Դիաբլադա

Անդյան ժողովրդական պար

Դիաբլադա կամ իսպ.՝ Danza de Diablos (Սատանայի Պար), ավանդական Հարավամերիկյան պար` սկիզբ առած Անդյան Ալտիպադոյում, իր անվանումը ստացել է սատանայի դիմակների և հագուստների պատճառով, որոնք կրում են պարողները[1]։

Դիաբլադա
Ծագել է Բոլիվիա և  Պերու
Տարածված է Չիլի,  Պերու և  Բոլիվիա
Սատանի զգեստը կառնավալում:

Նկարագրություն խմբագրել

Դիաբլադան ի սկզբանե անվանվել է Սատանայի պար (իսպ.՝ danza de diablos), բուն պարը ավելի պարզ էր, քան հիմա։ Տարբեր սովորույթների միավորման պրոցեսը տևեց 1789-1944 թվականները, ինչի արդյունքում ձևավորվեց «Սատանայական ուղղություն», որը անվանվեց «Դիաբլադա»։ Հիմա այդ գործողությունը մեծ պարային՝ «դիաբոլային» շքերթի է նման․ տարբեր թիկնոցներով, թավշյա գլխարկներով, որոնց վրա օձեր և վիշապներ են ասեղնագործած, տարօրինակ դիմակներով ու կոտոշներով, լայն բացված աչքերով, ժանիքներով և քայլում են քաղաքների փողոցներով։ Շքերթը տևում է 10 օր։ Այդ ամբողջ խելագարությունը ավարտվում է Լուցիֆերի հանդեպ Միքայել Հրեշտակապետի հաղթանակով և կռվի տեսարաններով, երբ բոլորը սկսում են իրար վրա ջրային ռումբեր նետել։

Դիաբլադան Օրուրոյում:

Առաջացումը խմբագրել

Պարը ցուցադրում է չարի և բարու հակամարտությունը և միավորում է բազմաթիվ տարբեր մասնիկներ և ավանդական կաթոլիկ փոխառություններ, որոնք իսպանական Կոնկիստադորները և անդյան հնդկացիները բերեցին իրենց հետ։ Առաջին հերթին խոսքը կրոնական ծեսերի մասին է, ինչպիսիք են՝ լյամա-լյամա պարը՝ Տիվայի պատվին, Ուրուի ժողովրդի Աստծո պատվին (գետերի, լճերի և աղբյուրների պահապան)[2], Տուո Սուպայա՝ լեռների Աստծո պատմին, ինչպես նաև Այմարանյան ծիսակարգ՝ նվիրված Անչուչուին (սարսափելի չար ոգի, որը ապրում է քարանձավներում և լքված վայրերում)[3]։ Բոլիվիայում Քրիստոնեության տարածումից հետո հնդկացիական ազգային կերպարները՝ Հողի- Մայր Պաչամին և «Լեռների տիրակալ» Տուո Սուպյան փոխարինվեցին Սուրբ Կույս Մարիամի և Սատանայի կերպարներով։

Տարածումը խմբագրել

Այս պարի առաջացման և աղբյուրների ազգային նույնականացումը մինչ այժմ Չիլիի և Պերուի միջև վեճի առարկա է՝ ելնելով այն փաստից, որ վերոնշյալ երկրներում պարերը փառատոնների կարևորագույն բաղկացուցիչ մասն են կազմում։ Այս պարը մեծ տարածում ունի Անդերի բնակչություն շրջանում՝ Բոլիվիայի արևմուտքում, Պերուի հարավում և Արգենտինայի և Չիլիի հյուսիսում, ինչպես նաև Արգենտինայի, ԱՄՆ-ի և Ավստրիայի բոլիվիական համայնքներում։ Դիաբլադա հիմնականում պարում են Օրուրուի, Սուրբ Կանդելարյան շքերթներում և Արգենտինայի հյուսիսում տեղի ունեցող փոքրիկ շքերթների ժամանակ։ Գոյություն ունի պարի յուրահատուկ ոճ, որը հատուկ է Էկվադորին և կրում է Diablada pillarena անվանումը։

Ծանոթագրություններ խմբագրել