Զառիթափ

գիւղ ՀՀ Վայոց ձորի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զառիթափ (այլ կիրառումներ)

Զառիթափ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[2], մարզկենտրոնից՝ 27 կմ հարավ-արևելք, Արփա գետի ձախ կողմում։ Գյուղը Վայք-Մեղրի մայրուղուց հեռու է 6 կմ, Երևանից` 140 կմ։

Գյուղ
Զառիթափ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Այլ անվանումներՓշոնք
ԲԾՄ1570 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1380 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքzaritap.am
Զառիթափ (Հայաստան)##
Զառիթափ (Հայաստան)
Զառիթափ (Վայոց ձորի մարզ)##
Զառիթափ (Վայոց ձորի մարզ)

Զառիթափ գյուղը հիմնադրվել է 1829 թ.-ին։

Աշխարհագրություն խմբագրել

Զառիթափ գյուղը գտնվում է Վայքի լեռնաշղթայի հարավարևելյան մասում։ Ծովի մակերևույթից բարձր է 1400-2100 մ։ Հյուսիս արևելքից սահմանակից է պետական անտառ-արգելանոցին, արևելքից Գոմք գյուղին, հարավից Մարտիրոս գյուղին, արևմուտքից Փոռ և Ազատեկ գյուղերին։

Գյուղի հյուսիսային սահմանով անցնում է Արփա գետը։ Գյուղը փռված է յոթ բլուրների վրա, գյուղամիջով անցնում է Փշոնք գետը, որին միանում են չորս փոքրիկ վտակներ։

Բնակչություն խմբագրել

Զառիթափի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի18311873189719261939195919701979198920012011
Բնակիչ985127218151616155416361509167314241380[4]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ և ծխախոտագործությամբ։

Գյուղն ունի 501 տնտեսություն։ Ընդհանուր հողատարածքը կազմում է 5346 հեկտար, որից՝ մշակովի հողերը՝ 3860 հեկտար վարելահողերը՝ 485 հեկտար, այգիիներ՝ 12 հեկտար, արոտավայրեր՝ 3050 հեկտար։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Զառիթափում կան XIX դարի եկեղեցի, ամրոցներ (XVII-XVIII դարեր), հյուսիսարևելյան մասում՝ Սբ. Վառվառա մատուռ (XIX դար)։

Հասարակական կառույցներ խմբագրել

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գործող մանկապարտեզ, առողջության առաջնային պահպանության կենտրոն, մանկապատանեկան տուրիստական բազա։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Զառիթափ բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • World Gazeteer: Armenia(չաշխատող հղում) – World-Gazetteer.com
  • 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 127, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ խմբագրել