Ինքնաճանաչում

Ինքնաճանաչում, անձի կողմից սեփական հոգեկան և ֆիզիկական առանձնահատկությունների ուսումնասիրությունն է, ինքն իրեն իմաստավորելը։ Այն սկիզբ է առնում մանկության տարիներին և շարունակվում ողջ կյանքի ընթացքում։ Սեփական անձի մասին գիտելիքները ձևավորվում են աստիճանաբար, արտաքին աշխարհի և սեփական ես-ի ճանաչման ընթացքում[1]։

Նախապատմություն խմբագրել

Ըստ Պլատոնի «Պրոտագոր» երկխոսության մեջ պատմած «յոթ իմաստուններ» լեգենդի, Հին Հունաստանում՝ Ֆալես, Պիտտակ, Բիանտ, Սոլոն, Կլեոբուլ, Միսոն և Խիլոն (մ.թ.ա. 6-րդ դար)՝ «Միավորվելով միասին, Ապոլլոն Դելփին են նվիրել, որպես իրենց իմաստության առաջին պտուղներ» իրենց ասույթները, այդ թվում՝«Ճանաչիր ինքդ քեզ» (հուն․՝ γνῶθι σεαυτόν, gnōthi seauton): Ասույթները փորագրված էին Դելֆի տաճարի սյանը[1]։

Ինքնաճանաչման նշանակությունը մարդու կյանքում խմբագրել

Շատ կրոնական, փիլիսոփայական, հոգեբանա-մանկավարժական դպրոցներ և մոտեցումներ մեծ մասամբ կառուցված են ինքնաճանաչման և ինքնազարգացման կարևորության, արժեքավորության և նշանակալիության վրա։ Այսպես՝ ըստ Հին Արևելքի կրոնական տեսակետի ինքնաճանաչման և ինքնազարգացման միջոցով է հնարավոր ըմբռնել անձի ճշմարիտ էությունը, բացարձակ մտքի, Տիեզերքի հետ միասնությունը։ «Քրիստոնեության մեջ ինքնաճանաչումը իր մեջ աստվածային սկզբի բացահայտումն է, իսկ ինքնազարգացումը՝ հավատքի միջոցով Աստծուն հասկանալու ճանապարհ է»[2]։ Հոգեբանության և մանկավարժության հումանիստական ուղղություները հաստատում են, որ միայն ինքնադրսևորման միջոցով անձը կարող է հասկանալ իրեն, գտնել իր գոյության իմաստը, դառնալ այն, ինչ նա կարող է դառնալ, այլ ոչ թե այն, ինչ նրան պարտադրում է շրջապատը։

Հումանիստական հոգեբանության ներկայացուցիչ Կարլ Ռոջերսի հայեցակարգով ինքնաճանաչումը մարդուն անձնային աճի, ինքնակատարելագործման, ինքնադրսևորման հնարավորություն է տալիս, ինչը անհրաժեշտ պայման է հանդիսանում կյանքի ուրախությունը զգալու և կյանքի իմաստն հասկանալու համար։

Ինքնաճանաչման ոլորտներ խմբագրել

Ինքնաճանաչման ոլորտները ներառում են հոգեբանների կողմից հատկացված անձի ձևավորման երեք մակարդակներ՝ ստորին օրգանիզմ (կենսաբանական անհատ), սոցիալական անհատ (բնութագրվում է գիտելիքներ ձեռք բերելու կարողությամբ, հմտությամբ, վարքի կանոնների իմացությամբ) և անհատականություն (բնութագրվում է ընտրություն կատարելու, շրջապատի մարդկանց հետ իր պահվածքը համակարգելու կարողությամբ)։ Ինքնաճանաչման ոլորտները ներառում են գիտակցությունը և ենթագիտակցությունը։

«Ես» կոնցեպցիա խմբագրել

«Ես» կոնցեպցիան (կամ Ես պատկեր) ներկայանում է որպես համեմատաբար կայուն, քիչ թե շատ չափով գիտակցված և բանավոր ձևով արձանագրված անձի պատկերացումը իր մասին։ Այդ կոնցեպցիան ամենատարբեր՝ «իրական և երևակայական իրավիճակներում, ինչպես նաև այլ մարդկանց կարծիքների և ուրիշների հետ համեմատվելու արդյունքում, սեփական տարբեր կերպարների միջոցով ինքնաճանաչման և ինքնագնահատման արդյունք է»»։

«Ես» կոնցեպցիան բնութագրվում է նաև նույնականությամբ և անհամազորությամբ։ Անձը կարող է այնպիսի կերպար ստեղծել իր համար (և հավատալ նրան), որը չի համապատասխանում իրականությանը և ընդհարման է հանգեցնում, իսկ նույնական «Ես» կոնցեպցիան նպաստում է շրջակա աշխարհի և այլ մարդկանց հետ ավելի հաջող հարմարմանը։

Հիշողության գծագիր, ցույց է տալիս իմաստային և կարճատև հիշողության գտնվելու վայրերը

Ինքնաճանաչման ուղիներ և միջոցներ խմբագրել

Ինքնաչնաճումը, որպես գործընթաց կարող է ներկայացվել հետևյալ գործողությունների հաջորդականությամբ՝ իր մեջ որևէ անհատական գծի կամ վարքագծային հատկանիշի հայտնաբերմամբ, նրա ամրագրումը գիտակցության մեջ, վերլուծությունը, գնահատականը և ընդունումը։ Նպատակահարմար է հաշվի առնել, որ հուզականության բարձր մակարդակի և ինքնորոշման մերժման դեպքում կարող է առաջանալ «Մանրազնին վերլուծություն», որն առաջացնում է իր ես-ի ոչ օբյելտիվ իմացություն, այլ տարբեր տեսակի բարդույթներ, այդ իսկ պատճառով ինքնաճանաչման մեջ, ինչպես ցանկացած այլ գործում կարևոր է չափի զգացումը։ Համաձայն հոգեբան Յ. Մ. Օռլովի՝ ինքնաճանաչման և ինքնազարգացման գործընթացում ինքնադիտումը հնարավոր չէ, առանց անձի հոգեբանության և զգացմունքների հոգեբանության իմացության. «Հասկանալու համար թե ինչպես են կազմված իմ վիրավորանքը, իմ սնափառությունը, իմ ամոթխածությունը և իմ վախը, ամենից առաջ պետք է իմանլ, թե ինչպես են «կառուցված»» այդ հոգեբանական իրականությունը։ Այդ իսկ պատճառով ինտրոսպեկցիայի (ինքնավերլուծության) ուսուցումը նախատեսում է հոգեբանական մեխանիզմների, օբյեկտների մտորումները։ Նա ով գիտի, թե ինչից է կազմված իր վիրավորանքը, կարող է այն դարձնել ինքնավերլուծության օբյեկտ։ Նա ով դա չգիտի, անհաջողության կմատնվի, քանի որ նա իր երևակայության մեջ կվերարտադրի այն պատկերները, որոնք նորից առաջացնում են նույն վիրավորանքը[3]։

Ինքնաճնաչման ավելի տարածված եղանակներին պատկանում են՝

  • Ինքնադիտում։ Իրականացվում է սեփական վարքի, ներաշխարհի դիտարկման միջոցով։
  • Ինքնավերլուծություն։ Այն ինչ ի հայտ է գալիս ինքնադիտման միջոցով, ենթարկվում է վերլուծության, որի ընթացում անհատական որևէ գիծ կամ վարքային բնութագիր վերածվում է մասերի, սահմանվում է պատճառահետևանքային կապերը, անձը խորհում է իր մասին, տրված ստույգ հատկանիշի մասին։ Օրինակ, իր մեջ հայտնաբերելով ամոթխածության նշաններ, կարելի է փորձել պատասխանել հետևյալ հարցերին՝ արդյո՞ք միշտ է այն առաջանում։ Արդյո՞ք ամաչկոտ եմ մտերիմ մարդկանց հետ շփվելիս։ Իսկ անծանոթ մարդկանց հետ շփվելի՞ս։ Արդյո՞ք բոլորի հետ։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Օրինակ ամաչկոտության պատճառ կարող է լինել թաքնված վիրավորանքը, որը նա ապրել է մանկության տարիներին, որպես ծաղրանքի արդյունք։
  • Համեմատվել որոշ «չափանիշների» հետ։ Մարդկանց բնորոշ է սեփական անձը համեմատել այլ մարդկանց, իդեալների կամ ընդունված չափորոշիչների հետ։ Այդպիսի համեմատությունը իրականացվում է սանդղակի միջոցով, որը ունի հակառակ բևեռներ, օրինակ՝ խելացի- անխելք, բարի- չար, արդար- անարդար, ուշադիր -անուշադիր, աշխատասեր - ծույլ։
  • Սեփական անձի մոդելավորում։ Իրականացվում է սեփական անձի առանձին հատկությունների և բնութագրերի ցուցադրմամբ, նշանների և խորհրդանշանների միջոցով այլ մարդկանց հետ հարաբերություններում։
  • Այս կամ այն հատկության կամ վարքագծային բնութագրի հակադրության գիտակցում։ Այս մեթոդը կիրառվում է ինքնաճանաչման ավելի ուշ փուլերում, երբ որոշակի անձնային բնութագիր արդեն առանձնացված և վերլուծված է։ Դրա էությունն այն է, որ մարդու անհատականությունը, նրա առանձին հատկանիշները միաժամանակ ունենում են դրական և բացասական կողմեր։ Հատկանիշի գտնված դրական կողմերը, որոնք ի սկզբանե ընդունվում են որպես բացասական, նվազեցնում է նրա ընդունման ցավը։ Ինքնաճանաչման կարևոր պահ է ինքնաընդունումը, այն նաև հանդիսանում է ելակետ ինքնազարգացման և ինքնակատարելագործման համար։

Ավելի լայն և հասանելի միջոցով ինքնաճանաչումը համարվում է այլ մարդկանց ճանաչում։ Նրանց բնութագրելով, նրանց պահվացքի դրդապատճառները վերլուծելով, մենք համեմատում ենք մեզ ուրիշների հետ, իսկ դա հնարավորություն է տալիս հասկանալու մեր տարբերությունն ուրիշներից ինչում է։

Ինքնաճանաչման միջոցները ներառում են՝

  • Ինքնահաշվետվություն, այդ թվում օրագրի ձևով։
  • Ֆիլմերի, ներկայացումների դիտում, գեղարվեստական գրականության ընթերցում։ Ուշադրություն դարձնելով հերոսների հոգեբանական կերպարի, նրանց արարքների, այլ մարդկանց հետ հարաբերությունների վրա, մարդ կամա թե ակամա համեմատում է իրեն այդ հերոսների հետ, իսկ գրողները (հատկապես դասական) համարվում են չգերազանցվող հոգեբաններ։
  • Հոգեբանության ուսումնասիրություն, հատկապես այնպիսի բաժինների, ինչպիսիք են՝ անձի հոգեբանությունը, սոցիալական հոգեբանությունը։
  • Հոգեբանական թեստերի օգտագործում։ Այդ դեպքում նպատակահարմար է օգտագործել լուրջ, ապացուցված թեստեր, ուշադիր կարդալով հրահանգները և մեկնաբանության մեթոդները։ Եթե հնարավոր է, մեկնաբանությունը իրականցնել մասնագետ-հոգեբանի հետ համատեղ։

Հոգեբանի աշխատանքը ներառում է ինքնաճանաչման ժամանակակից, հատուկ միջոցներ՝

  • Անհատական խորհրդատվություն, որի ընթացքում հոգեբանը խնամառուի հետ աշխատանքը կազմակերպում է այնպես, որ նա առավելագույնս բացահայտվի, հասկանա իր խնդիրը, ներքին ռեսուրսներ գտնի դրանց լուծման համար։
  • Աշխատանք սոցիալ - հոգեբանական վերապատրաստման խմբում։ Այստեղ հարաբերություները այնպես են կառուցվում, որ խումբը նպաստում է ճանաչման գործընթացի ակտիվացմանը։

Ինքնաճանաչում և ինքնագնահատական խմբագրել

Ինքնաճանաչումը կապված է անհատի ինքնագնահատականի հետ։

  1. Ինքնահասկացում (իր մասին ճշգրիտ գիտելիքներ որոնել)։
  2. Սեփական նշանակության բարձրացում (իր մասին բարենպաստ գիտելիքների որոնում)։
  3. Ինքնաստուգում (իր մասին գիտելիքների և իր նշանակալիության մասին շրջապատի գնահատականների հարաբերակցություն)։

Ինքնագնահատականի մակարդակը կապված է իր անձի հանդեպ ինքնաբավ լինելու կամ չլինելու և իր գործունեության հետ։ Ընդ որում ադեկվատ ինքնագնահատականը համապատասխանում է անձի իրական հնարավորություններին, որոնց փոփոխությունը խեղաթյուրում է առաաջացնում։

Ինքնագնահատականը կարելի է առանձնացնել այսպիսի բանաձևով.

Ինքնագնահատական = հաջողություն / պահանջախնդրություն

Այսինքն ինքնագնահատականը կարելի է բարձրացնել, ինչ-որ բանի հասնելու միջոցով (հաջողություն ավելացնել) կամ նվազեցնել կատարյալին հասնելու պահանջները (պահանջախնդրություն)։ Այդ դեպքում ենթադրվում է, որ անձը չի կարող ամբողջությամբ հրաժարվել պահանջախնդրությունից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Лебедев А. В. Семь мудрецов // Новая философская энциклопедия / Ин-т философии РАН; Нац. обществ.-науч. фонд; Предс. научно-ред. совета В. С. Стёпин, заместители предс.: А. А. Гусейнов, Г. Ю. Семигин, уч. секр. А. П. Огурцов. — 2-е изд., испр. и допол. — М.: Мысль, 2010. — ISBN 978-5-244-01115-9
  2. Маралов, 2004, с. 3
  3. См.: Орлов Ю. М. Самопознание и самовоспитание характера. — М.: Просвещение, 1987. — 224 с. — Глава Развитие способностей и психических процессов.

Գրականություն խմբագրել

  • Баранов П. А., Воронцов А. В., Шевченко С. В. Обществознание. — М. : АСТ : Астрель, 2008
  • Каппони В., Новак Т. Сам себе психолог. — СПб. : Питер, 2001
  • Маралов В. Г. Основы самопознания и саморазвития : учеб. пос. для студ. сред. пед. учеб. зав. — 2-е, стер. — М. : Издательский центр «Академия», 2004. — 256 с. — ISBN 5-7695-0877-9.

Արտաքին հղումներ խմբագրել