Ժան Ալեքսանդր

Ժան-Մարկ Ալեքսանդր (ֆր.՝ Jean-Marc Alexandre, օգոստոսի 24, 1986(1986-08-24)[1][2], Verrettes, Saint-Marc Arrondissement, Artibonite, Հայիթի), հաիթցի ֆուտբոլիստ, ամերիկյան «Ֆորտ-Լոդերդեյլ Ստրայկերս» ակումբի և Հայիթիի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ժան Ալեքսանդր
ֆր.՝ Jean-Marc Alexandre
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Հայիթի
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 24, 1986(1986-08-24)[1][2] (37 տարեկան)
ԾննդավայրՀայիթի, Վերետտ
Հասակ181
Քաշ79
ԴիրքԿիսապաշտպան
Համար18
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2006—2007Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պալմ Բիչ Պումաս12 (1)
2008Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վենտուրա Կաունտի Ֆյուժին4 (0)
2009—2011Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռեալ Սոլտ Լեյկ38 (1)
2009Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օստին Ացտեկս9 (4)
2012Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան-խոսե Էրտկվեյս2 (0)
2012Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օրլանդո Սիթի6 (2)
2013Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օրլանդո Սիթի 12 (2)
2014—2015Մալայզիա Նեգրի-Սեմբլիան? (?)
2016—ՀիմաԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ֆորտ Լոդեդեյլ Ստրայկերս6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ալեքսանդրը ծնվել է Հայիթիում, ապա տեղափոխվել է ԱՄՆ։ Սկզբնական շրջանում հանդես է եկել քոլեջի և համալսարանի ֆուտբոլային թիմերում, իսկ ապա խաղացել է USL լիգայում «Պալմ-Բիչ Պումաս» և «Վենտուրա Քաունթի Ֆյուժն» ակումբներում։

2009 թվականին Ժանը «Ռեալ Սոլթ-Լեյք» ակումբի կողմից դրաֆտ է ընտրվել։ Մարտի 29-ին ՄԼՍ-ում «Սիեթլ Սաունդերս»-ի դեմ խաղը նրա դեբյուտային խաղն էր[3]։ Խաղային փորձ ձեռք բերելու համար Ալեքսանդրին վարձեց «Օստին Ացտեկս» ֆուտբոլային ակումբը։ 2011 թվականի հունիսի 5-ին «Վանկուվեր Ուայտկեպս»-ի դեմ մրցապայքարում նա խփել է իր առաջին գոլը «Ռեալ»-ի կազմում[4]։

Տարեվերջին Ժանը տեղափոխվել է «Սան-Խոսե Էրտկվեյկս»։ 2012 թվականի հունիսի 24-ին «Սան-Խոսե»-ի կազմում առաջին խաղը խաղացել է ընդդեմ իր նախկին թիմի՝ «Ռեալ Սոլթ-Լեյք»-ի[5]։ Նույն տարվա ամռանը Ալեքսանդրը վարձվեց «Օռլանդո-Սիթի» ֆուտբոլային ակումբի կողմից։ Վարձակալության ավարտից հետո ակումբը Ժանի հետ նոր պայմանագիր կնքեց։ 2014 թվականին նա տեղափոխվեց մալազիական «Նեգրի-Սեմբիլան»։ 2015 թվականի մրցաշրջանի ավարտից հետո, Ժանը վերադարձավ ԱՄՆ՝ պայմանագիր կապելով Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայի՝ NASL-ի «Ֆորտ-Լոդերդեյլ Ստրայկերս» ակումբի հետ։

Միջազգային կարիերա խմբագրել

2008 թվականի հունիսի 7-ին Հոնդուրասի դեմ ընկերական խաղում Ալեքսանդրը Հայիթիի հավաքականի կազմում խաղացել է իր առաջին մրցախաղը։ 2009 թվականին մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթին[6]։ Մրցաշարի ժամանակ նա մասնակցել է Հոնդուրասի դեմ հանդիպմանը[7]։

2011 թվականի սեպտեմբերի 2-ին 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական խաղում, ընդդեմ Վիրջինյան կղզիների հավաքականի, Ժանը դուբլի հեղինակ դարձավ՝ խփելով իր առաջին գոլերը ազգային հավաքականի կազմում[8]։

2013 թվականին հավաքականի կազմում Ալեքսանդրը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա խաղացել է ընդդեմ Հոնդուրասի, Սալվադորի ու Տրինիդադ և Տոբագոյի հավաքականների։ 2015 թվականին հավաքականի կազմում Ժանը երրորդ անգամ մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկությանը[9]։ Մրցաշարում նա խաղացել է ընդդեմ Հոնդուրասի, ԱՄՆ-ի ու Ճամայկայի հավաքականների[10]։

2016 թվականին Ժանը հայտնվել է Ամերիկայի և ԱՄՆ-ի Գավաթի մասնակցության հայտում[11][12]։ Մրցաշարում նա խաղացել է Պերուի, Բրազիլիայի և Էկվադորի թիմերի դեմ[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Сиэтл Саундерс VS. Реал Солт-Лейк 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2009-03-39.
  4. «Реал Солт-Лейк VS. Ванкувер Уайткэпс 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 5.
  5. «Реал Солт-Лейк VS. Сан-Хосе Эртквейкс 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ հունիսի 24.
  6. «Гаити VS. Гондурас 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 14.
  7. «Гондурас VS. Гаити 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հուլիսի 5.
  8. «Гаити VS. Виргинские острова 6:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ սեպտեմբերի 2.
  9. «США VS. Гаити 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 11.
  10. «Гаити VS. Ямайка 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 19.
  11. «Бразилия VS. Гаити 7:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 9.
  12. «Гаити VS. Перу 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 5.
  13. «Эквадор VS. Гаити 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 13.

Արտաքին հղումներ խմբագրել