կինոնկարը Իոան Գրիֆիդի մասկանցությամբ։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ջեսիկա Չեսթեյնը, Քոլին Ֆարելը և Ջոն Մալկովիչը։

Անձնական կյանք

խմբագրել

2007 թվականին Իոան Գրիֆիդը ամուսնացել է դերասանուհի Էլիս Էվանսի հետ[10]։ 2009 թվականի սեպտեմբերի 6-ին ծնվել է նրանց առաջին դուստրը, որին կոչել են Էլլա Բեթսի Ջանեթ Գրրիֆիդ (անգլ.՝ Ella Betsi Janet Gruffudd)[11], իսկ 2013 թվականի սեպտեմբերի 13-ին՝ երկրորդ դուստրը՝ Էլսի Մարիգոլդ Էվանս Գրիֆիդը։

Ֆիլմագրություն

խմբագրել
ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
1997ֆՏիտանիկTitanicԳարլոդ Լոու
1997ֆՈւայլդWildeՋոն Գրեյ
1998տֆՀորնբլաուեր։ Հավասար հաջողություններHornblower: The Even Chanceմիչման Հորնբլաուեր
1998տֆՀորնբլաուեր։ Քննություններ լեյտենանտի հետHornblower: The Examination For Lieutenantմիչման Հորնբլաուեր
1999տֆՀորնբլաուեր։ Դքսուհին և սատանանHornblower: The Duchess & The Devilլեյտենանտ Հորնբլաուեր
1999տֆՀորնբլաուեր։ Գորտամաններ և օմարներHornblower: The Frogs & The Lobstersլեյտենանտ Հորնբլաուեր
1999տֆՄեծ հույսերGreat ExpectationsՊիպ
1999ֆՍոլոմոն և ԳեյնորSolomon and GaenorՍոլոմոն Լևինսկի
2000ֆ102 դալմատին102 DalmatiansՔևին Շեփերդ
2001տֆԼեյտենանտ Հորնբլաուեր։ ԽռովություններHornblower: Mutinyլեյտենանտ Հորնբլաուեր
2001տֆՀորնբլաուեր։ ՀատուցումHornblower: Retributionլեյտենանտ Հորնբլաուեր
2001ֆԻսկական Աննա ՄարիանVery Annie MaryԳոբ
2001ֆՍև ճուռակBlack Hawk Downլեյտենանտ Ջոն Բիլս
2002ֆԱնիծվածների քաղաքըThe GatheringԴեն Բլեկլի
2002սՖորսայթների պատմությունըThe Forsyte SagaՖիլիպ Բոսինի
2003տֆՀորնբլաուեր։ ՆվիրվածությունHornblower: Loyalityկապիտան Հորնբլաուեր
2003տֆՀորնբլաուեր։ ՊարտականությունHornblower: Dutyկապիտան Հորնբլաուեր
2003ֆՄի աղջկա պատմությունThis Girl's LifeԴենիել
2004ֆԹագավոր ԱրթուրKing ArthurԼանսելոտ
2005ֆՖանտաստիկ քառյակըFantastic FourՌիդ Ռիչարդս/Միսթր Ֆանտաստիկ
2005ֆՓոքրիկ էակներLittle ThingsՍայմոն
2005ֆՀեռուստացույցThe TV SetՌիչարդ Մակկալիստեր
2006ֆԶարմանալի թեթևությունAmazing GraceՈւիլյամ Ուիլբերֆորս
2007ֆՖանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումըFantastic Four: Rise of the Silver SurferՌիդ Ռիչարդս /Միսթր Ֆանտաստիկ
2008մֆԳործակալ ՔրաշըAgent CrushԳործակալ Քրաշ (հնչյունավորող)
2008ֆԲուշW.Թոնի Բլեեր
2009ֆԼուսնային հովտի գաղտնիքըThe Secret of MoonacreՍեր Բենջամի
2011ֆՍանկտումSanctumԿառլ Հերլի
2011սԵրկվորյակRingerԷնդրյու Մարտին
2013սԿասլCastleԷրիկ Վոն (եթերաշրջան 5 սերիա 21)
2015ֆՍան ԱնդրեասSan AndreasԴենիել Ռիդիկ
2017ֆՇարունակիր նայելKeep WatchingCarl Mitchell
2018սԲժիշկ ՀերոունHarrowբժիշկ Դենիել Հերոու
2019ֆՊրոֆեսորն ու խենթըThe Professor and the MadmanՀենրի Բրեդլի
2020ֆԳործակալ ԵվանAvaՊիտեր

Ծանոթագրություն

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. Student & graduate profilesRoyal Academy of Dramatic Art.
  5. 5,0 5,1 «Ioan Gruffudd biography». BBC Wales. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 14-ին.
  6. «Derbyn Ioan i'r Orsedd [Ioan received into the Gorsedd]» (ուելսերեն). BBC Wales. 2003 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 2-ին. «Biography for Ioan Gruffudd». Internet Movie Database (IMDb). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 15-ին.
  7. «Mr Peter Griffiths». University of Glamorgan. 2008. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 2-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  8. Karen Price (2007 թ․ սեպտեմբերի 18). «Ioan's wedding pictures published». Western Mail (reproduced on icWales.co.uk).
  9. Nellie Andreeva (8 мая 2014). «ABC Picks Up 'Selfie', 'Forever', Jeff Lowell, 'Galavant', 'The Whispers', 'How To Get Away With Murder', 'American Crime', 'Black-ish' To Series». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  10. Mary Margaret (2007 թ․ սեպտեմբերի 15). «Fantastic Four Star Ioan Gruffudd gets married». People. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
  11. Fantastic! Ioan Gruffudd and Alice Evans’s joy at birth of 'unbelievably beautiful' daughter, Ella Betsi | Mail Online
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոան Գրիֆիդ» հոդվածին։