Երնջատափ

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում

Երնջատափ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արայի լեռան հյուսիսային ստորոտում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 21 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1850 մ։

Գյուղ
Երնջատափ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԲԾՄ1850 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն611 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ0303
Երնջատափ (Հայաստան)##
Երնջատափ (Հայաստան)
Երնջատափ (Արագածոտնի մարզ)##
Երնջատափ (Արագածոտնի մարզ)

Նախկինում Կարաբուլաղ անվանումով ընդգրկված է եղել Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմում[2]։

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1829-1830 թվականներին՝ Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների կողմից։

Բնակչություն խմբագրել

Երնջատափի ազգաբնակչության փոփոխությունը[3].

ՏարիԲնակչություն
1873589 մարդ[4]
1897780 մարդ[4]
1926816 մարդ[4]
1939962 մարդ[4]
1959488 մարդ[4]
1970409 մարդ[4]
1979286 մարդ[4]
1989565 մարդ[5]
2001490 մարդ[4]
2004484 մարդ[4]
2011611 մարդ[1]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղում է գտնվում Սբ. Աստվածածին եկեղեցին (XII-XIII դդ.)։ Երնջատափից 1 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է «Երնջակ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.), 2,5 կմ արևմուտք՝ «Դավոյի» գյուղատեղին (X-XIV-րդ դդ.), 3 կմ արևմուտք՝ «Լազգի աղբյուր» գյուղատեղին (X-XV-րդ դդ.), իսկ 2 կմ արևմուտք՝ «Աստվածընկալ» վանքը (V-XIII-րդ դդ.)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 977
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Օգոստոսի 6-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  5. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 665. — 4696 p.