Թուրքիայի լեզուներ

Թուրքիայում ներկայացված են մեծ թվաքանակով լեզուներ, չնայած նրանց 80%-ը ազատորեն տիրապետում է թուրքերենին։ Թուրքերենը համարվում է երկրի միակ պաշտոնական լեզուն։ Ինչպես նշում է Թուրքիայի Սահմանադրության 42-րդ հոդվածը` ոչ մի լեզու, բացառությամբ թուրքերենի, չի կարող դասավանդվել որևիցե պետական ուսումնական հաստատությունում որպես առաջնային լեզու։ Արտասահմանյան լեզուները կարող են ուսուցանվել միայն համապատասխան կանոնակարգի պահպանման դեպքում։

Պաշտոնական այսպիսի տեսակետը բազմիցս քննադատվել է իրավապաշտպան տարբեր կառույցների կողմից, քանի որ համաձայն պաշտոնական տեսակետի երկրում գոյություն ունեն միայն երեք ազգային փոքրամասնություններ` հույներ, հայեր և հրեաներ, որոնց իրավունքները երաշխավորվել են դեռևս 1923 թվականին Լոզանի պայմանագրով։ Ցանկացած այլ փոքրամասնության մասին խոսքը Թուրքիայի կառավարությունը համարում է որպես անջատողականություն[1]։

Անկախ այս հանգամանքից երկրում այսօր խոսում են մոտ 50 լեզուներով, որոնց կրողները տարբեր գնահատականներով կազմում են Թուրքիայի բնակչության 10-ից 25 %-ը։ Թուրքերենից հետո երկրորդ լեզուն իր տարածվածությամբ քուրմանջին է, որով խոսում են հիմնականում քրդերը։ Մեծ թիվ են կազմում նաև հայերեն և հունարեն խոսող անձինք։

Թուրքիայում տեղի ունեցած վերջին մարդահամարը, որտեղ նշված են եղել տարբեր լեզուներով խոսող անձանց քանակը, տեղի է ունեցել 1965 թվականին։ Մշտապես կարծիք է հայտնվում այն մասին, որ այս թվերը բավականին իջեցված են։ Սակայն որոշ տեսաբաններ էլ այն կարծիքին են, որ այս մարդահամարը հստակ կերպով ցույց տված թուրքական վիլայեթների էթնոլեզվագրական կազմը։ Այլ տվյալների բացակայության պատճառով ստորև ներկայացված աղյուսակում հիմնականում ներկայացված են սույն մարդահամարի տվյալները։ Պետք է նկատի ունենալ, որ սույն աղյուսակում ներկայացված լեզուները ներկայացված են 2 սկզբունքով` «լեզուներ, որոնք մայրենի են որոշ ազգերի համար» և «լեզուներ, որոնք կիրառվում են որպես երկրորդ լեզու»։ Պետք է փաստել այն հանգամանքը, որ առաջին տեսակի մեջ են մտնում այն ազգերը, որոնք գրեթե թուրքերեն չեն խոսում, իսկ երկրորդի մեջ են մտնում այն ազգերը, որոնք լավ տիրապետում են ինչպես թուրքերենին, այնպես էլ իրենց մայրենի լեզվին (ինչպես օրինակ` հայերը

Աղյուսակ խմբագրել

ԱնվանումԹվաքանակԼեզվաընտանիք։ լեզվաճյուղՄեկնաբանություններ
ալբաներեն53520 (1965, մարդահամար)ՀԵ։ ալբանականվերաբնակեցվել են XX դարում
հայերեն80 հզ. = 56286 (1965, մարդահամար) + 24 հզ. հայալեզու համշենահայեր (1975)ՀԵ։ հայկականհիմնականում Ստամբուլում + մի քանի գյուղեր + համշենահայերը Արդվինի մարզում
պոնտերեն4535 (1965, մարդահամար)ՀԵ։ հունականհույն մուսուլմաններ են բնակվում Տրապիզոնի մարզում
հունարեն125705 (1965, մարդահամար)ՀԵ։ հունականքրիստոնյաներ (Ստամբուլ և այլն) + Կրետեի մուսուլմաններ
ռոմաներեն280000 (2000)ՀԵ։ հնդարիականգնահատականները շատ մոտավոր են
օսերեն8943 (1975)ՀԵ:իրանական
քուրմանջի5.000.000ՀԵ:իրանական3973 հզ. 1965 թվականի մարդահամարի տվյալներով
զազայերեն1,5-2,5 մլն (1998/1999)ՀԵ:իրանականմեծամասնությունը քրդական ծագում ունի
պարսկերեն500000ՀԵ:իրանականհիմնականում էմիգրանտներ
սեֆարդերեն21000 (1965, մարդահամար)ՀԵ:ռոմանականվերաբնակեցվել են Իսպանիայից XV դարում
ռումիներեն7368 (1965, մարդահամար)ՀԵ:ռոմանականվերաբնակեցվել են XX դարում
առումիներեն??ՀԵ:ռոմանականվերաբնակեցվել են XX դարում
բուլղարերեն300000 (2001), 101328 (1965, մարդահամար)ՀԵ:սլավոնականհիմնականում պոմակներ, որոնք վերաբնակեցվել են XX դարում
սերբախորվաթերեն122350 (1965, մարդահամար)ՀԵ:սլավոնականվերաբնակեցվել են XX դարում
ռուսերեն2010 (1960, մարդահամար) + մոտ 50000 ռուսներ, որոնք բնակվում են ԹուրքիայումՀԵ:սլավոնականվերաբնակեցվածների սերունդներ, որոնց մեծ մասը ԽՍՀՄ վերադարձավ 1962 թվականին
լեհերեն80 (1989), 501 (1965, մարդահամար)ՀԵ:սլավոնականլեհական մեկ գյուղ կա այսօր Թուրքիայում
վրացերեն83306 (1965, մարդահամար)քարթվելական լեզուներ
լազերեն85108 (1965, մարդահամար), 250000 (1983)քարթվելական լեզուներ
տուրոյո20000 (1967), 3000 (1994)Սեմական։ Արամեական լեզուներ
մլախսո0Սեմական։ Արամեական լեզուներմլախսո լեզվով խոսացող վերջին մարդը Թուրքիայում մահացել է 1988 թվականին
չերքեզերեն113369 (1965, մարդահամար), 278000 (2000)Հյուսիսկովկասյան լեզուներ։ աբխազոադիգեականվերաբնակեցվել են 1860 թվականից հետո
աբխազոաբզիներեն12399 (1965, մարդահամար)Հյուսիսկովկասյան լեզուներ։ աբխազոադիգեականվերաբնակեցվել են 1860 թվականից հետո
ուբիխերեն0Հյուսիսկովկասյան լեզուներ։ աբխազոադիգեականվերաբնակեցվել են 1860 թվականից հետո, վերջին լեզվակիրը մահացել է 1992 թվականին
ավարերեն, անդիերեն և ցեզերեն17 գյուղՀյուսիսկովկասյան լեզուներ։նախսկոդաղստանյանվերաբնակեցվել են XIX դարի II կեսին
չեչեներենմոտ 10000 (2002)Հյուսիսկովկասյան լեզուներ։նախսկոդաղստանյանվերաբնակեցվել են 1860 թվականից հետո
դարգինյան լեզուներ (հյուսիսդարգիներեն, ցուդախարերեն, կայտագերեն)նվազագույնը 1 գյուղՀյուսիսկովկասյան լեզուներ։նախսկոդաղստանյանվերաբնակեցվել են 1860 թվականից հետո
լակերեն300 (4 գյուղ)Հյուսիսկովկասյան լեզուներ։նախսկոդաղստանյանվերաբնակեցվել են 1860 թվականից հետո
լեզգիներեն1200 (21 գյուղ)Հյուսիսկովկասյան լեզուներ։նախսկոդաղստանյանվերաբնակեցվել են 1860 թվականից հետո
ույղուրերեն500 (1981)Թյուրքական։ կարլուկյանվերաբնակեցվել են Չինաստանից 1950-ական թվականներից հետո
ուզբեկերեն1980 (1982)Թյուրքական։ կարլուկյանվերաբնակեցվել են ԽՍՀՄ-ից և Աֆղանստանից 1945- 1982 թվականներին
ղրղզերեն1200 (1982)Թյուրքական։ Ղփչաղականվերաբնակեցվել են Աֆղանստանից
ղազախերեն2500 (1980)ТԹյուրքական։ Ղփչաղականվերաբնակեցվել են ԽՍՀՄ-ից
կումիկերեն1703 (1975)Թյուրքական։ Ղփչաղականվերաբնակեցվել են 1861—1864 թվականներին
սիբիրաթաթարերեն700 (1970)Թյուրքական։ Ղփչաղականբուխարացիների հետնորդներն են, որոնք այստեղ են տեղափոխվել Սիբիրից 1907 թվականին
նոգայերենմի քանի հարյուրԹյուրքական։ Ղփչաղականվերաբնակեցվել են 1783 թվականից հետո
Կարաչայ-բալկարերեն3917 (1975)Թյուրքական։ Ղփչաղականվերաբնակեցվել են 1905 և 1945 թվականներին
թուրքերեն46278000 (1987)Թյուրքական:օղուզական
ադրբեջաներեն136000 (1959—1975)Թյուրքական:օղուզականվերաբնակեցվել են Ռուսաստանից XX դարի սկզբին
բալկանոթուրքերեն320000 (1993)Թյուրքական:օղուզականՅուրյուքներ մոտ 320.000
թուրքմեներեն920 (1982)Թյուրքական:օղուզականէթնիկ թուրքմեններ, որոնք բնակվում են Թուրքիայում հիմնականում խոսում են թուրքերեն։ Թուրքմեներեն կարող են հաղորդակցվել միայն վերջին տարիներին տեղափոխվածները։
ղրիմաթաթարերենմի քանի հազար, մոտ 40 գյուղԹյուրքական:օղուզականվերաբնակվել են 1783 թվականից հետո
գագաուզերեն7000 (1993)Թյուրքական:օղուզական
էստոներեն40-50 (1975)Ուրալական լեզուներ։ Ուգրո-ֆիննականԿարսի մարզում Նովոէստոնկա գյուղ գոյություն ունի, որի բնակչության ճնշող մեծամասնությունը էստոնացիներ են, որոնք այստեղ են տեղափոխվել 1886 թվականին ռուսական անեքսիայի արդյունքում

Օտարերկրյա լեզուներ խմբագրել

Ընդհանուր առմամբ Թուրքիայում օտարերկրյա լեզուների իմացությունը ցածր մակարդակի վրա է։ 2006 թվականի տվյալներով երկրի բնակչության միայն 17 %-ն է կարողանում խոսել անգլերեն, 4%-ը` գերմաներեն, 1%-ը` ֆրանսերեն, 1%-ը` հայերեն և 1%-ը` ռուսերեն[2]։

Գրականություն խմբագրել

  • Andrews P.A. Ethnic Groups in the Republic of Turkey. Wiesbaden: Reichert, 1989.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Questions and Answers: Freedom of Expression and Language Rights in Turkey. New York: Human Rights Watch. 2002-04.(չաշխատող հղում)
  2. Europeans and their Languages: Eurobarometer. (Fieldwork: November — December 2005, Publication: February 2006) Вопрос D48T (էջ. 152—153): Which languages do you speak well enough in order to be able to have a conversation, excluding your mother tongue?.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրքիայի լեզուներ» հոդվածին։