Դիոսդադո Մակապագալ

Դիոսդադո Մակապագալ (սեպտեմբերի 28, 1910(1910-09-28)[1][2], Lubao, Pampanga, Կենտրոնական Լուսոն, Ֆիլիպիններ - ապրիլի 21, 1997(1997-04-21)[1][2], Libingan ng mga Bayani, Տագիգ), Ֆիլիպինների նախագահը 1961-1965 թվականներին[5]։

Դիոսդադո Մակապագալ
 
Կուսակցություն՝Ֆիլիպինների լիբերալ կուսակցություն
Կրթություն՝Ֆիլիպինների համալսարան, Սանտո Թոմասի համալսարան, Pampanga High School?, Philippine Law School? և University of Santo Tomas Faculty of Civil Law?
Մասնագիտություն՝տնտեսագետ և քաղաքական գործիչ
Դավանանքկաթոլիկություն
Ծննդյան օրսեպտեմբերի 28, 1910(1910-09-28)[1][2]
ԾննդավայրLubao, Pampanga, Կենտրոնական Լուսոն, Ֆիլիպիններ
Վախճանի օրապրիլի 21, 1997(1997-04-21)[1][2] (86 տարեկան)
Վախճանի վայրLibingan ng mga Bayani, Տագիգ
ԹաղվածLibingan ng mga Bayani
Քաղաքացիություն Ֆիլիպիններ
ՀայրUrbano Romero Macapagal?[3]
ՄայրRomana Antiveros Pangan?[3]
ԱմուսինEva Macapagal?[4] և Purita Macapagal?[4]
ԶավակներՄարիա Մակապագալ Առոյո և Arturo Macapagal?
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ
Պակիստանի շքանշան Քրիզանթեմի բարձրագույն շքանշանի մեծ ժապավեն «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ Ռաջամիտրաբհորնի շքանշան և Սիկատունայի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1910 թվականի սեպտեմբերի 28-ին Լուբաոյում (Պամպանգա, Կենտրոնական Լուսոն)։ Ավարտել Է Սանտո-Թոմաս համալսարանը[6]՝ քաղաքացիական իրավունք մասնագիտությամբ։ Հետագայում աշխատել է որպես փաստաբան Մանիլայում։ 1941 թվականին ծառայել է որպես նախագահի աշխատակազմի իրավական հարցերով խորհրդական։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դասավանդել է համալսարանում։ Հենց այդ ժամանակ էլ մահացել է նրա առաջին կինը՝ Պուրիտան։ Նա ուներ երկու երեխա՝ Սյուելոն և Արթուրոն[7]։ Սիլոն ավելի ուշ դարձել է Պամպանգի փոխնահանգապետը։ Այնուհետև Դիոսդադոն ամուսնացել է Եվա Մակապագալի (Մասաերեգ) հետ, որի հետ ամուսնության ընթացքում ծնվել է Գլորիա Մակապագալ Առոյոն, որն իր հոր նման դարձել է Ֆիլիպինների նախագահը։

1946-1949 թվականներին աշխատել է արտաքին գործերի նախարարությունում, 1949 թվականին Պամպանգայի այն ժամանակվա նահանգապետ Ջո Լինգադի պնդմամբ՝ առաջադրվել ներկայացուցիչների պալատում, որտեղ աշխատել է 1949-1957 թվականներին։ 1957 թվականի նոյեմբերի 12-ին ընտրվել է Լիբերալ կուսակցությունից Հանրապետության փոխնախագահ՝ հավաքելով 116 հազար ձայն ավելի, քան ազգայնականների կուսակցության նախագահը (ընտրազանգվածը քվեարկել Է երկրի երկու բարձրագույն պաշտոնի թեկնածուների օգտին)։ Արդյունքում՝ ընդդիմադիր Լիբերալ կուսակցության առաջնորդ դարձած Մակապագալը ստիպված է եղել չորս տարի շարունակ համագործակցել նախագահական վարչակազմի հետ։ 1961 թվականի նոյեմբերին Մակապագալը ընտրվել է Ֆիլիպինների նախագահ՝ հաղթելով Կառլոս Պոլեստիկո Գարսիային 600 հազար ձայնի գերազանցությամբ։ 1965 թվականին ընտրություններում զիջել է Ազգային կուսակցության թեկնածու Ֆերդինանդ Մարկոսին։ 1971 թվականին Մակապագալն ընտրվել է սահմանադրական կոնվենցիայի նախագահ, որը մշակվել է փաստաթուղթ, որը 1973 թվականին դարձել է սահմանադրություն։ 1979 թվականին կազմակերպել է ազատագրման ազգային միությունը, որը ընդդիմադիր է Մարկոսի ռեժիմին։

Թաղվել է Տագիգայի հերոսների գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Geni(բազմ․) — 2006.
  4. 4,0 4,1 https://www.officialgazette.gov.ph/2011/04/21/diosdado-macapagal/
  5. «Diosdado Macapagal». Malacañang Museum. Office of the President of the Philippines. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  6. «Common Man's President». Time. 1961 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  7. Malaya, J. Eduardo; Jonathan E. Malaya (2004). So Help Us God: The Presidents of the Philippines and Their Inaugural Addresses. Manila: Anvil. էջեր 200–214. ISBN 971-27-1486-1.

Արտաքին հղումներ

խմբագրել