Ժերեմի Ալյադեր

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ժերեմի Ալյադեր (ֆր.՝ Jérémie Aliadière; ծն. 1983 թվականի մարտի 30-ին, Ռամբույեում, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Ումմ Սալալ» ակումբի հարձակվող։

Ժերեմի Ալյադեր
ֆր.՝ Jérémie Aliadière
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա և  Ալժիր[1]
Ծննդյան ամսաթիվմարտի 30, 1983 (41 տարեկան)
ԾննդավայրՌամբույե, Իվելին,, Ֆրանսիա
Հասակ183
Քաշ70
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԿատար Ումմ Սալալ
Համար11
Պատանեկան կարիերա
?—1999Ֆրանսիա Կլերֆոնտեն
1999—2001Անգլիա Արսենալ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2001—2007Անգլիա Արսենալ29 (1)
2005 Շոտլանդիա Սելթիկ0 (0)
2005—2006 Անգլիա Վեստ Հեմ7 (0)
2006 Անգլիա Վուլվերհեմպտոն14 (2)
2007—2010Անգլիա Միդլսբրո78 (11)
2011—2014Ֆրանսիա Լորյան76 (25)
2014—մ.օ.Կատար Ումմ Սալալ37 (9)
Ազգային հավաքական
Ֆրանսիա Ֆրանսիա (երիտ.)7 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Ժերեմի Ալյադերը իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Կլերֆոնտենում»։ 1999 թվականին նա մարզվելու է մեկնում Լոնդոնյան «Արսենալ»։ Պրեմիեր լիգայում հարձակվողը իր դեբյուտը նշում է 2002 թվականի փետրվարի 23-ին, խաղալով «Ֆուլհելմի» դեմ խաղին՝ հանդիպման 81-րդ րոպեին փոխարինելով Թիերի Անրիին[2]։Զինյալների կազմում առաջին գոլը Ալյադերը խփել է այդ նույն տարվա օգոստոսի 27-ին, Անրիի կողմից անկյունային փոխանցումից հետո[3]։

Հաջորդ մրցաշարում Ալյադերը նշեց իր դեբյուտը Չեմպիոնների լիգայում։ Հարձակվողը, խաղալով «Ինտերի» դեմ խմբային փուլի խաղին, 89-րդ րոպեին փոխարինելու դուրս եկավ Թիերի Անրիին[4]։Պրեմիեր լիգայի 2003-04 թվականների սեզոնում ֆրանսիական հարձակվողը չանցկացրեց ոչ մի ամբողջական հանդիպում և չխփեց ոչ մի գոլ, բայց դրա փոխարեն կարողացավ գավաթի չորս տարբեր խաղերում, քառակի անգամ գնդակը ուղարկել մրցակցի դարպասը (մեկական անգամ գրավելով «Ռոտերհեմի» և «Վեստ Բրոմվիչի» դարպասները, իսկ 2 անգամ էլ հաջողության հասավ «Վուլվերհեմպտոնի» դեմ խաղում)[5]։

Հաջորդ մրցաշարում Ալյադերը մասնակցություն ունեցավ «Արսենալի» ընդամենը 7 խաղերին, ընդհանուր հաշվով թիմում անցկացնելով միայն 80 րոպե [6], և 2005-06 թվականների մրցաշարից առաջ վարձավճարով տեղափոխվեց «Սելթիկ»։ Հարձակվողը շոտլանդական ակումբի կազմում հանդես եկավ մինչև 2005 թվականի օգոստոսի 23-ը և այդ ժամանակահատվածում մասնակցել է միայն Չեմպիոնների Լիգայի ընտրական փուլի երկու խաղերին, ընդդեմ սլովանական «Պետրժալկայի»[7]։

2005 թվականի օգոստոսից մինչև 2006 թվականի հունվարը Ժերեմի Ալյադերը հանդես է եկել «Վեստ Հեմ Յունայթեդի» կազմում։ Առաջին անգամ «Վեստ Հեմի» կազմում խաղացել է 2005 թվականի օգոստոսի 27-ին, ընդդեմ «Բոլտոնի»[8]։Ընդհանուր առմամբ հարձակվողը Լոնդոնյան ակումբում անցկացրել է 7 խաղ։

2005-06 մրցաշրջանի երկրորդ շրջանում Ալյադերը նաև վարձավճարային իրավունքներով, հանդես է եկել «Վուլվերհեմպտոնում», խաղալով Չեմպիոնշիպում։ Ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում իր դեբյուտը նշել է 2006 թվականի փետրվարի 7-ին, խաղալով «Ստոկ Սիթիի» դեմ հանդիպմանը[9]։Փետրվարի 25-ին հարձակվողը խփում է իր, «գայլերի» կազմում իր խաղերի, 2 գոլերից մեկը (Բոազ Մայհիլլի դարպասին, «Հալլ Սիթիից»)[10]։

Վերադառնալով «Արսենալ», Ժերեմի Ալյադերը թիմի կազմում, 2006-07 մրցաշրջանի ժամանակ, անցկացրեց 23 խաղ, որից հետո տեղափոխվեց «Միդլսբրո»։ Առաջին անգամ «Բորոյի» կազմում խաղաց 2007 թվականի օգոստոսի 11-ին, «Բլեկբերնի» դեմ խաղում[11],իսկ հոկտեմբերի 27-ին, թիմի կազմում, խփեց իր դեբյուտային գոլը («Մանչեսթեր Յունայթեդի» դարպասին)[12]։Ընդհանուր առմամբ ֆրանսիացին, «Միդլսբրոյի» կազմում, անցկացրեց 3 մրցաշրջան, որից վերջինը, Չեմպիոնշիպում, և 2010 թվականի ամռանը դարձավ ազատ գործակալ։

2010-11 մրցաշարը հարձակվողը ամբողջությամբ բաց թողեց, իսկ 2011 թվականի ամռանը պայմանագիր ստորագրեց ֆրանսիական «Լորյան» ակումբի հետ։ Լորյանցիների կազմում առաջին խաղը անցկացրեց 2011 թվականի օգոստոսի 6-ին, ընդդեմ «Պարի Սեն-Ժերմենի», փոխարինելով Կեվին Մոննե Պակեին, հանդիպման ավարտից 20 րոպե առաջ[13]։Այդ տարվա սեպտեմբերի 17-ին Ալյադերը Մոննե Պակեի և Ժուֆֆրեի փոխանցումից հետո խփեց 2 գոլ՝ «Սենտ Էտիենի» դարպասին[14]։«Ռեննայի» դեմ խաղում, որը կայացավ 2011 թվականի հոկտեմբերի 16-ին, հարձակվողը ստացավ քառագլուխ մկանային ազդրի վնասվածք, որի պատճառով էլ բաց թողեց մրցաշրջանի մնացած հանդիպումներին մասնակցելու հնարավորությունը[15]։

Հավաքականում խմբագրել

Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում Ժերեմի Ալյադերը անցկացրել է 7 խաղ, որոնցում խփել է 1 գոլ։ Առաջին հավաքականի կազմում այդպես էլ խաղ չանցկացրեց։

Վիճակագրություն խմբագրել

ԱկումբՄրցաշրջանԱզգային առաջնությունԱզգային գավաթներՄիջազգային գավաթներԸնդհանուր
ԼիգաԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Արսենալ2001-02Պրեմիեր լիգա10200030
2002-03Պրեմիեր լիգա31000031
2003-04Պրեմիեր լիգա1004410154
2004-05Պրեմիեր լիգա40300070
2006-07Պրեմիեր լիգա11010420234
Ընդհանուր «Արսենալի» կազմում29119830519
Սելթիկ2005-06Պրեմիեր լիգա00002020
Ընդհանուր «Սելթիկի» կազմում00002020
Վեստ Հեմ Յունայթեդ2005-06Պրեմիեր լիգա70100080
Ընդհանուր «Վեստ Հեմի» կազմում70100080
Վուլվերհեմպտոն Ուոնդերերս2005-06Չեմպիոնշիպ1420000142
Ընդհանուր «Վուլվերհեմպտոնի» կազմում1420000142
Միդլսբրո2007-08Պրեմիեր լիգա2952000315
2008-09Պրեմիեր լիգա2925100343
2009-10Չեմպիոնշիպ2041000214
Ընդհանուր "Միդլսբրոյի" կազմում7878100868
Լորյան2011-12Լիգա 11821200194
2012-13Լիգա 1231031002611
Ընդհանուր "Լորյանի" կազմում411243004515
Ընդհանուր1692232125020634

Պարգևներ խմբագրել

«Արսենալ»

  • Անգլիայի չեմպիոն (2)։ 2001-02, 2003-04
  • Անգլիայի Սուպերգավաթի հաղթող (1)։ 2004
  • Անգլիայի Գավաթի հաղթող (1)։ 2004-05
  • Լիգայի Գավաթի եզրափակչի մասնակից (1)։ 2006-07

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://sport-et-nationalite.over-blog.com/article-france-jeremie-aliadiere-contacte-par-l-algerie-117465641.html
  2. «Transfermarkt» (գերմաներեն) — «Арсенал» — «Фулхэм» 4:1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին.
  3. «Transfermarkt» (գերմաներեն) — «Арсенал» — «Вест Бромвич» 5:2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին.
  4. «Transfermarkt» (գերմաներեն) — «Интер» — «Арсенал» 1:5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին.
  5. «Soccerbase» (անգլերեն) — Статистика игрока в сезоне 2003/04. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին.
  6. «Transfermarkt» (գերմաներեն) — Статистика игрока в сезоне 2004/05. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին.
  7. «Soccerbase» (անգլերեն) — Статистика игрока в сезоне 2005/06. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին.
  8. «Transfermarkt» (գերմաներեն) — «Вест Хэм» — «Болтон» 1:2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին.
  9. «Transfermarkt» (գերմաներեն) — «Вулверхэмптон» — «Сток Сити» 0:0. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին.
  10. «Transfermarkt» (գերմաներեն) — «Халл» — «Вулверхэмптон» 2:3. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին.
  11. «Transfermarkt» (գերմաներեն) — «Мидлсбро» — «Блэкберн» 1:2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին.
  12. «Transfermarkt» (գերմաներեն) — МЮ — «Мидлсбро» 4:1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին.
  13. «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — ПСЖ — «Лорьян» 0:1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին.
  14. «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — «Лорьян» — «Сент-Этьен» 3:0. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին.
  15. «Footballdatabase» (անգլերեն) — Профиль футболиста. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 17-ին.

Աղբյուրներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերեմի Ալյադեր» հոդվածին։