Զամենտիկին

իգական անձնանուն

Զամենտիկին, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն ամեն և տիկին բառերից և զ նախդիրից։ Նշանակում է «ամենից մեծ տիկին»։ Անվան կրճատ ձևն է Զամեն[1]։

Զամենտիկին
Զամենտիկին
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Նշանակությունամենից մեծ տիկին
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված անուններԶամեն
Կապված հոդվածներ«Զամենտիկին» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Զամենտիկին, մայր Ամենավագ Դերջանցու, ով նահատակվեց 1335 թվականին[2]։
  • Զամենտիկին, քույր Կարապետի և հորաքույր Քրիստոսատուր կրոնավորի, ով 1352 թվականին Ղրիմի Սուրխաթ քաղաքում Ստեփաննոս քահանային գրել տվեց մի Աստվածաշունչ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 165-166 — 682 էջ։
  2. Նոր վկ․ 129
  3. Ձեռագիր Վասպուրական 7