Թաիս Արաուժո

Թաիս Արաուժո (պորտ.՝ Taís Bianca Gama de Araújo, նոյեմբերի 25, 1978(1978-11-25)[2][1], Ռիո դե Ժանեյրո, Ռիո դե Ժանեյրո[1]), բրազիլացի դերասանուհի, մոդել և լրագրող։ 

Թաիս Արաուժո
բրազ.-պորտ.՝ Taís Bianca Gama de Araújo Ramos[1]
Ծնվել էնոյեմբերի 25, 1978(1978-11-25)[2][1] (45 տարեկան)
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Ռիո դե Ժանեյրո[1]
ԿրթությունEstácio Universities?
Քաղաքացիություն Բրազիլիա
Ազգությունաֆրո-բրազիլացի և սևամորթ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և հաղորդավար
Ամուսին(ներ)Լազարո Ռամոս[3]

Կենսագրություն խմբագրել

Թաիս Արաուժոն ծնվել է միջին հնարավորությունների տեր ընտանիքում։ Հայրը՝ Ադեմիրը, տնտեսագետ է, իսկ մայրը՝ Մերսեդեսը՝ ուսուցչուհի։ Ծնողները կարողացել են ապահովել Թաիսի ուսումը լավ դպրոցում։ 11 տարեկանում դարձել է մոդել, նկարահանվել ամսագրերի և գովազդների համար, 15 տարեկանում որպես դերասանուհի ոչ մեծ դերով առաջնելույթ է ունեցել Ժորժի Ամադուի «Մեծ դարան» վեպի հիման վրա նկարահանված համանուն հեռուստասերիալում։ 17 տարեկանում Թաիսը կասկածում էր շարունակել դերասանական կարիերան, թե գնալ ատամնաբուժություն սովորելու։ Միևնույն ժամանակ նրան հաստատել են «Շիկա դա Սիլվա» պատմական սերիալի գլխավոր դերում, ինչն էլ որոշել է նրա ընտրությունը հօգուտ դերասանական մասնագիտության։ Արաուժոն դարձել է առաջին սևամորթ դերասանուհին, որը գլխավոր դեր է խաղացել բրազիլական հեռուստասերիալում, որը հաջողություն է ունեցել շատ երկրներում և նրան ճանաչում բերել Բրազիլիայի սահմաններից դուրս։ 2000 թվականին «People» ամերիկյան ամսագիրը Արաուժոյին ներառել է 50 ամենագեղեցիկ հայտնիների իր տարեկան վարկանիշում[4]։

1997 թվականին Արաուժոն եկել է Բրազիլիայի Գլոբո գլխավոր հեռուստաալիքում աշխատելու և այդ ժամանակից ի վեր չի լքել այն։ Նկարահանվել է «Դաժան հրեշտակ», «Ուգա Ուգա» և «Երազանքի ափ» սերիալներում[5]։ 2004 թվականին «Մեղքի գույնը» հեռուստասերիալում, որը հեռարձակվել է աշխարհի ավելի քան հարյուր երկրում, խաղացել է գլխավոր դեր։ 2006 թվականի «Օձեր ու մողեսներ» սերիալի նկարահանման ընթացքում սկսել է հանդիպել իր էկրանային խաղընկեր Լազարո Ռամոսի հետ, որի հետ էլ ավելի ուշ ամուսնացել է։ 2008 թվականին ավարտել է Ռիո դե Ժանեյրոյի Էշթասիու դի Սա համալսարանի լրագրության ֆակուլտետը, գրել է հոդվածներ Folha de S. Paulo թերթի և Մերի Քլեր ամսագրի համար։ 2006-2009 թվականներին վարել է GNT ալիքի Superbonita նորաձևությանն ու գեղեցկութանը նվիրված ծրագիրը։ Դրանից հետո ուսումը շարունակելու համար տեղափոխվել է Ֆրանսիա, բայց շուտով, արձագանքելով Մանուելա Կարլուշայի «Ապրել կյանքը» նոր հեռուստասերիալում գլխավոր դերը խաղալու առաջարկին, վերադարձել է հայրենիք։

Անձնական կյանք խմբագրել

2011 թվականի հունիսի 9-ին Արաուժոն ամուսնացել է դերասան Լազարո Ռամոսի հետ։ Բրազիլիայում Արաուժոն և Ռամոսը հաճախ համեմատվում են ամերիկյան Բիյոնսեի և Ջեյ Զիի զույգի հետ[6]։ Նրանք ունեն երկու երեխա. որդի՝ Ժուան Վիսենտե (ծնված 2011 թվականի հունիսի 18-ին), և դուստր՝ Մարիա Անտոնիա (ծնված 2015 թվականի հունվարի 23-ին)։

Ֆիլմագրություն խմբագրել

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
1995սՄեծ դարանTocaia GrandeԲեռնարդա
1996սՇիկա դա ՍիլվաXica da SilvaՇիկա դա Սիլվա
1997սԴաժան հրեշտակAnjo MauՎիվիան դոս Սանտոս Մաչադո
1998սԻմ սերMeu Bem-QuererԷդիվանյա
1998ֆԵրազների ճանապարհինCaminho dos SonhosԱնա Կավալկանտե
2000սՈւգա ՈւգաUga UgaԷմիլինյա
2001սԵրազանքի ափըPorto dos MilagresՍելմինյա
2002սՀինգերորդ դժոխքO Quinto dos InfernosԼանդարա
2002սՄեծ ընտանիքA Grande FamíliaՄարիա դա Գրասա
2003ֆԳարինչա - միայնակ աստղGarrincha - Estrela SolitáriaԷլզա Սուարես
2003սԿյանքը վիճակախաղ էLa vida es una loteríaՄոնիկա
2004ֆՔամու աղջիկներըFilhas do Ventoերիդասարդ Մարիա Ապարեսիդա
2004սՄեղքի գույնըDa Cor do PecadoՊրետա
2005սԱմերիկաAméricaՆոսա Սենյորա Ապարեսիդա
2006ֆԱշխարհի ամենամեծ սերըO Maior Amor do MundoԼուսիանա
2006սՕձեր ու մողեսներCobras & LagartosԷլեն
2008ֆԺայռերի պատերազմըA Guerra dos RochaՔերոլ
2008-2009սՍիրուհինA FavoritaԱլիսինյա Ռոզա
2009-2010սԱպրել կյանքըViver a VidaՀելենա Թոլեդո
2012սԱմբողջ հմայքըCheias de CharmeՄարիա դա Պենյա Ֆրագոսո Բարբոսա
2014սԲրազիլիայի սերունդըGeração BrasilՎերոնիկա Մոնտեյրո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.purepeople.com.br/famosos/tais-araujo_p2632
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. https://www.ofuxico.com.br/noticias/tais-araujo-e-lazaro-ramos-se-casam-em-segredo/
  4. «Taís Araújo: biografia, fotos, vídeos, notícias» (պորտուգալերեն). iG. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
  5. «Taís Araújo Biografia». Pure People (պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  6. Douglas, Bruce. (2015 թ․ հոկտեմբերի 7). «Brazilian television slowly confronts country's deeply entrenched race issues» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաիս Արաուժո» հոդվածին։