Թիմոթի Հաթթոն

ամերիկացի դերասան և ռեժիսոր

Թիմոթի Թարկին Հաթթոն (անգլ.՝ Timothy Tarquin Hutton,օգոստոսի 16, 1960(1960-08-16)[1][2][3][…], Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և ռեժիսոր։ Տղամարդու լավագույն երկրորդ պլանի դեր անվանակարգում «Օսկար» ստացած ամենաերիտասարդ դերասան։

Թիմոթի Հաթթոն
անգլ.՝ Timothy Hutton
Ծնվել էօգոստոսի 16, 1960(1960-08-16)[1][2][3][…] (63 տարեկան)
ԾննդավայրՄալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՖերֆաքսի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Ծնողներհայր՝ Ջիմ Հաթթոն, մայր՝ Մերիլին լողավազան[4]
Ամուսին(ներ)Ավրորա Ժիսկար դ'Էստեն[5][6]
Համատեղ ապրող(ներ)Դեմի Մուր
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունՄասոնականություն

Կենսագրություն խմբագրել

Թիմոթի Հաթթոնը ծնվել է դերասան Ջիմ Հաթթոնի (1934-1979 թվականներ) և ուսուցչուհի Մերիլին Ադամսի ընտանիքում։ Երբ նա երեք տարեկան էր, նրա ծնողները բաժանվում են, իսկ մայրը Տիմոտիի և ավագ քրոջ հետ տեղափոխվում է Բոստոն։ Ընտանիքը վերադարձել է Կալիֆոռնիա, երբ նա 12 տարեկան էր։

16 տարեկան հասակում նա գտնում է հորը և ապրում նրա հետ Ֆերֆաքսի ավագ դպրոցում սովորելու տարիների ընթացքում։ Նատան Դետրոյտի դերը «Տղաներ և տիկնիկներ» դպրոցական մյուզիքլում խաղալուց հետո հասկացել է, որ ուզում է դերասան դառնալ։ Ծնողների աջակցությամբ նա սկսել է իր կարիերան հեռուստատեսությունում։

Հեռուստատեսությամբ նրա դեբյուտը կայացել է 1979 թվականին սերիալներում, դրվագային դերերում։ Կինոնկարներում դեբյուտը եղել է 1980 թվականին Ռոբերտ Ռեդֆորդի «Սովորական մարդիկ» կինոնկարում։ Այս դերի համար Հաթթոնը պարգևատրվում է «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակներով «Տղամարդու լավագույն երկրորդ պլանի դեր» անվանակարգում։ Նա իր «Օսկար»ը նվիրում է մեկ տարի առաջ մահացած հորը։

Հետագայում Հաթթոնին սպասում էր հայտնի կինոնկարների մի ամբողջ շարք․«Դանիել»՝ Էթել և Յուլիուս Ռոզենբերգների մասին, «Ավարտ»[7], «Գործակալներ Բազե և Ձնեմարդ»։

Նա նկարահանվել է գլխավոր դերերում՝ «Հինգ օր մինչ կեսգիշեր» և «Նիրո Վուլֆի գաղտնիքները» մինի-սերիալներում և «Ազդեցություն» սերիալում։ 2014 թվականին նա խաղացել է ABC- ի «Ամերիկյան հանցագործություն»[8] սերիալի կենտրոնական դերերից մեկը։

Հաթթոն,2008 թվական,Տորոնտոյի միջազգային կինոփառատոն

Անձնական կյանքը խմբագրել

1986 -1990 թվականներին Հատթթոնն ամուսնացած է եղել դերասանուհի Դեբրա Ուինգերի հետ[9], որից ունի որդի՝ Նոյը (ծնվել է 1987 թվականին)։ 2000 թվականին Հաթթոնն ամուսնանում է իլլյուստրատոր Ավրորա Ժիսկար դ'Էստենի՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենի զարմուհու հետ։ Նրանց որդին ՝ Մայլոն (ծնվել է 2001 թվականին)։ 2009 թվականին զույգը հայտարարում է բաժանման մասին։

2020 թվականի մարտին նախկին մոդել և դերասանուհի Սերա Ջոնսթոնը Հաթթոնին մեղադրում է բռնաբարության մեջ, որը տեղի էր ունեցել 1983 թվականին, երբ նա 14 տարեկան էր։ Ավելի վաղ, 2019 թվականի նոյեմբերին, Ջոնսթոնը քրեական գործ հարուցելու համար դիմում էր ներկայացրել ոստիկանություն[10]։

Հաթթոնը հերքում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները՝ ի պատասխան հայտարարելով, որ մտադիր է դատական հայց ներկայացնել գումար շորթելու համար[11]։

Ֆիլմադարան խմբագրել

Դերասան խմբագրել

Ֆիլմ խմբագրել

ԹվականՀայերեն անվանումըՕրիգինալ անվանումըԴերԾանոթագրություն
1965Երբեք ուշ չէNever Too Lateհոր մոտ վազող տղանտիտրերում նշված չէ
1980Սովորական մարդիկOrdinary PeopleԿոնրադ
1981ԱվարտTapsԲրայան Մորլենդ
Teenage Suicide: Don’t Try It!պատմող
1983ԴանիելDanielԴանիել Այզեքսոն
1984Սառցե մարդըIcemanբժիշկ Ստենլի Շեպարդ
1985Գործակալներ Բազե և ՁնեմարդThe Falcon and the SnowmanՔրիստոֆեր Բոյս
Թուրք 182Turk 182!Ջիմմի Լինչ
1987Պատրաստված է դրախտումMade in HeavenՄայք Շի/Էլմո Բարնետ
1988Ճակատագրի ժամանակըA Time of DestinyՋեկ
ՆվիրվածըBetrayedտոնավաճառումտիտրերում նշված չէ
100%ամերիկացի բոլորի համարEverybody’s All-AmericanԴոննի «Կեյկ»
1989Աղբյուրի ջրերTorrents of SpringԴմիտրի Սանին
1990Հարցեր և պատասխաններQ & AԷլ Ռայլի
1993Ժամանակավոր քարտուղարուհիThe TempՊիտեր Դերնս
Մութ կեսըThe Dark HalfՏեդ
1995Ֆրանսիական համբույրFrench KissՉարլի
Վերջին խոսքըThe Last WordՄարտին Ռայան
1996Գեղցիկ աղջիկներBeautiful GirlsՈւիլի Կոնուեյ
Կրակի էությունըThe Substance of FireՄարտին Գելդհարդ
1997Հանցագործության գոտիCity of IndustryԼի Իգան
Աստծուն պատկերելովPlaying GodՌեյմոնդ Բլոսսոմ
1999Գեներալի աղջիկըThe General’s Daughterգնդապետ Ուիլյամ Կենտ
ԷքսգումացիաDeterrenceՄարշալ Տոմպսոն
2000Ընդամենը մեկ գիշերJust One NightԱյզեք Ալդեր
2002Արևային նահանգSunshine StateՋեկ Միդոուզ
2004Գաղտնի պատուհանSecret WindowՏեդ Միլներ
ԿինսիKinseyՊոլ Հեբխարդ
2005Ճանապարհ դեպի քեզTurning GreenԲիլ ոչնչացնող
2006Վերջին արձակուրդLast HolidayՄետյու Կրեգեն
Ստեֆանի ԴեյլիStephanie DaleyՊոլ Կրեյն
ՄթությունիցOff the Blackպարոն Տիբեր
Կովակի արկղըThe Kovak BoxԴեյվիդ Նորտոն
Երկինքը բացվեցHeavens FallՍեմյուել Լեյբովից
Falling ObjectsՕսկար Պիտերսկարճամետրաժ ֆիլմ
Կեղծ գայթակղությունThe Good ShepherdՏոմաս Ուիլսոն
2007Տիեզերքի վերջին ՄիմզիThe Last MimzyԴեյվիդ Ուայլդեր
Ջնջված իրականությունWhen a Man Falls in the ForestԳարի Ֆիլդս
2008ԱրտացոլանքReflectionsԹոմ
Շքեղ կյանքLymelifeՉարլի Բրեգ
Այբբենական մարդասպանThe Alphabet KillerՌիչարդ Լեջ
2009Մահվան սենյակThe Killing RoomԿրոուֆորդ Հեյնս
Կարճ հարցազրույցներ տականքների հետBrief Interviews with Hideous Menպրոֆեսոր Ադամս/սուբյեկտ #30
Սա ամուսնալուծություն էSerious MoonlightՅեն
Բրոկեն ՀիլBroken HillՋորջ Մակկալին
2010ՈւրվականThe Ghost WriterՍինդի Կրոլ
Բազմաթիվ հեգնանքներMultiple SarcasmsԳաբրիել
2013Խոսքերից բարձրLouder Than WordsԲրյուս Կոմիսկե
2015Հորրոր#Horrorբժիշկ Ուայթ
2017Աշխարհի ամբողջ դրամըAll the Money in the WorldՕսվալդ Խինժ
2018Գեղեցիկ տղաBeautiful Boyբժիշկ Բրաուն
2019Երկար տունThe Long HomeՉկա տվյալ

Հեռուստատեսություն խմբագրել

ԹվականՀայերեն անվանումըՕրիգինալ անվանումըԴերԾանոթագրություն
1972—1980ԴիսնեյլենդDisneylandՊոլ Ուինտերսհեռուստասերիալ, 2 դրվագ
1978Զումի լողափZuma BeachԱրթհեռուստաֆիլմ
1979Ընկերական կրակFriendly FireՋոն Մալեն
The Best Place to BeԹոմի Կալախան
And Baby Makes SixՋեսոն Կրեյմեր
Young Love, First LoveԴերեկ Կլեյտոն
1980Ամենատարեց շրջանավարտThe Oldest Living Graduateկուրսանտ
Հոր կերպարըFather FigureՋիմ
1981Երկար ճանապարհ դեպի տունA Long Way HomeԴոնալդ Բրանչ Բուտ
1991Books: Feed Your Headպատմություններ կարդացող մարդըդրվագ։ Forty Stories
1992ԱնծանոթներThe StrangerԹոմհեռուստաֆիլմ
1993ԶելդաZeldaՖրենսիս Ֆիցջերալդ
1996Պարոն և տիկին ԼովինգներMr. and Mrs. LovingՌիչարդ Լովինգ
1997Գիշերային մարդասպանDead by MidnightՋոն Լարկին/Սեմ Էլիս
1998ԼրտեսAldrich Ames: Traitor WithinՕլդրիխ Էյմս
Դրամի արքաներVigՖրենկի
2000Ոսկե սարդերThe Golden Spiders: A Nero Wolfe MysteryԱրչի Գուդվին
Deliberate IntentՌոդ Սմոլա
2001Երրորդ համաշխարհային պատերազմWW 3Լարի Սալիվան
2001—2002Նիրո Վուլֆի գաղտնիքներըA Nero Wolfe MysteryԱրչի Գուդվինհեռուստասերիալ,
2004Հինգ օր մինչ կեսգիշեր5ive Days to MidnightՋեյ Տի Նոյմայերմինի սերիալ, հիմնական դեր
2006ՎրիժառուAvengerՖրենկ Մակբրայտհեռուստաֆիլմ
2006—2007ԱռևանգվածKidnappedԿոնրադ Կեյնհեռուստասերիալ, հիմնական դեր
2008—2012ԱզդեցությունLeverageՆեյտան Ֆորդ
2015Հասարակական բարոյականությունPublic Moralsպարոն Օ՚Բրենոնհեռուստասերիալ, երկու դրվագ
2015—2017Ամերիկյան հանցագործությունAmerican CrimeՌաս Սկոկի/Դեն Սալիվան/ Նիկոլաս Կոատսհեռուստասերիալ, հիմնական դեր
2018Ջեկ ՌայանTom Clancy’s Jack RyanՆեյտան Սինջերհեռուստասերիալ, երկրորդ պլանի դեր
Բլրի վրայի տան ուրվականներըThe Haunting of Hill HouseՀյու Կրեյնհեռուստասերիալ, հիմնական դեր
2018—2019Ինչպես խուսափել սպանության համար պատժիցHow to Get Away with MurderԷմմեդ Կրոուֆորդհեռուստասերիալ, երկրորդ պլանի դեր
2019Համարյա ընտանիքAlmost FamilyԼեոն Բեչլիհեռուստասերիալ, հիմնական դեր

Ռեժիսոր խմբագրել

  • 1986 —Զարմանալի պատմություններ / Amazing Stories (1 դրվագ)
  • 1997 — Թունել դեպի Չինաստան / Digging to China
  • 2001—2002 — Նիրո Վուլֆի գաղտնիքները / A Nero Wolfe Mystery (7 դրվագ)
  • 2013 — Ivanov Red, White, and Blue

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

ԹվականՄրցանակԱնվանակարգԱշխատանքի անունըԱրդյունք
1981ՕսկարԼավագույն երկրորդ պլանի տղամարդու դերՍովորական մարդիկՀաղթանակ
1981Ոսկե գլոբուսԼավագույն դերասանական դեբյուտՀաղթանակ
Լավագույն երկրորդ պլանի տղամարդու դեր կինոնկարումՀաղթանակ
1982Լավագույն տղամարդու դեր մինի սերիալում կամ կինոնկարումԵրկար ճանապարհ դեպի տունԱռաջադրված
Լավագույն տղամարդու դեր դրամատիկ կինոնկարումԱվարտԱռաջադրված
1982BAFTAԱմենահեռանկարային երիտասարդ դերասան դրամատիկ կինոնկարումՍովորական մարդիկԱռաջադրված
2015ԷմմիԼավագույն տղամարդու դեր մինի սերիալում կամ կինոնկարումԱմերիկյան հանցագործությունԱռաջադրված
2016ՍպուտնիկԼավագույն տղամարդու դեր հեռուստասերիալում-դրամաԱռաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Pas L. v. Genealogics — 2003.
  5. http://celebritybabies.people.com/2008/11/28/timothy-hutton/
  6. "It's Over!"NYC: Jann Wenner, AMI, 2009. — ISSN 1529-7497
  7. «Отбой (1981) - Всё о фильме, отзывы, рецензии - смотреть видео онлайн на Film.ru». www.film.ru. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
  8. Nellie Andreeva (8 мая 2014). «ABC Picks Up 'Selfie', 'Forever', Jeff Lowell, 'Galavant', 'The Whispers', 'How To Get Away With Murder', 'American Crime', 'Black-ish' To Series». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  9. «Дебра Уингер: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ». Вокруг ТВ (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
  10. Aurthur, Kate; Vary, Adam B (2020 թ․ մարտի 2). «Timothy Hutton Raped Me When I Was 14, Says Canadian Ex-Model». BuzzFeed News (անգլերեն).{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. Aquilina, Tyler (2020 թ․ մարտի 2). «Timothy Hutton denies accusation of raping 14-year-old girl in 1983». Entertainment Weekly (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմոթի Հաթթոն» հոդվածին։