Դիան

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիան (այլ կիրառումներ)

Դիան, եզդիաբնակ[2] գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Մարզկենտրոնից գտնվում է 37 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Րիան[2], անվանումը և մտել է Երևանի նահանգի Էջմիածնի գավառի մեջ։ Տեղադրված է քարքարոտ սարավանդի վրա։

Գյուղ
Դիան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԲԾՄ1700 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն105[1] մարդ (2011)
Ազգային կազմԵզդիներ
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ0535
Դիան (Հայաստան)##
Դիան (Հայաստան)
Դիան (Արագածոտնի մարզ)##
Դիան (Արագածոտնի մարզ)

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սև ահողային տափաստաններ են։ Հարուստ է աղբյուրներով։

Բնակչություն խմբագրել

Դիանի ազգաբնակչության փոփոխությունը[3]

Տարի18311897193919591979198920012011
Բնակիչ32304319365110110[4]151105[1]

Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 41%, աշխատունակները՝ 43%, հետաշխատունակները՝ 16%։

Շինություններ խմբագրել

Ունի դպրոց, կապի հանգույց։

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի 32 տնտեսություն։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր։ Զբաղվում են դաշտավարությամբ, մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ։ Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ։ Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 90%, որոնց մեջ մոտ 860 հա կազմում են արոտավայրերը, 3 հա՝ վարելահողերը։ Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնաբուծությանը, զբաղվում են մանր և խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 «Արագածոտնի մարզպետարան». aragatsotn.mtad.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 84» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 25-ին.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 656