Դիեգո Աբդյան

արգենտինացի ֆուտբոլիստ

Դիեգո Մատիաս Աբդյան Մասսիմինո (իսպ.՝ Diego Matias Abdian Massimino, նոյեմբերի 22, 1982(1982-11-22)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Սանտա-Կոլոմա» ակումբի պաշտպան։

Դիեգո Աբդյան
Diego Matias Abdian Massimino
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԴիեգո Մատիաս Աբդյան Մասսիմինո
Քաղաքացիությունը Արգենտինա
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 22, 1982(1982-11-22)[1][2] (41 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնդորրա Սանտա Կոլոմա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2004-2005Արգենտինա Ֆերրոկալիս Ուրկիսա
2007-2009Անդորրա Սան Ժուլիա
2010-2011Անդորրա Լուզիտանս
2011-մ.հ.Անդորրա Սանտա-Կոլոմա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

2004-2005 թվականներին խաղացել է հայրենիքում՝ հանդես գալով Պրեմիեր C-ի (Արգենտինայի 4-րդ առաջնություն) «Ֆերրոկարրիլ Ուրկիսա» ակումբում[3]։

2007 թվականի ամռանը տեղափոխվել է անդորրական «Սան Ժուլիա» ակումբ։ 2007 թվականի հունիսին մասնակցել է Ինտերտոյի Գավաթի երկու հանդիպման՝ բոսնիական «Սլավիայի» դեմ, որոնք ավարտվել է ընդհանուր հաշվով պարտությամբ (4:6)։ 2007-08 մրցաշրջանում «Սան Ժուլիան» դարձավ Անդորրայի առաջնության արծաթե մեդալակիր և Անդորրայի գավաթի հաղթող։ 2008 թվականի հուլիսին մասնակցել է ՈՒԵՖԱ Գավաթի որակավորման առաջին փուլին՝ խաղալով բուլղարական «Չերնո մորեյի» դեմ խաղին, սակայն խաղաց միայն տնային խաղում, որը ավարտվեց պարտությամբ 0:5 հաշվով։ Արդյունքում անդորրացիները պարտվեցին (9:0 ընդհանուր հաշվով)։ 2008-2009 մրցաշրջանում ակումբտ դարձավ Անդորրայի չեմպիոն։

2009 թվականի ամռանը «Սան Ժուլիան» նորմաուտը նշեց Չեմպիոնների Լիգայում։ Որակավորման առաջին փուլում ակումբը 2 խաղերի արդյունքում հաղթեց Սան Մարիենոյի «Լևսկի» ակումբին։ Առաջին խաղում Աբդյանը կարմիր քարտ ստացավ և բաց թողեց հաջորդ հանդիպումը։ Երկու խաղերի արդյունքում «Սան Ժուլիեն» պարտվեց։

2010 թվականի սկզբին տեղափոխվեց «Լուզիտանս»։ 2010 թվականի հուլիսին մասնակցել է Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլին՝ մասնակցելով մակեդոնական «Ռաբոտնիչկի» ակումբի դեմ խաղին։ Աբդյանը խաղաց միայն արտագնա խաղում։ Երկու խաղերի արդյունքում «Ռաբոտնիչկիները» հաղթեցին։

2011 թվականին դարձավ «Սանտա-Կոլոմայի» ֆուտբոլիստ։ 2012 թվականի ամռանը մասնակցել է Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլին՝ խաղալով խորվաթական «Օսիեկա» ակումբի դեմ։ Դիեգո Աբդյանը խաղաց միայն արտագնա խաղում։ Երկու խաղերի արդյունքում «Սանտա-Կոլոման» պարտվեց 1:4 հաշվով։

Նվաճումներ խմբագրել

  • Անդորրայի չեմպիոն (1) - 2008-09
  • Անդորրայի առաջնության արծաթե մեդալակիր (1) - 2007-08
  • Անդորրայի գավաթի հաղթող (1) - 2008

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել