ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, ԵՊՀ կազմում գործող ֆակուլտետներից մեկը[1]։

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Երևանի պետական համալսարան
Անգլերեն անվանումանգլ.՝ Faculty of Economics and Management
Հիմնադրում1921թ
ԿայքԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ

ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ խմբագրել

Պատմություն խմբագրել

ԵՊՀ-ում տնտեսագիտական կադրերի պատրաստումը սկսվել է դեռևս 1921 թվականից։ Առանձին ֆակուլտետ հիմնադրվել է 1934թ. և գործել է մինչև 1975 թվականը։ 1975-83թթ. տնտեսագետների պատրաստումը ԵՊՀ-ում ընդմիջվեց՝ կապված Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրման հետ։ 10 տարվա ընդմիջումից հետո, 1984 թվականին համալսարանում «Տնտեսագիտական կիբեռնետիկա» անվանմամբ վերաբացվեց Ֆակուլտետը, որը 1991թ. վերանվանվեց «Տնտեսագիտության», իսկ 2014թ.՝ «Տնտեսագիտության և կառավարման» ֆակուլտետ։Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի միջոցով (ISTC) շնորհիվ ֆակուլտետում 2017թ. հիմնվեց նոր մագիստրոսական ծրագիր՝ «Տվյալների գիտությունը բիզնեսում», որի նպատակն է պատրաստել բարձրակարգ մասնագետներ Տվյալների գիտության ոլորտում[2]։

Ամբիոններ խմբագրել

Ֆակուլտետում գործում է 4 ամբիոն շուրջ 70 հիմնական դրույքովև 60 համատեղող դասախոսներով.

  1. Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն,
  2. Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոն,
  3. Ֆինանսահաշվային ամբիոն,
  4. Կառավարման և գործարարության ամբիոն,

Ֆակուլտետի ուսուցման համակարգը եռաստիճան է` բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա[2]։

Բակալավրիատ խմբագրել

Ֆակուլտետի բակալավրիատում ուսուցումը կազմակերպվում է երեք մասնագիտությամբ`

  • «Տնտեսագիտության տեսություն»,
  • «Ֆինանսներ»,
  • «Կառավարում»[2]։

Մագիստրատուրա խմբագրել

Ֆակուլտետում 2018թ. հունվարի 1-ի դրությամբ գործում են մագիստրոսական հետևյալ ծրագրերը`

  • Տնտեսական քաղաքականություն և իրավունք
  • Միջազգային տնտեսական հարաբերություններ
  • Մոդելավորումը ֆինանսատնտեսական համակարգերում
  • Կառավարման տեղեկատվական համակարգեր
  • Տվյալների գիտությունը բիզնեսում
  • Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ
  • Հաշվապահական հաշվառում և աուդիտ
  • Գործարար կառավարում
  • Ինովացիոն կառավարում
  • Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում
  • Ֆակուլտետում գործում է նաև հեռակա ուսուցման բակալավրիատ և մագիստրատուրա։

Վերջին մի քանի տարիներին ֆակուլտետն ավարտում են տարեկան շուրջ 500 շրջանավարտ, որից 300-ը` բակալավրիատում, 200-ը` մագիստրատուրայում[2]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԵՊՀ - Yerevan State University». www.ysu.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Ереванский государственный университет — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.