Զբոսաշրջությունը Սերբական Հանրապետությունում

Զբոսշրջային ներուժը Սերբական Հանրապետությունում բավականին մեծ է՝ ի շնորհիվ առկա հարուստ բնական ռեսուրսների և տեսարժան վայրերի։ Երկրում զարգացած են լեռնային զբոսաշրջությունը, սպա զբոսաշրջությունը, կրոնականը, արկածայինը և էկոլոգիականը։ Կլիմայական պայմանները փոփոխական են՝ Հերցեգովինայի միջերկրածովից մինչև չափավոր մայրցամաքային, որոնք գերակշռում են երկրի հյուսիսում։

Բնության տեսարժան վայրեր խմբագրել

Առանձնանում են այպյան լեռները՝ Զելենգորա, Տրեսկավիցա, Յախորինա, Ռոմանիա, ինչպես նաև Գրմեչ, Կոզարա, Օզրեն և շատ ուրիշներ՝ հարուստ անտառներով և լճերով։ Ձմեռային մարզաձևերի համար առավել հարմարավետ է Յախորինա լեռը, որտեղ 1984 թվականին տեղի են ունեցել ձմեռային օլիմպիական խաղերի մրցությունները։ Պոսավինայի և Սեմբերիայի հովիտներում կան բերրի հողեր, իսկ Լիևչե Պոլեն, Պոդկոզարեն և Պոդգրմեչն ունեն կարստային ծագում։ Ամենավարար գետերն են Ունան, Սանան, Վրբասը, Ուկրինան, Դրինան և Տարան, հարուստ են ձկներով[1]։

Այդ տարածքի պատմությունը գալիս է հին հռոմեական ժամանակներից և առաջին սլավոնական բնակիչներից մինչև 20-րդ դարը, նա թողել է բոլոր ազգերի բավականին մեծ քանակով մշակութա-պատմական հուշարձաններ, որոնք այստեղ ապրել են ինչ-որ ժամանակ։ Կրանիայի հենց սրտում գտնվում է Կոզարա լեռը, որի շուրջը հոսում են Ունա, Սանա, Սավա և Վրբաս գետերը։ Կոզարան հարուստ է տարբեր որսահարմար վայրի կենդանիներով և թռչուններով՝ եղնիկներ, վայրի խոզեր, աղվեսներ, ճագարներ, փասիաններ, վայրի բադեր և սալամ կաքավներ, որոնք ձմեռում են Բալկանների այդ մասում։ Լեռների բարձունքում գտնվում է Մրակովիցա հուշարձանը՝ ի հիշատակ պատերազմի զոհերի։ Փշատերև անտառները համադրվում են սաղարթավոր անտառների հետ, արոտավայրերը հարուստ են տարբեր ռեսուրսներով և տարածվում են Պոդկոզարյեի ստորոտը։

Սերբական Հանրապետությունում է «Սուտյեսկա» ազգային այգին, որտեղ աճում է Պերուչիցայի անտառը՝ 1291 հա մակերեսով հազարամյա անտառ[2][3][4][5]։ Այգին անվանվել է նույնանուն գետի պատվին, որը հոսում է Զելենգորա, Լելիա, Մագլիչ և Վոլույկա լեռներով։

Սուտյեսկայի ստորոտում գտնվում է Տյենտիշտե քաղաքը՝ ժամանակակից մոթելներով, սպորտի և հանգստի կենտրոններով, արհեստական լճերով, որտեղ այցելում են բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Հանրապետության խոշորագույն քաղաքն է Բանյա Լուկան՝ վարչական, տնտեսական և կրթական կենտրոն, գտնվում է Վրբաս գետի մոտ և հայտնի է ի շնորհիվ իր հնամյա ծառուղիներով։ Բանյա Լուկայում է արտադրվում Բալկաններում հայտնի պանիրը, իսկ Կաստել ամրոցը համարվում է քաղաքի ամենահին ճարտարապետական կոթողը։ Սանի գետի հովտում՝ Պադկոզարյեում, գտնվում է Պրիեդոր քաղաքը։ Եթե շարժվենք արևելք Բանյա Լուկայից Դաբոյով, ապա այդտեղից հնարավոր է Բրչկո շարժվելով հայտնվել Բիելինայում՝ Սեմբերիի գլխավոր քաղաքում, որն այդ շրջանի տնտեսական և գյուղատնտեսական կենտրոնն է։ Սերբական Հանրապետության հարավում Զվորնիկի ուղղությամբ Դրին գետի մոտով, իսկ հետո Արևելյան—Սարաևոյից և Ֆոչուից կարելի է հայտնվել Տրեբին քաղաքում, որը երկրի ամենահարավում է։ Սրբաց քաղաքն առանձնանում է թռչնային Բարդաչա սրբավայրով։

Վիճակագրություն խմբագրել

Զբոսաշրջիկներ ըստ տարիների խմբագրել

ՏարԶբոսաշրջիկներՀայրենակիցներՕտարերկրացի
2006191 934118 99772 937
2007[6]222 729132 05790 672
2008241 145139 961101 184
2009[7]226 957133 04793 910
2010236 286141 20195 085
2011237 794140 40597 389
2012241 214139 239101 975
2013253 653140 886112 767
2014[8]260 160141 898118 262
2015294 781158 571136 210
2016[9]323 908166 063157 845

Արտասահմանցի զբոսաշրջիկներ խմբագրել

2016 թվականի զբոսաշրջիկները ըստ երկրների.

ՏեղԵրկիրԶբոսաշրջիկներ
1  Սերբիա45 209
2  Խորվաթիա19 594
3  Սլովենիա16 701
4  Թուրքիա16 375
5  Ավստրիա5 564
6  Չեռնոգորիա5 527
7  Իտալիա4 898
8  Գերմանիա4 754
9  Հարավային Կորեա3 217
10  Շվեյցարիա և  Լիխտենշտայն2 253
Այլ երկրներ[10]33 753

Նկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Туризам у Српској Արխիվացված 2016-08-27 Wayback Machine, Приступљено 14. 8. 2015.
  2. Туристичка организација Републике Српске Արխիվացված 2013-11-02 Wayback Machine, Приступљено 23. 4. 2013.
  3. Стање прашума Лом и Јањ у другој половини -{XX}- вијека(չաշխատող հղում), Приступљено 23. 4. 2013.
  4. ПРЕГЛЕД ФЛОРЕ ПРАШУМСКОГ РЕЗЕРВАТА „ЛОМ“(չաշխատող հղում), Приступљено 23. 4. 2013.
  5. Презентација општине Дринић Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Приступљено 23. 4. 2013.
  6. «2007-2011 статистика» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  7. 2009-2013 статистика
  8. 2011-2015 статистика
  9. 2016 статистика
  10. Статистика 2016