Զարուհի Գալեմքյարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալեմքյարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զարուհի Աշոտի Գալեմքյարյան (Եվտերպե, հուլիսի 18, 1871[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] - հուլիսի 20, 1971[1][2][3], Ridgewood, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]), հայ գրող։
Զարուհի Գալեմքյարյան արմտ. հայ.՝ Զարուհի Գալեմքեարեան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1871[1][2] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] |
Վախճանվել է | հուլիսի 20, 1971[1][2][3] (100 տարեկան) |
Վախճանի վայր | Ridgewood, Նյու Ջերսի, ԱՄՆ[3] |
Գրական անուն | Եվտերպե |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծուհի |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԱՄՆ |
Կրթություն | Արամյան-Ունճյան վարժարան[1] |
Զարուհի Գալեմքյարյան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Զարուհի Գալեմքյարյանը ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Արամյան վարժարանում։ 17 տարեկան հասակից սկսել է ոտանավորներ գրել, որոնք լույս են տեսել «Ծաղիկ» պարբերականում, Եվտերպե ծածկանունով։ 1893 թ. հրատարակել է «Զարթոնք» ժողովածուն, հաջորդ տարի լույս է ընծայել երկրորդ ժողովածուն՝ «Մրմունջը»։ Ամուսնությունից հետո, դեն գցելով Եվտերպե ծածկանունը, Գ. Զարուհի ստորագրությամբ արձակ բանաստեղծություններ, մանր պատմվածքներ է տպագրել մամուլում («Բյուզանդիոն», «Արևելյան մամուլ», «Ծաղիկ», հետագայում՝ «Շանթ», «Ոստան», «Թեոդիկի տարեցույց» և այլն)։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո մեկնել է ԱՄՆ, բնակություն հաստատել Նյու Յորքում։ Այնուհետև առանձին գրքով լույս են տեսել նրա «Թոռնիկիս գիրքը» և «Կյանքիս ճամփեն» (Անթիլիաս, 1952) ժողովածուները։ 1964 թ. Սփյուռքում և Հայաստանում նշվեց նրա ծննդյան 90-ամյակը։ Այդ առիթով Հայպետհրատը լույս ընծայեց նրա երկերի մի ժողովածու «Հասկաքաղ» վերնագրով (Երևան, 1965)[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://www.nytimes.com/1971/07/21/archives/mrs-kalemkerian-armenian-writer.html
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 215-216.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 653)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարուհի Գալեմքյարյան» հոդվածին։ |