Եգիպտոսի նոր թագավորություն

Նոր Կայսրություն, սովորաբար անվանվում է նաև Եգիպտական կայսրություն, Եգիպտոսի այս շրջանը տևում է մ.թ.ա. 16-րդ դարից մինչև մ.թ.ա. 11-րդ դար։ Պատմական այս շրջանը երեք կարևոր դինաստիաների թագավորություն է`18, 19, 20, որը բնութագրվում է Եգիպտոսի տնտեսական, քաղաքական և մշակութային վերելքով[1]։ Հնագույն եգիպտական պետականության ամենաբարձր ծաղկման դարաշրջանն է, որոնք հիմք են հանդիսանում փարավոնների քաղաքակրթության ամբողջ ժառանգության համար։ Հիմնադրել է փարավոն Ահմոս I[2]։

Եգիպտոսի նոր թագավորություն
Կարգավիճակպատմական ժամանակաշրջան
Մայրաքաղաքմոտ Մեմփիս, մոտ Pi-Ramesses?, մոտ Թեբե, մոտ Էլ–Ամառնա և մոտ Թեբե
ԿրոնԵգիպտական դիցաբանություն
Հիմնադրված էՄ․թ․ա․ 1580 թ.

Պատմություն խմբագրել

Նոր կայսրության վերելքը խմբագրել

Թութմոս III

Նոր կայսրության շրջանի առաջին՝ 18-րդ դինաստիայի ամենանշանավոր փարավոններն էին՝ Թութանհամոն, Էխնաթոն, Ամենhոտեպ III, Թութմոս III, Խատշեպսուտ։ Նրանք կենտրոնացան Եգիպտոսի արտաքին առևտրի ընդլայնման վրա։ Թութմոս I, Թութմոս III ու Ամենհոտեպ II փարավոնները Եգիպտոսին միացրել են Պաղեստինն ու Ասորիքը՝ մինչև Եփրատ գետը, և Քուշը՝ մինչև Նեղոսի 4-րդ սահանքը։ Առևտրական և դիվանագիտական աշխույժ հարաբերություններ են հաստատվել Միտանիի, Բաբելոնի և Խեթական թագավորությունների հետ։

Թութմոս III-ը (մ.թ.ա. 1479-1425 թթ.) ընդլայնել է Եգիպտոսի բանակը և մեծ հաջողություններ ունեցել, ամրապնդել է իր նախորդների կողմից ստեղծված կայսրությունը։ Իր կառավարման շրջանում սկսեց լայնածավալ զավթումների նախաձեռնություններ։

Իշխանության վերջին տարիները խմբագրել

Նոր Թագավորության վերջին «մեծ» փարավոնը հիմնականում համարվում է Ռամզես III-ը, որը 20-րդ դարաշրջանի նշանավոր փարավոններից էր[3]։ Իր կառավարման ութերորդ տարում ծովափնյա շրջաններում բնակվող մարդիկ ներխուժեցին Եգիպտոս։ Ռամզեսը հաղթանակ տարավ նրանց դեմ պատերազմներում (Ջահի ճակատամարտ և Դելտայի ճակատամարտ)։ Նա նրանց հպատակեցրեց և բնակեցրեց Քանանում։ Նրանց այստեղ բնակեցումը կարող էր նպաստել Եգիպտոսի փլուզումից հետո նոր պետությունների առաջացման։ Նա ստիպված է եղել պայքարել Լիբիայի ցեղերի ներխուժման դեմ` իր կառավարման 6-րդ տարում և տասնմեկերորդ տարում Եգիպտոսի արևմտյան Դելտայում երկու խոշոր արշավանքներում։

Այս արշավանքներից ու պատերազմներից հետո Եգիպտոսի գանձարանը դատարկվել էր, որը նպաստում էր Եգիպտոսի դանդաղորեն անկմանը։ Ամենը ավելի է սրվում Ռամզեսի կառավարման 29-րդ տարում կատարված առաջին մեծ գործադուլի ժամանակ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Christopher Bronk Ramsey et al., Radiocarbon-Based Chronology for Dynastic Egypt, Science 18 June 2010: Vol. 328, no. 5985, pp. 1554–1557.
  2. Shaw, Ian, ed. (2000). The Oxford History of Ancient Egypt. Oxford University Press. էջ 481. ISBN 0-19-815034-2.
  3. Eric H. Cline and David O'Connor, eds. Ramesses III: The Life and Times of Egypt's Last Hero (University of Michigan Press; 2012)

Գրականություն խմբագրել

  • Bierbrier, M. L. The Late New Kingdom In Egypt, C. 1300-664 B.C.: A Genealogical and Chronological Investigation. Warminster, England: Aris & Phillips, 1975.
  • Freed, Rita A., Yvonne Markowitz, and Sue H. d’Auria, eds. Pharaohs of the Sun: Akhenaten, Nefertiti, Tutankhamun. London: Thames & Hudson, 1999.
  • Freed, Rita E. Egypt's Golden Age: The Art of Living In the New Kingdom, 1558-1085 B.C. Boston: Museum of Fine Arts, 1981.
  • Kemp, Barry J. The City of Akhenaten and Nefertiti: Amarna and Its People. London: Thames & Hudson, 2012.
  • Morkot, Robert. A Short History of New Kingdom Egypt. London: Tauris, 2015.
  • Radner, Karen. State Correspondence In the Ancient World: From New Kingdom Egypt to the Roman Empire. New York: Oxford University Press, 2014.
  • Redford, Donald B. Egypt and Canaan In the New Kingdom. Beʾer Sheva: Ben Gurion University of the Negev Press, 1990.
  • Sadek, Ashraf I. Popular Religion In Egypt During the New Kingdom. Hildesheim: Gerstenberg, 1987.
  • Spalinger, Anthony John. War In Ancient Egypt: The New Kingdom. Malden, MA: Blackwell Pub., 2005.
  • Thomas, Angela P. Akhenaten’s Egypt. Shire Egyptology 10. Princes Risborough, UK: Shire, 1988.
  • Tyldesley, Joyce A. Egypt's Golden Empire: The Age of the New Kingdom. London: Headline Book Pub., 2001.
  • Wood, Jonathan. R. and Hsu Yi-Ting, An Archaeometallurgical Explanation for the Disappearance of Egyptian and Near Eastern Cobalt-Blue Glass at the end of the Late Bronze Age, Internet Archaeology 52, 2019. Internet Archaeology

Արտաքին հղումներ խմբագրել