Երևանյան հավերի ցեղ
Երևանյան հավերի ցեղ, հավերի մսաձվատու ցեղ։ Ստեղծվել է Հայաստանում՝ բարդ վերարտադրողական տրամախաչմամբ ընտրասերման միջոցով։ Բուծվում են Հայաստանի տնտեսություններում։ Ունեն ամուր մարմնակազմվածք և ոտքեր, խիտ, հիմնականում կարմրահարդագույն (երբեմն՝ սև) փետրածածկ, լայն, լավ զարգացած կուրծք, երկար ու լայն մեջք։
Աքաղաղների միջին կենդանի զանգվածը 3, 5 (4) կգ է, վառեկներինը՝ 2-2, 2 կգ, հավերինը՝ 2, 3 (2, 4-2, 5) կգ։ Տարեկան միջին ձվատվությունը 160-170 (200) հատ է։ Այս ցեղի հավերը պահանջկոտ չեն խնամքի և կերակրման նկատմամբ, ունեն բնական բարձր դիմադրողականություն մի շարք վարակների և ծայրահեղ պայմանների հանդեպ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 582)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելՀայաստանԲագրատ ԳալստանյանՍևանա լիճՎիլյամ ՍարոյանԱրարատՀովհաննես ԹումանյանՄայիսի 1 (տոն)Կիրանց (Տավուշի մարզ)Ակսել ԲակունցՀայերենի այբուբենՀամո ՍահյանՎահան ՏերյանՊարույր ՍևակԳարեգին ՆժդեհՏիգրան ՊետրոսյանՎարդանանք (պատմավեպ)Շառլ ԱզնավուրՎիքիպեդիա:Վիքին սիրում է հուշարձաններ 2022Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀաղթանակի օրԵղիշե ՉարենցԱլեքսանդր ԹամանյանԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՄարտիրոս ՍարյանՄոնթե ՄելքոնյանՎիկտոր ՀամբարձումյանԵրևանՍեռական հարաբերությունՀայոց ցեղասպանությունՔութեշՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Զվարթնոցի տաճարՏիգրան ՄեծԲանաստեղծությունՄեսրոպ ՄաշտոցՀովհաննես Շիրազ