ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ, Երևանի Պետական Համալսարանի կազմում գործող ֆակուլտետ[1]։

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ
Երևանի պետական համալսարան
Անգլերեն անվանումանգլ.՝ Faculty of Russian Philology
Նախկին անվանումռուս բանասիրության ֆակուլտետ
Հիմնադրում1938
ԿայքՖակուկտետի պաշտոնական կայք
E-mail[email protected]

Պատմություն խմբագրել

Ռուս բանասիրության ֆակուլտետը հիմնադրվել է 1938 թվականին, երբ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում բացվեց ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1976 թվականին բաժնի հիման վրա ստեղծվեց ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, որը հետագայում վերանվանվեց և այսօր կոչվում է ռուս բանասիրության ֆակուլտետ։Ֆակուլտետը լայն պրոֆիլի մասնագետներ է պատրաստում երկաստիճան համակարգով` բակալավրիատ, մագիստրատուրա` բանասիրության բակալավրի և մագիստրոսի համապատասխան աստիճաններ շնորհելով։ Դրանք ռուսաց լեզու և գրականություն դասավանդողներն են, թարգմանիչներ, գիտաշխատողներ, մասնագետներ միջմշակութային հաղորդակցման ոլորտում։Հանրակրթական հումանիտար և մասնագիտական բանասիրական դասընթացներից բացի` դասավանդման ծրագրերի մեջ ընդգրկված են մի շարք լեզուներ խորացված ուսումնասիրության համար` հունարեն, լեհերեն, բուլղարերեն, ուկրաիներեն։

Ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքը ներառում է հետազոտություններ ռուսաց լեզվի տեսության և դասավանդման մեթոդիկայի, համեմատական-զուգադրական քերականության, ռուս գրականության պատմության, ռուս-հայկական գրական կապերի, թարգմանության տեսության և պրակտիկայի ոլորտներում։ Ֆակուլտետի դասախոսները հրատարակել են ռուսաց լեզվի և ռուս գրականության հիմնահարցերին նվիրված մի շարք մենագրություններ, մեծ թվով ռուսերենի դասագրքեր և ձեռնարկներ, որոնցում հաշվի են առնվում օտարալեզու միջավայրի առանձնահատկությունները։

Ֆակուլտետը սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի Դաշնության համալսարանների և գիտական հաստատությունների, ինչպես նաև մի շարք արտասահմանյան երկրների ռուսագիտական կենտրոնների հետ։

Ֆակուլտետում գործում է կահավորված 4 կաբինետ և գրադարան[2]։

Ամբիոններ խմբագրել

Ներկայումս ֆակուլտետում գործում է 4 ամբիոն.ռուս գրականության ամբիոն,ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոն,ռուսաց լեզվի ամբիոն (հումանիտար ֆակուլտետների համար),ռուսաց լեզվի ամբիոն (բնագիտական ֆակուլտետների համար)։ Ներկայումս ֆակուլտետի չորս ամբիոններում աշխատում են ավելի քան 80 դասախոսներ, այդ թվում նաև՝ գիտությունների դոկտորներ և թեկնածուներ։

Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի գիտամեթոդական ուղղություններն են.

  • ժամանակակից ռուսաց լեզվի արդի հիմնախնդիրները
  • լեզուների տիպաբանության խնդիրները
  • հաղորդակցման տեսությունը

Ռուս գրականության ամբիոնի գիտահետազոտական աշխատանքը հիմնականում վերաբերում է ռուս գրականության պատմության, հայ-ռուսական գրական, պատմամշակութային առնչությունների, գրականության տեսության հիմնահարցերին։ Ամբիոնի կողմից հրատարակվում է ամենամյա «Декабрьские литературные чтения» ժողովածուն[3]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի պաշտոնական էջը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  2. «ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի մասին». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ամբիոնները». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.