Եբրայերենի վերածնունդ

Եբրայերենի վերածնունդ (անգլ.՝ revival of the Hebrew language), Եվրոպայում և Պաղեստինում 19-րդ դարի վերջ մինչև 20-րդ դար, այն դադարեց լինել ոչ միայն հուդայականություն սուրբ լեզու, այլև վերածվեց խոսակցական և գրավոր լեզվի, որն օգտագործվում է Իսրայելի առօրյա կյանքում։ Գործընթացը սկսվեց, երբ տարբեր շրջաններից հրեաները սկսեցին ժամանել և հաստատվել 20-րդ դարի առաջին կեսին Պաղեստինի տարածաշրջանում նախկինում գոյություն ունեցող հրեական համայնքի կողքին։ Պաղեստինի վետերան հրեաները (այն ժամանակ հիմնականում արաբախոս էին) և նոր ժամանած հրեաները սկսեցին օգտագործել եբրայերենը որպես ընդհանուր լեզու (անգլ.՝ lingua franca)[1], որը պատմական լեզվական ընդհանուր հայտարար դարձավ հրեական բոլոր խմբերի համար։ Միևնույն ժամանակ, Եվրոպայում զուգահեռ զարգացոող եբրայերենը սուրբ պատարագի լեզվից վերածեց գրական լեզվի, որն առանցքային դեր խաղաց ազգայնական կրթական ծրագրերի զարգացման գործում։ Ժամանակակից եբրայերենը պարտադիր Պաղեստինի երեք պաշտոնական լեզուներից մեկն էր, իսկ 1948 թվականին Իսրայելի Անկախության հռչակագրից հետո Իսրայելի երկու պաշտոնական լեզուներից մեկը՝ ժամանակակից արաբերենի հետ միասին։ 2018 թվականի հուլիսի նոր օրենքը եբրայերենը դարձրեց Իսրայել պետության միակ պաշտոնական լեզուն՝ արաբերենին տալով «հատուկ կարգավիճակ»[2]։

Եբրայերենի կանոնավոր օգտագործմանը վերադառնալու գործընթացը յուրահատուկ է։ Չհանդիսանալով մայրենի լեզվու և լինելով հուդայականության սուրբ լեզու ձեռք է բերեց մի քանի միլիոն մայրենի լեզվակիրներ։ Թեև գործընթացի սկզբնական ղեկավարները պնդում էին, որ իրենք շարունակում են միայն «այնտեղից, որտեղ ավարտվել է եբրայական կենսական ուժը», այն, ինչ ստեղծվել է, ներկայացնում է լեզվի ընդունման ավելի լայն հիմք. այն ներառում է եբրայերեն լեզվի բոլոր ժամանակաշրջաններից ստացված բնութագրերը, ինչպես նաև ոչ եբրայական լեզուներից, որոնք օգտագործվում են վաղուց հաստատված եվրոպական, հյուսիսաֆրիկյան և մերձավորարևելյան հրեական համայնքների կողմից, ընդ որում գերակշռող է իդիշը։

Պատմություն խմբագրել

Արաբերեն-եբրայերեն-լատիներեն բառարան
Միշնե Թորան եբրայերեն գրված Մայմոնիդեսի կողմից

Ըստ պատմական գրառումների եբրայերենը գոյություն է ունեցել մ.թ.ա. 10-րդ դարից մինչև երկրորդ տաճարային դարաշրջանի ուշ շրջանը (Մոտ մ.թ.ա. 6-րդ դարից մինչև միջնադար, շատ հրեաներ խոսում էին հարակից սեմական լեզվով՝ արամեերենով)։ 2-րդ դարից մինչև մոտավորապես 1880 թվականը, եբրայերենը ծառայել է որպես գրական, պաշտոնական լեզու և որպես հուդայականության աղոթքի լեզու։ Այն բանից հետո, երբ մ.թ. 2-րդ դարում ավարտվեց միշնայական եբրայերենի կիրառությունը որպես խոսակցական լեզու, եբրայերենը դադարեց լինել որպես մայրենի լեզու։Այնուամենայնիվ, միջնադարում հրեաները օգտագործում էին լեզուն տարբեր գիտակարգերի մեջ։ Այս կիրառումը կենդանի էր պահում եբրայերենին բնորոշ հատկությունները։ Նախ և առաջ, դասական եբրայերենը ամբողջությամբ պահպանվել է լավ ճանաչված աղբյուրների միջոցով, հիմնականում՝ Թանախի (հատկապես այն մասերը, որոնք օգտագործվում են պատարագում, ինչպես Թորան, Հաֆթարոտը, Մեգիլոտը և Սաղմոսների գիրքը) և Միշնան։ Սրանցից բացի, եբրայերենը հայտնի էր օրհներգերի, աղոթքների, միդրաշիմի և այլնի միջոցով։Միջնադարում եբրայերենը շարունակել է օգտագործել որպես գրավոր լեզու ռաբինական գրականության մեջ, ներառյալ Հալակայի-ի, Ռեսպոնսիիի և մեդիտացիոն գրքերում։Եբրայերենն օգտագործվում էր ոչ միայն գրավոր ձևով, այլև որպես հոդաբաշխ լեզու հրեական օրենսգրքերում՝ սինագոգներում և Բատեյ միդրաշում։ Այսպիսով, պահպանվել է եբրայական հնչյունաբանությունը և ձայնավորների ու բաղաձայնների արտասանությունը։ Չնայած դրան, այլ լեզուների տարածաշրջանային ազդեցությունները բազմաթիվ փոփոխություններ են առաջացրել՝ հանգեցնելով արտասանության տարբեր ձևերի զարգացմանը։

  • Աշքենազի երբրայերենը օգտագործվում էր արևելյան և արևմտաեվրոպական հրեաների կողմից, հիմնականում պահպանում էր ձայնավորների կառուցվածքը, բայց հնարավոր է նաև, որ այն փոխել է շեշտը և կորցրել բաղաձայների երկարացումը, թեև դա այդքան էլ հայտնի չէ, քանի որ չկա ձայնագրություններ, թե ինչպես է լեզուն հնչում (կամ ՝նրա համապատասխան բարբառները)։ Աշքենազի եբրայերեն արտասանությունն ունի ձայնավորների և բաղաձայնների տատանումներ, որոնք հետևում են մ.թ. 7-րդ դարում մասորետների կողմից գրված ձայնավորների և բաղաձայնների նշանների փոփոխությանը, ինչը ցույց է տալիս, որ ամուր կապ կա նրանց լսած լեզվի հետ, տարբերություն կա նաև աշխենազական տարբեր արտասանություններում։
  • Սեֆարդերեն եբրայերենը կիրառվում էր Սեֆարդի հրեաների կողմից, տարբերվում էր տիբերյան եբրայերեն նիքքուդից միայն հինգ ձայնավորներով, բայց պահպանում էր բաղաձայնները, քերականական շեշտը, դագեշը(դիակրիտիկ նշան ,(דָּגֵשׁ)) և շվան(միջին կենտրոնական ձայնավոր, (/ʃwɑː/, rarely /ʃwɔː/ or /ʃvɑː/))։ Այնուամենայնիվ, բաղաձայնները գրելու տարբեր եղանակներ միշտ չէ, որ լսվում են սեֆարդական բոլոր արտասանություններում։ Օրինակ, հոլանդական սեֆարդական արտասանությունը չի տարբերում «beth-ը» դագեշով և առանց դագեշի. երկուսն էլ արտասանվում են որպես «b»: «Taf»-ը միշտ արտասանվում է «t»-ով՝ դագեշով կամ առանց դրա[3]։ Միաձուլումը բացատրելու առնվազն երկու հնարավորություն կա, այն որ սեֆարդական արտասանություններում տարբերությունը ժամանակի ընթացքում անհետացել է, կամ ի սկզբանե այն չի էլ եղել ։
  • Եմենի եբրայերեը,ըստ Ահարոն Բար-Ադոնի, պահպանում էր դասական եբրայերեն արտասանության մեծ մասը, գրեթե անհայտ էր,երբ վերածնունդը տեղի ունեցավ։

Այս խմբերից յուրաքանչյուրում կային նաև արտասանության տարբեր ենթախմբեր:Կային տարբերություններ լեհ հրեաների կողմից օգտագործվող եբրայերենի և լիտվական և գերմանականի միջև։ Վերածննդի գործընթացի մեկնարկին նախորդող հիսուն տարիներին Երուսաղեմի շուկաներում արդեն գոյություն ուներ խոսակցական եբրայերենի տարբերակը։ Սեֆարդական հրեաները, ովքեր խոսում էին լադինո կամ արաբերեն, և աշքենազցի հրեաները, ովքեր խոսում էին իդիշ, առևտրական նպատակների համար ընդհանուր լեզվի կարիք ունեին։ Ամենաակնառու ընտրությունը եբրայերենն էր։ Թեև այս դեպքում եբրայերենով խոսում էին, բայց դա մայրենի լեզու չէր, այլ ավելի շուտ՝ պիդգին(քերականորեն պարզեցված լեզու, որով խոսողները չունեն ընդհանուր մայրենի լեզու, որի քերականական տարրերը փոխառված են մեկ այլ լեզվից)։

Լեզվական իրավիճակը, որի ֆոնի վրա տեղի ունեցավ վերածննդի գործընթացը, դիգլոսիա էր, երբ մեկ մշակույթի մեջ գոյություն ունեն երկու լեզու՝ մեկը հեղինակության և դասակարգի, մյուսը՝ զանգվածների։ Եվրոպայում այս երևույթը թուլացել է՝ սկսած 16-րդ դարում անգլերենից, բայց դեռևս տարբերություններ կային խոսակցական փողոցային լեզվի և գրավոր լեզվի միջև։ Եվրոպայի հրեաների շրջանում իրավիճակը նման էր ընդհանուր բնակչության վիճակին, սակայն մի շարք առանձնահատկություններով՝

  • Իդիշը որպես խոսակցական լեզու
  • Ավելի լայն մշակույթի լեզուն (կախված երկրից), որն օգտագործվում է աշխարհիկ խոսքի և գրի համար
  • Եբրայերեն օգտագործվում է պատարագային նպատակներով

Արաբական Մերձավոր Արևելքում լադինոն և խոսակցական արաբերենը ամենատարածված խոսակցական լեզուներն էին հրեական համայնքներում (լադինոն ավելի տարածված էր Միջերկրական ծովում,իսկ արաբերենը, արամերենը, քրդերենը և պարսկերենը, ավելի շատ տարածված էր արևելյան հրեաների մոտ), մինչդեռ դասական արաբերենը օգտագործվում էր աշխարհիկ գրչության մեջ, իսկ եբրայերենը՝ կրոնական նպատակներով (չնայած արաբական աշխարհի որոշ հրեա գիտնականներ, օրինակ՝ Մայմոնեդեսը (1135–1204), հիմնականում գրում էին արաբերեն կամ հուդա-արաբական լեզուներով )[4]։

Գրական եբրայերենի վերածնունդ խմբագրել

Եբրայերենի վերածնունդը գործնականում զարգացավ երկու զուգահեռ ուղղություններով՝ գրավոր-գրական եբրայերենի և խոսակցական եբրայերենի վերածնունդով։ Առաջին մի քանի տասնամյակներում այդ երկու գործընթացները միմյանց հետ կապված չէին և նույնիսկ տեղի էին ունենում տարբեր վայրերում։ Գրական եբրայերենը նորացվել է Եվրոպայի քաղաքներում, մինչդեռ խոսակցական եբրայերենը զարգացել է հիմնականում Պաղեստինում։ Երկու շարժումները սկսեցին միաձուլվել միայն 1900-ական թվականների սկզբին, և այս գործընթացում կարևոր կետ էր Հայիմ Նահման Բիալիկի ներգաղթը Պաղեստին 1924 թվականին։ Խոսակցական եբրայերենի առանձնահատկությունները սկսեցին ներթափանցել գրականության մեջ միայն 1940-ականներին, և միայն 1990-ական թվականներին խոսակցական եբրայերեն սկսեց լայնորեն հայտնվել վեպերում[5]։

Շեքսպիրի առաջին հայտնի թարգմանությունը եբրայերեն Սողոմոն Լևիշնի կողմից, 1816թ. մենախոսություն Հենրիխ IV-ից

Եբրայերենը Հասկալայի ժամանակ խմբագրել

Գրական եբրայերենի վերածննդին նախորդող գործընթաց տեղի ունեցավ Հասկալայի՝ հրեական շարժման ժամանակ։ Այս շարժման անդամներին անվանում էին «Մասկիլիմ» (משכילים), ձգտում էին հեռու մնալ ռաբինական հուդդայականությունից, ըստ նրանց եբրայերենը, հատկապես աստվածաշնչյան եբրայերենը, արժանի է հիանալի գրականության։ Նրանք միշնայական եբրայերեն և եբրայերենի մյուս տեսակները համարում էին թերի և գրելու համար ոչ պիտանի։ Հասկալայի դարաշրջանի եբրայերեն գրականությունը հիմնված էր երկու հիմնական սկզբունքների վրա՝ պուրիզմի և ծաղկուն լեզվի վրա։ Պուրիզմը սկզբունք էր, որը թելադրում էր, որ օգտագործվող բոլոր բառերը պետք է լինեն աստվածաշնչյան ծագումով (նույնիսկ եթե իմաստը աստվածաշնչային չէ)։ Ծաղկավոր լեզվի սկզբունքը հիմնված էր Թանախից ամբողջական ոտանավորներ և արտահայտություններ բերելու վրա, և որքան ծաղկուն էր այդ հատվածը, այնքան ավելի որակյալ։

Թեև հեշտ էր գրել աստվածաշնչյան ժամանակաշրջանում տեղի ունեցող և աստվածաշնչյան թեմաներով պատմություններ, Հասկալայի ժամանակաշրջանի գրողները սկսեցին ավելի ու ավելի դժվար համարել ժամանակակից թեմաների մասին գրելը։ Դա պայմանավորված էր հիմնականում լայն և ժամանակակից բառապաշարի բացակայությամբ, ինչը նշանակում է, որ դժվար էր գիտության և մաթեմատիկայի կամ եվրոպական գրականության մասին գրքերի թարգմանությունը։ Չնայած գիտական գրելու ավելի վաղ, քիչ հայտնի փորձ կատարվեց, երբ Իսրայել Վոլֆ Սպերլինգը թարգմանեց Ժյուլ Վեռնի «Քսան հազար լիգաները ծովի տակ» և «Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոն» գիտական աշխատությունները 1877 և 1878 թվականներին[6]։Մեկ այլ դժվարություն, որին հանդիպեցին Հասկալա եբրայեցի գրողները, այն էր, որ ընթերցողները բացառապես արական սեռի ներկայացուցիչներ էին, ուսումնառության խորը փորձով,ինչը նշանակում էր, որ կանայք և ավելի քիչ կրթված տղամարդիկ դեմ էին եբրայերեն կարդալուն և բացառապես նախընտրում էին իդիշ գրականություն, ինչը ստիպեց մի շարք գրողներ գրել իդիշերեն՝ լսարան գտնելու համար[7]։

Եբրայեցի գրողներ և մանկավարժներ խմբագրել

Մենդել Մոխեր Սֆորիմ

Մենդել Մոխեր Սֆարիմ խմբագրել

Յակով Աբրամովիչ (1846–1917), հաճախ անվանում են իր գլխավոր հերոսի՝ «Մենդելե Մոչեր Սֆարիմ» (מוכר ספרים) անունով, որը նշանակում է «գրավաճառ»։ Նա սկսել է գրել եբրայերեն որպես Հասկալա գրող և գրել է Հասկալայի ժամանակաշրջանի գրականության բոլոր պայմանականությունների համաձայն։ Որոշակի պահի նա որոշեց գրել իդիշով և լեզվական հեղափոխություն առաջացրեց, որն արտահայտվեց եբրայական գրականության մեջ իդիշի լայն տարածումով։ Երկար ընդմիջումից հետո նա 1886 թվականին վերադարձավ եբրայերեն գրելուն, բայց որոշեց անտեսել աստվածաշնչյան եբրայերենի կանոնները և այդ ոճի կողմնակիցներին, ինչպես Աբրահամ Մապուն, և բառապաշարի մեջ ավելացրեց ռաբինական դարաշրջանի և միջնադարի մի շարք բառեր։ Նրա ստեղծագործություններում պահպանվում է խոսակցական իդիշի տարրերը, միաժամանակ պահպանելով եբրայերենի բոլոր պատմական շերտերը։Մենդելի լեզուն համարվում էր սինթետիկ, քանի որ այն բաղկացած էր եբրայական զարգացման տարբեր էշելոններից և չէր հանդիսանում որոշակի էշելոնի անմիջական շարունակությունը։ Այնուամենայնիվ, այսօր նրա լեզուն հաճախ համարվում է ռաբինական եբրայերենի շարունակությունը, հատկապես քերականորեն[7]։

Դևորա Բարոն խմբագրել

Դևորա Բարոն (նաև ուղղագրվում է Դվորա Բարոն և Դեբորա Բարոն) (1887–1956), եբրայեցի գրող էր, ով իր ընթերցողներին հիացրել է լեզվի իր յուրահատուկ օգտագործմամբ Արևելյան Եվրոպայում, որտեղ գերակշռում էին իդիշախոսները։ Նրա վաղ ստեղծագործությունները հիմնականում ներառում են կանացի իդիշական ավանդույթները, և իր հետագա գրվածքներում նա աշխատել է ավելի ֆեմինիստական թեմաների վրա։ Թեմաները բաժանված էին երկու խմբի։Առաջին թեման շոշոփում էր կանանց կրթական իրավունքը , կրոնական և ընտանեկան կյանքում նրանց դերը, երկրորդ թեման շոշափում էր տղամարդկանց և կանանց միջև առկա լարվածությունը[7]։

Գրական վերածննդի շարունակություն խմբագրել

Մենդելի ոճը ոգևորությամբ ընդունվեց ժամանակակից գրողների կողմից և արագ տարածվեց։ Ահադ Հաամը 1889 թվականին հոդված գրեց «Սա ճանապարհը չէ» վերնագրով, իսկ Հայմ Նահման Բիալիկը այն ընդլայնեց պոեզիայի մեջ՝ նույն թվականի իր «Թռչուն» բանաստեղծությամբ։ Բացի այդ, մեծ ջանքեր են գործադրվել եբրայերենով գիտական գրքեր գրելու համար, ինչի համար գիտական և տեխնիկական տերմինների բառապաշարը մեծապես ավելացել է։ Միևնույն ժամանակ, Եվրոպան տեսավ եբրայերեն լեզվով թերթերի և ամսագրերի աճը, մինչդեռ նույնիսկ սիոնիստական խմբերի նիստերն ու քննարկումները անցկացվեցին և արտագրվեցին եբրայերենով։ Բացի այդ, բանաստեղծներ և գրողներ, ինչպիսիք են Դեյվիդ Ֆրիշմանը և Շաուլ Չերնիշովսկին, սկսեցին եռանդով թարգմանել եվրոպական գործերը եբրայերեն՝ ֆիննական «Կալևալա» էպոսից մինչև Մոլիերի, Գյոթեի, Շեքսպիրի, Հոմերոսի, Բայրոնի, Լերմոնտովի և Էսքիլոսի գործերը։ Միևնույն ժամանակ, այնպիսի գրողներ, ինչպիսիք են Միկա Յոսեֆ Բերդիչևսկին և Ուրի Նիսան Գնեսինը, սկսեցին գրել եբրայերեն կարճ գեղարվեստական գրականության և վեպերի բարդ գործեր։ Երբ եբրայեցի բանաստեղծներն ու գրողները սկսեցին ժամանել Պաղեստին նոր գրական լեզվով զինված, նրանք որոշակի ազդեցություն գործեցին խոսակցական եբրայերենի զարգացման վրա։

Խոսակցական երբայերենի վերածնունդ խմբագրել

Էլիեզեր Բեն-Յեհուդա խմբագրել

Էլիեզեր Բեն-Յեհուդա աշխատելիս

Տարբեր խոսակցական լեզուներով հրեական համայնքները միջնադարից ի վեր Եվրոպայում և Մերձավոր Արևելքում միմյանց հետ շփվելու համար օգտագործում էին եբրայերեն։ Եբրայերենի օգտագործումը միջնադարում հրեաներին հնարավորություն տվեց զարգացնել միջազգային առևտուրը ողջ Եվրոպայում և Ասիայում։ Հրեական համայնքներում, որոնք գոյություն ունեին ողջ Եվրոպայում, արաբական երկրներում, Պարսկաստանում և Հնդկաստանում, հրեա վաճառականները գիտեին բավականաչափ եբրայերեն՝ հաղորդակցվելու համար, և, հետևաբար, շատ ավելի հեշտ էին առևտուր անում միմյանց հետ, քան ոչ հրեաները միջազգային առևտուր էին անում՝ լեզվական խոչընդոտի պատճառով[8]։ Քանի որ Պաղեստինում հրեաները խոսում էին տարբեր լեզուներով` արաբերեն, լադինո, իդիշ և ֆրանսերեն, միջհամայնքային գործերը, որոնք պահանջում էին բանավոր հաղորդակցություն, լուծվում էին միջնադարյան եբրայերենի փոփոխված ձևով։ Եբրայերենը օգտագործվում էր տարբեր լեզվական ծագում ունեցող հրեաների կողմից Երուսաղեմի շուկաներում առնվազն 19-րդ դարի սկզբից[9][10]։

Էլիզեր Բեն-Յեհուդան (1858–1922) համարվում է եբրայերեն լեզվի վերակենդանացնողը[5][11]։ Նա առաջինն է վերաիմաստավորել եբրայերենի հայեցակարգը, թերթերում հոդվածներ հրապարակել, և ն նախաձեռնել նախագիծը, որը հայտնի է որպես «Բեն-Յեհուդա բառարան»։ Այնուամենայնիվ, այն, ինչ վերջապես բերեց եբրայերենի վերակենդանացմանը՝ Առաջին Ալիյայի և Երկրորդ Ալիյայիների բնակավայրերի ստեղծումն է։ Այս բնակավայրերում ստեղծվեցին առաջին եբրայական դպրոցները, եբրայերենը գնալով դառնում էր առօրյա խոսակցական լեզու, և վերջապես դարձավ համակարգված և ազգային լեզու։ Այնուամենայնիվ, Բեն-Յեհուդայի համբավը բխում է եբրայական վերածննդի նախաձեռնությունից և խորհրդանշական ղեկավարությունից։Բեն-Յեհուդայի հիմնական նորամուծությունը եբրայերենի վերածննդի մեջ կայանում է նրանում, որ նա ստեղծել է բազմաթիվ նոր բառեր,որոնք վաղուց մոռացվել են իրենց սկզբնական գործածության և համատեքստում։ Նա հորինել է այնպիսի բառեր, ինչպիսիք են ḥatzil (חציל ,(սմբուկ) հարմարեցված արաբերեն ḥayṣal (حَيْصَل)բառից և ḥashmal (חשמל) հարմարեցված աքքադերեն (elmešu)բառից էլեկտրականության համար[12][13]։ Քանի որ եբրայերեն համարժեքը չի գտնվել որոշ մթերքների անունների համար, որոնք բնիկ են Նոր աշխարհում, նա ստեղծեց նոր եբրայերեն բառեր եգիպտացորենի և լոլիկի համար՝ դրանք համապատասխանաբար անվանելով (tiras (תירס) և (agvaniyyah (עגבניה): Վերջին բառը փոխառվել է գերմաներեն (Liebesapfel բառից) ,որը բառացի նշանակում է(սիրո խնձոր) եբրայերեն եռաձայն (ע־ג־ב) արմատից, որը նշանակում է «ցանկություն»:Յեչիել Միշել Փայնսի առաջարկած նոր անունը մերժվեց Բեն-Յեհուդայի կողմից, ով այն չափազանց գռեհիկ համարեց՝ փոխարենը առաջարկելով այն անվանել(badūrah)[14]:

Ի վերջո, (agvaniyyah) անունը փոխարինեց մյուս անվանը։ Երբեմն հին եբրայերեն բառերը տարբեր իմաստներ էին ստանում։Եբրայերեն kǝvīš (כביש) բառը, այժմ նշանակում է «փողոց» կամ «ճանապարհ»[15], իրականում արամեերեն ածական է, որը նշանակում է «ոտնահարված»։ Այն ի սկզբանե նշանակել է «բոցավառված արահետը», որը բխում է (rebab) բառային արմատից և առնչվում է արաբական (murabba) բառի հետ[16]։ Նա նաև հորինել է tapuz (תפוז) բառը ցիտրուսային նարինջի համար, որը կազմված է tapuaḥ (խնձոր), zahav (ոսկե) կամ «ոսկե խնձոր» բառերի համադրությունից։Թիրոշ (תירוש) բառը, որը հիշատակվել է 38 անգամ եբրայերեն Աստվածաշնչում, այժմ լայնորեն օգտագործվում է ժամանակակից եբրայերենում՝ «խաղողի հյութ» համար, թեև իր սկզբնական գործածության մեջ այն նշանակում էր խաղողի բերքահավաքի գինի ։

Վերածննդի երեք փուլերը խմբագրել

Խոսակցական եբրայերենի վերածնունդը կարելի է բաժանել երեք փուլի, որոնք համընկնում են Առաջին Ալիայի, Երկրորդ Ալիայի և Բրիտանական մանդատի ժամանակաշրջանին։ Առաջին շրջանում գործունեությունը կենտրոնացած էր եբրայական դպրոցների վրա բնակավայրերում և Մաքուր Լեզվի Միություններում[17] ։ Երկրորդ շրջանում եբրայերենն օգտագործվում էր հավաքների ժողովների և հասարակական գործունեության մեջ,իսկ երրորդ շրջանում այն դարձավ լեզու, որն օգտագործվում էր Յիշուվների՝ հրեական բնակչության կողմից մանդատային ժամանակաշրջանում, ընդհանուր նպատակների համար։ Այս փուլում եբրայերենն ուներ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ձևեր, և դրա կարևորությունն արտացոլվեց եբրայերենի պաշտոնական կարգավիճակում բրիտանական մանդատի ժամանակ[18]։ Բոլոր փուլերը բնութագրվում էին բազմաթիվ կազմակերպությունների ստեղծմամբ, որոնք ակտիվ և գաղափարական մասնակցություն ունեցան եբրայական գործունեությանը։ Սա հանգեցրեց եբրայական միջնակարգ դպրոցների, Հրեական համալսարանի, Հրեական լեգեոնի, Հիստադրութի աշխատանքային կազմակերպության և Թել Ավիվում՝ առաջին եբրայական քաղաքների հիմնադրմանը։

Եբրայերեն և իդիշ խմբագրել

Բոլոր ժամանակաշրջաններում եբրայերենը և՛ իր կողմնակիցների, և՛ քննադատողների համար նշանակում էր իդիշի հակաթեզը։ Վտարանդի իդիշ լեզվի դեմ կանգնած էր վերածնված եբրայերենը, սիոնիզմի, ժողովրդական ռահվիրաների և, առաջին հերթին, վերափոխված եբրայական ազգի՝ իր սեփական հողով լեզուն։ Իդիշը ստորացուցիչ կերպով կոչվում էր ժարգոն, և դրա խոսողները հանդիպեցին կոշտ դիմադրության, ինչը վերջապես հանգեցրեց լեզվական պատերազմի իդիշի և եբրայերենի միջ[7]։Այնուամենայնիվ, որոշ լեզվաբաններ, ինչպիսիք են Գիլադ Ցուկերմանը, կարծում են, որ «իդիշը իսրայելական եբրայերենի հիմնական ներդրումն է, քանի որ այն եղել է լեզվի վերածննդի ճնշող մեծամասնության և Իսրայելի առաջին ռահվիրաների մայրենի լեզուն Իսրայելի համար վճռորոշ ժամանակաշրջանում[19]։ Ըստ Ցուկերմանի, թեև վերածննդի առաջնորդները ցանկանում էին եբրայերեն խոսել սեմական քերականությամբ և արտասանությամբ, նրանք չէին կարող խուսափել աշքենազի մտածելակերպից, որը բխում էր նրանց եվրոպական ծագումից։ Նա պնդում է, որ իրենց փորձը՝ ժխտել իրենց եվրոպական արմատները և խուսափել հիբրիդությունից (ինչպես արտացոլված է իդիշում) ձախողվել է։ Եթե լեզվի վերածնողները լինեին արաբախոս հրեաներ (օրինակ՝ Մարոկկոյից), իսրայելական եբրայերենը բոլորովին այլ լեզու կլիներ՝ և՛ գենետիկորեն, և՛ տիպաբանորեն, շատ ավելի սեմական։ Հիմնադիր բնակչության ազդեցությունը իսրայելական եբրայերենի վրա անհամեմատելի է հետագա ներգաղթյալների ազդեցության հետ[19]։

Հավիվի տարրական դպրոց

Առաջին Ալիյա (1882–1903) խմբագրել

19-րդ դարի Եվրոպայում հրեական ազգայնականության աճով Էլիզեր Բեն-Յեհուդան գերվեց սիոնիզմի նորարարական գաղափարներով։ Ըստ տարացված տեսակետի` ազգային իրավունքներին արժանի ազգը լինելու համար անհրաժեշտ չափանիշներից մեկը ընդհանուր լեզվի օգտագործումն է, որով խոսում են և՛ հասարակությունը, և՛ անհատը։ 1881 թվականի հոկտեմբերի 13-ին, երբ Փարիզում էր, Բեն-Յեհուդան սկսեց եբրայերեն խոսել ընկերների հետ, ինչը համարվում է առաջին խոսակցությունը, որն օգտագործում էր լեզուն։ Ավելի ուշ այդ տարի նա արտագաղթեց Երուսաղեմ[20]։Երուսաղեմում Բեն-Յեհուդան փորձեց աջակցություն հավաքել եբրայերեն խոսելու իր գաղափարին։ Նա որոշեց, որ իր ընտանիքը կխոսի միայն եբրայերեն, և իր երեխաներին դաստիարակեց որպես բնիկ եբրայերեն խոսողների։ Նրա առաջնեկը՝ Իտամար Բեն-Ավին,ով ծնվել է Երուսաղեմում 1882 թվականի հուլիսի 31-ին, դարձել է ժամանակակից եբրայերենի առաջին մայրենի խոսողը։ Բեն-Յեհուդան փորձեց համոզել մյուս ընտանիքներին ևս դա անել, հիմնեց եբրայերեն խոսող ասոցիացիաներ, սկսեց հրատարակել եբրայերեն «Հազվի» թերթը։

1889 թվականին դպրոցներում կազմակերպվում էին բեմադրություններ, որոնք սովորեցնում էին երեխաներին եբրայերեն խոսել[17]։ Բեն-Յեհուդայի ջանքերը՝ հրեական ընտանիքներին համոզելու, որ տանը առօրյա կյանքում միայն եբրայերեն օգտագործեն, շատ սահմանափակ հաջողություն ունեցան։ Ըստ Բեն-Յեհուդայի՝ Պաղեստին իր ներգաղթից տասը տարի անց Երուսաղեմում ընդամենը չորս ընտանիք կար, որոնք օգտագործում էին բացառապես եբրայերեն։ Ըստ «Հաշքաֆա» թերթի, 1900 թվականին այդպիսի ընտանիքներ թվով տասն էին[21]։

1884 թվականին Արյե Լեյբ Ֆրումկինի կողմից հիմնվել է եբրայերեն գիշերօթիկ դպրոց, որտեղ կրոնական ուսուցումները սկսեցին անցկացվել եբրայերենով, և ուսանողները եբրայերեն էին խոսում իրենց ուսուցիչների և միմյանց միջև։ 1886 թվականին Ռիշոն Լեզիոն հրեական բնակավայրում հիմնվել է Հավիվի տարրական դպրոցը, որտեղ դասերը բացառապես եբրայերեն էին։ Դա նոր ժամանակների առաջին եբրայական դպրոցն էր։ 1880-ական թվականներից գյուղատնտեսական բնակավայրերի դպրոցներում աստիճանաբար սկսեցին դասավանդել ընդհանուր առարկաներ եբրայերենով։ 1889 թվականին Իսրայել Բելկինդը Յաֆայում բացեց դպրոց, որը ուսուցանում էր եբրայերեն և օգտագործում էր այն որպես հիմնական ուսուցման լեզու։ Այն գոյատևեց երեք տարի։ Գրականության խորհուրդը, որը հիմնված էր «Հստակ լեզվի ընկերության» վրա, հիմնադրվել է 1890 թվականին քաղաքային և գյուղական դպրոցներում փորձեր կատարելու համար։

Այն ցույց տվեց եբրայերենը բնակավայրի միակ լեզուն դարձնելու հնարավորությունը[17]։ Այդ պահին առաջընթացը դանդաղ էր, և այն հանդիպեց բազմաթիվ դժվարությունների. ծնողները դեմ էին, որ իրենց երեխաները սովորեն ոչ գործնական լեզվով, այն չէր կիրառվում բարձրագույն կրթության մեջ, եբրայերենի ուսուցման համար լեզվական միջոցների մեծ բացակայությունը, ինչպես նաև առօրյա գործունեությունը նկարագրող բառերի բացակայությունը,եբրայերեն դպրոցական գրքերի բացակայությունը։ Սրանց գումարած՝ համաձայնություն չկար, թե որ առոգանությունն օգտագործել, քանի որ որոշ ուսուցիչներ սովորեցնում էին աշխենազերեն եբրայերեն, իսկ մյուսները՝ սեֆարդերեն եբրայերեն։1889 թվականին Բեն-Յեհուդան ռաբբիներ Յակով Մեիրի և Չայմ Հիրշենսոնի և մանկավարժ Չայմ Կալմիի հետ միասին հիմնեցին «Մաքուր լեզվի միությունը»՝ եբրայերեն ուսուցանելու համար։ Ընկերությունը ուսուցանում էր եբրայերեն և խրախուսում էր եբրայերեն կրթությունը դպրոցներում, հեդերներում (ավանդական տարրական դպրոց է, որը սովորեցնում է հուդայականության և եբրայերենի հիմունքները) և յեշիվներում (հրեական կրթական հաստատություն է, որը կենտրոնանում է ավանդական կրոնական տեքստերի, հիմնականում Թալմուդի և Թորայի և հալաչայի (հրեական օրենք) ուսումնասիրության վրա)։ Սկզբում այն վարձում էր եբրայերեն խոսող կանանց՝ հրեա կանանց և աղջիկներին եբրայերեն խոսակցական և գրավոր սովորեցնելու համար։

1890 թվականին ընկերությունը ստեղծեց Եբրայերեն լեզվի կոմիտեն, որը ստեղծեց նոր եբրայերեն բառեր առօրյա օգտագործման և և խրախուսեց քերականորեն ճիշտ եբրայերենի օգտագործումը։ Չնայած կազմակերպությունը փլուզվեց 1891 թվականին, Եբրայերեն լեզվի կոմիտեն շարունակում էր գործել։ Այն հրատարակում էր գրքեր, բառարաններ, տեղեկագրեր և պարբերականներ՝ հորինելով հազարավոր նոր բառեր։ Եբրայերեն լեզվի կոմիտեն շարունակեց գործել մինչև 1953 թվականը[22], երբ նրան հաջորդեց Եբրայերեն լեզվի ակադեմիան։1893 թվականին Յաֆայում բացվեց եբրայական դպրոց տղաների համար, որին հաջորդեց արդեն աղջիկների համար նախատեսված դպրոցը։ Թեև որոշ առարկաներ դասավանդվում էին ֆրանսերենով, եբրայերենը ուսուցման հիմնական լեզուն էր։ Հաջորդ տասնամյակի ընթացքում աղջիկների դպրոցը դարձավ եբրայական կրթության և ակտիվության հիմնական կենտրոն։ 1898 թվականին Ռիշոն Լեզիոնում բացվեց առաջին եբրայական մանկապարտեզը[23] ։1903 թվականին հիմնադրվեց Եբրայեցի ուսուցիչների միությունը, որի բացման համագումարին մասնակցեց վաթսուն մանկավարժ։ Թեև քանակական տեսանկյունից չափազանց տպավորիչ չէ, եբրայերեն դպրոցի ծրագիրը ստեղծեց մի քանի հարյուր սահուն եբրայերեն խոսողների միջուկ և ապացուցեց, որ եբրայերենը կարող է օգտագործվել առօրյա համատեքստում։

Երկրորդ Ալիյա (1904–1914) խմբագրել

Հերցլիա եբրայական գիմնազիա

Երկրորդ Ալիյայի սկսվելուն պես, եբրայերենի օգտագործումը սկսեց դուրս գալ ընտանեկան և դպրոցական շրջանակներից և մտավ հանրային վայր։ Սփյուռքը և նրա իդիշ մշակույթը մերժելու գաղափարախոսությունից դրդված՝ Երկրորդ Ալիյայի անդամները ստեղծեցին ընդհանուր աշխարհայացքով երիտասարդների համեմատաբար փակ սոցիալական բջիջներ։ Սոցիալական այս խցերում, հիմնականում Մոշավոտում, եբրայերենն օգտագործվում էր բոլոր հասարակական հավաքներում։ Թեև դեռևս չի խոսվում բոլոր տներում և մասնավոր վայրերում, եբրայերենն իր տեղը գրավել էր որպես համաժողովների, և քննարկումների բացառիկ լեզու։ Երկրորդ Ալիյայի կրթված անդամներն արդեն ծանոթ էին գրական եբրայերենին,որը զարգացել էր Եվրոպայում, և նրանք նույնպես համաձայն են այն մտքին, որ եբրայերենը կարող է խթան հանդիսանալ Իսրայելի հրեա ժողովրդի ազգային գոյության համար[3][24]։ Այս խմբին միացան եբրայերեն դպրոցների վերոհիշյալ շրջանավարտները, ովքեր արդեն սկսել էին իրենց ընտանիքներում դաստիարակել բնիկ եբրայերեն խոսողներին։ Այս ընթացքում Համաշխարհային սիոնիստական կոնգրեսը նույնպես ընդունել է եբրայերենը որպես պաշտոնական լեզու։

Եբրայերեն կրթությունը շարունակեց ընդլայնվել, քանի որ ավելի ու ավելի շատ եբրայական կրթական հաստատություններ ստեղծվեցին։ Եբրայերեն մանկապարտեզների թիվը շարունակում էր աճել։ 1905 թվականին մանկավարժներ՝ Յեհուդա Լեյբը և Ֆանիա Մաթման-Կոհենը, սկսեցին դասավանդել ավագ դպրոցի առաջին դասերը եբրայերեն լեզվով Յաֆայի իրենց բնակարանում[25]։ Եբրայերեն ուսուցիչները վերստեղծեցին Եբրայերեն լեզվի կոմիտեն, որը սկսեց սահմանել լեզվական միատեսակ կանոններ[17]։ Խորհուրդն իր առաքելությունն է հայտարարել «պատրաստել եբրայերենը որպես խոսակցական լեզու կյանքի բոլոր հարցերում օգտագործելու համար», ձևակերպել է արտասանության և քերականության կանոններ և առաջարկել նոր բառեր դպրոցներում և լայն հանրության կողմից օգտագործելու համար[3]։

Սկսվեց նաև եբրայերեն դպրոցական գրքերի համատարած արտադրությունը։ 20-րդ դարի առաջին տասնամյակի ընթացքում Էփշտեյնի և Վիլկոմիցի եբրայերեն կրթությունը, որը երեխաներին արգելում էր իդիշ խոսել ոչ միայն դպրոցում, այլև տանը և փողոցում, առաջընթաց գրանցեց եբրայերենի ավելի լայն օգտագործման ուղղությամբ։ Եբրայերենի առաջին բնիկ լեզվակիրները, ովքեր սովորել էին Առաջին Ալիյայի ժամանակաշրջանի եբրայական դպրոցներում և սկսեցին այն կիրառել որպես հիմնական լեզու։

Երեխաների առաջին սերունդը ժամանակակից եբրայերեն սովորեցին իրենց ծնողներից, ովքեր հաճախել է Առաջին Ալիյայի շրջանի եբրայական դպրոցները։ Բացի այդ, այս ժամանակահատվածում հրեա ներգաղթյալներից շատերը ունեին եբրայերեն կարդալու իմացություն, որը ձեռք էին բերել մինչև երկիր ժամանելը։ Շատերը դեռ սովորել են այն որպես երկրորդ լեզու։ Մայրենի լեզվով խոսողների թվի աճի և երկրորդ լեզվով խոսողների իմացության շնորհիվ եբրայական մամուլը կարողացավ աճել։ Այս ժամանակահատվածում այն ձեռք բերեց ժողովրդականություն մ։ 1912 թվականին երկրում հազիվ թե գտնվի մի երիտասարդ հրեա, ով չկարողանար կարդալ եբրայերեն թերթ։

1909 թվականին ստեղծվեց առաջին եբրայական քաղաքը՝ Թել Ավիվը։ Նրա փողոցներում և սրճարաններում եբրայերենն արդեն լայնորեն խոսվում էր։ Քաղաքի ամբողջ կառավարումն իրականացվում էր եբրայերենով, և նոր օլիմները կամ նրանք, ովքեր դեռ չեն խոսում եբրայերեն, ստիպված էին խոսել եբրայերենով։ Փողոցային նշաններն ու հանրային հայտարարությունները գրված էին եբրայերենով։ Նույն թվականին քաղաքում կառուցվեց Հերցլիա եբրայական գիմնազիայի նոր շենքը, որը Մատման-Կոհենների կողմից հիմնադրված առաջին եբրայական միջնակարգ դպրոցի շարունակությունն է։Այս ժամանակահատվածում եբրայերենի զարգացման գագաթնակետը եղավ 1913 թվականին, այսպես կոչված «Լեզուների պատերազմը»։

Գերմանացի հրեաներին օգնող ընկերությունը, այնուհետև ծրագրեց հիմնել ինժեներական դպրոց պնդելով , որ գերմաներենը պետք է լինի իր ուսուցման լեզուն՝ պնդելով, ի թիվս այլ բաների, որ գերմաներենն ուներ լայնածավալ գիտական և տեխնիկական բառապաշար, մինչդեռ եբրայերենից կազմված զուգահեռ բառապաշարը պետք է ստեղծվեր զրոյից՝ հաճախ օգտագործելով տերմինների թարգմանություններ։ Յիշուվում կարծիքների զգալի միաձայնությունը դեմ էր այս առաջարկին, որը ձախողվեց, ինչը հանգեցրեց Իսրայելի տեխնոլոգիական առաջատար ինստիտուտի հիմնադրմանը, որը եբրայերեն դասավանդվող ուսումնական ծրագիր էր։ Այս միջադեպը դիտվում է որպես ջրբաժան, որը նշում է եբրայերենի փոխակերպումը Պաղեստինի պաշտոնական լեզվի։

Մանդատային շրջան (1919–1948) խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Պաղեստինը հայտնվեց բրիտանական տիրապետության տակ, նախ օկուպացված թշնամու տարածքի վարչակազմի ներքո, ապա Պաղեստինի մանդատի ներքո, եբրայերենը շարունակեց զարգանալ որպես Յիշուվի կամ Պաղեստինի հրեական բնակչության հիմնական լեզու։ Մանդատի ներքո օրենսդրվեց, որ անգլերենը, եբրայերենը և արաբերենը կլինեն Պաղեստինի պաշտոնական խոսակցական լեզուները[18]։

1919 թվականին հաստատվեց կենտրոնացված հրեական դպրոցական համակարգ, որտեղ ուսուցման լեզուն եբրայերեն էր։ Քանի որ բնակչությունը մեծանում էր, սփյուռքից ժամանած ներգաղթյալների համար եբրայերենը մայրենի Պաղեստինի գերակա լեզու արդեն իսկ կատարված փաստ էր, և վերածննդի գործընթացն այլևս ոչ թե ստեղծման, այլ ընդարձակման գործընթաց էր։ Թել Ավիվում ստեղծվեց «Լեզվի պաշտպանների լեգեոնը», որն աշխատում էր եբրայերենի կիրառությունը ընդլայնելու համար։ Փողոցում ,եթե լսվում էր բացի եբրաերենից մեկ այլ լեզու, շատ դեպքերում լսվում էին կոչեր «Հրեա, խոսիր եբրայերեն» (Yehudi, daber ivrit/יהודי, דבר עברית), կամ, ավելի այլաբանորեն, «եբրայերեն մարդ, խոսիր եբրայերեն» (Ivri, daber ivrit),( דבר עברית)), այս արշավ նախաձեռնել էր Բեն-Յեհուդայի որդու՝ Իտամար Բեն-Ավին։Եբրայերեն լեզվի ակադեմիան կենտրոնացած էր եբրայերենի կառուցվածքի և ուղղագրության վրա և առաջ քաշեց եբրայերենի օգտագործման հետագա ընդլայնման հարցերը Պաղեստինում[17]։

Իսրայել պետություն խմբագրել

Մինչ Իսրայելը անկախություն ձեռք բերեց 1948 թվականին, Պաղեստինում ծնված հրեաների 80,9%-ը խոսում էր եբրայերեն՝ որպես իրենց միակ լեզուն առօրյա կյանքում, և Պաղեստինում ծնված հրեաների 14,2%-ն այն օգտագործում էր որպես առաջին երկու կամ ավելի լեզուների մեջ։ Հրեաների այն փոքր հատվածը, որը ծնվել էր Պաղեստինում, բայց չէր կիրառում եբրայերենը որպես առաջին լեզու, հիմնականում մեծացել էր մինչև եբրայական դպրոցական համակարգի զարգացումը[26]։

Իսրայելի անկախությունից հետո հրեա փախստականների մեծ ալիքներ եկավ Եվրոպայից, Հյուսիսային Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից և աշխարհի այլ մասերից։ Իսրայելի բնակչությունը զգալիորեն ավելացավ՝ կարճ ժամանակահատվածում կրկնապատկվելով[27] ։ Այս ներգաղթյալները խոսում էին տարբեր լեզուներով և պետք է ուսուցանվեին եբրայերեն։ Մինչ ներգաղթյալ երեխաներից ակնկալվում էր, որ եբրայերեն սովորեն դպրոցում, մեծահասակների դեպքում մեծ ջանքեր էին պահանջվում լեզուն սովորելու համար։ Ուլպան կամ ինտենսիվ եբրայերեն դպրոցը ստեղծվել է ներգաղթյալներին եբրայերեն լեզվի հիմնական հմտությունները ուսուցանելու համար։ Երիտասարդ չափահաս ներգաղթյալները սովորեցին եբրայերեն Իսրայելի պաշտպանության բանակում պարտադիր զինվորական ծառայության միջոցով, որի նպատակն էր զինվորներին սովորեցնել եբրայերեն, որպեսզի նրանք կարողանան ներգրավվել ռազմական և հետզինվորական քաղաքացիական կյանքում։ 1950-ական թվականներին եբրայերենը դասավանդվում էր ռազմաբազաների մեծ մասում հավաքագրված ուսուցիչների և կին զինվորների կողմից։

1952-ի հրամանը պահանջում էր, որ զինվորները սովորեին եբրայերեն, որպեսզի նրանք կարողանան ազատորեն զրուցել առօրյա հարցերի շուրջ, նամակ գրեն իրենց հրամանատարին, հասկանալ հիմնական դասախոսությունը և կարդան ձայնավոր թերթ։ Զինվորներից շատերը սովորեցին եբրայերեն իրենց կանոնավոր ծառայության միջոցով։ Զինվորները, ովքեր պատրաստվում էին ավարտել իրենց ծառայությունը, առանց եբրայերենի իմացության ուղարկվեցին հատուկ եբրայական դպրոց։ Արաբական երկրներից ներգաղթյալները հակված էին եբրայերեն ավելի արագ վերցնել, քան եվրոպացի ներգաղթյալները.[26]:

Առօրյա կյանքում ներգաղթյալները հիմնականում սահմանափակել են եբրայերենի օգտագործումը միայն այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ էր, առավել հաճախ՝ աշխատանքային կյանքում, և որոշ չափով ավելի քիչ՝ մշակութային կարիքները բավարարելու համար։ Նրանք հակված էին ավելի շատ օգտագործել իրենց մայրենի լեզուն ընտանիքի հետ շփվելիս և շփվելիս։ 1954 թվականին բնակչության մոտ 60%-ը տիրապետում էր մեկից ավելի լեզվի։ Իսրայելական արաբ փոքրամասնությունը նույնպես սկսեց սովորել եբրայերեն, քանի որ եբրայերենը սկսվեց դասավանդվել նաև արաբական դպրոցներում։ 1948-ին արաբական դպրոցներում եբրայերենի ուսումնասիրությունը պարտադիր դարձավ երրորդ դասարանից մինչև ավագ դպրոց, թեև ուսուցման ընդհանուր լեզուն մնաց արաբերեն[28]։ Սա ստեղծեց մի իրավիճակ, երբ արաբական փոքրամասնությունը շարունակում էր օգտագործել արաբերենը որպես մայրենի լեզու, բայց նաև տիրապետել եբրայերենին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Parfitt, Tudor (1972) 'The Use of Hebrew in Palestine 1800–1822.' Journal of Semitic Studies, 17 (2). pp. 237–252.
  2. «Israeli Law Declares the Country the 'Nation-State of the Jewish People'». Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
  3. 3,0 3,1 3,2 Bar-Adon, Aaron (1975). The Rise and Decline of a Dialect: A Study in the Revival of Modern Hebrew. Mouton. ISBN 9783111803661.
  4. Eliav, Mordechai (1978). Eretz Israel and Its Yishuv in the 19th Century, 1777–1917.
  5. 5,0 5,1 Izre'el, Shlomo. «The Emergence of Spoken Israeli Hebrew» (PDF).
  6. «Online Books by Israel Wolf Sperling». onlinebooks.library.upenn.edu. University of Pennsylvania. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Seidman, Naomi (1997). A Marriage Made in Heaven – The Sexual Politics of Hebrew and Yiddish. University of California Press. ISBN 0-520-20193-0.
  8. [1]
  9. «This week in history: Revival of the Hebrew language».
  10. «Eliezer Ben-Yehuda and the Making of Modern Hebrew».
  11. Harshav, Benjamin (2009 թ․ փետրվար), «Flowers Have No Names: The revival of Hebrew as a living language after two thousand years was no miracle», Natural History, 118 (1): 24–29.
  12. «حيصل - Wiktionary». en.wiktionary.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 16-ին.
  13. Black, Jeremy (2001). «Amethysts». Iraq. 63: 183–186. doi:10.2307/4200510. ISSN 0021-0889. JSTOR 4200510. S2CID 232249061. «On the origin of the Near Eastern archaeological amber (Akkadian elm0esu; Hebrew hasmal).»
  14. Kenan, Ruti (2007 թ․ հուլիսի 29). «Tomato – Red Love» (եբրայերեն). Ynet. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  15. Maltz, Judy (2013 թ․ հունվարի 25). «With Tu Bishvat Near, a Tree Grows in Zichron Yaakov» (անգլերեն). Haaretz. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  16. Eliezer Ben-Yehuda on the use of the word ribah for confitures (in Hebrew). Ha-Zvi, 9 March 1888.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 Saulson, Scott B. (1979). Institutionalized Language Planning – Documents and Analysis of the Revival of Hebrew. Mouton Publishers. ISBN 90-279-7567-1.
  18. 18,0 18,1 Mandate over Palestine, 24 July 1922
  19. 19,0 19,1 See p. 63 in Zuckermann, Ghil'ad (2006), "A New Vision for 'Israeli Hebrew': Theoretical and Practical Implications of Analysing Israel's Main Language as a Semi-Engineered Semito-European Hybrid Language", Journal of Modern Jewish Studies 5 (1), pp. 57–71.
  20. Omer-Man, Michael (2011 թ․ հոկտեմբերի 12). «This Week in History: Hebrew goes conversational». The Jerusalem Post. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 12-ին.
  21. Hagege, Claude: On the Death and Life of Languages
  22. The New Jewish Encyclopedia – Vaad Ha-Lashon Ha-Ivrit
  23. Segal, Myriam: A New Sound in Hebrew Poetry: Poetics, Politics, Accent
  24. Haramati, Sh (1979). Reshit hachinuch ha'ivri ba'arec utrumato lehachya'at halashon.
  25. «1909: First Hebrew high school in pre-state Israel is founded». Haaretz.
  26. 26,0 26,1 Helman, Anat: Becoming Israeli: National Ideals and Everyday Life in the 1950s
  27. «The Mass Migration to Israel of the 1950s».
  28. Amara, M.; Mar'i, Abd Al-Rahman (2006 թ․ ապրիլի 11). Language Education Policy: The Arab Minority in Israel (անգլերեն). Springer Science & Business Media. ISBN 978-0-306-47588-7.

Արտաքին հղումներ խմբագրել