Դերսիմի կոտորած

Դերսիմի կոտորած, իրադարձություն, որ տեղի է ունեցել Թուրքիայի Թունջելիի մարզում[1] 1937 և 1938 թվականներին, Դերսիմի ապստամբությունից անմիջապես հետո, Թուրքիայի զինված ուժերը ամենադաժան կերպով ճնշել են ապստամբությունը, կազմակերպելով զանգվածային ջարդեր և էթնիկ մաքրում տեղական բնակչության շրջանում՝ հիմնականում ալևի քրդեր և զազաներ, նաև կրոնափոխ և ձուլված հայեր[2]։ Արդյունքում տարբեր տվյալներով սպանվել է 13,606 մինչև 70,000 քաղաքացիական բնակչության[3]։

2011 թվականի նոյեմբերի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հրապարակային ներողություն է խնդրել Դերսիմի կոտորածի համար՝ անվանելով այն Թուրքիայի պատմության ամենից ողբերգական էջերից մեկը։ Սակայն իր խոսքում Էրդողանը փորձել է արդարացնել Թուրքիայի ղեկավարությունը՝ դնելով սպանդի պատասխանատվության ողջ մեղքը, որքան էլ տարօրինակ է, Դերսիմում ապրող հայերի վրա, բառացի ասելով, որ հայերը գրավել են ամբողջ առևտուրը Դերսիմում և Աթաթուրքը ստիպված էր «դաս տալ հայերին», ինչպես նաև «մի քիչ չափն անցել են» և հայերից բացի նաև զազաներն են տուժել։ Նման «ներողությունը» ոչ մի քննադատության չի դիմանում և ավելի շուտ նպատակ ուներ տրամադրել զազաներին հայերի դեմ, ինչպես նաև արդարացնել թուրքական քաղաքականությունը։  Այս «ներողությունը» վրդովմուքնի ալիք է բարձրացրել Թուրքիայում, առաջին հերթին Դերսիմի բնակիչների շրջանում, որոնց մեծ մասը ազգակցական կապեր ունեն հայերի հետ և հայերի հետ միասին էլ տուժել են թուրքական իշխանությունների կազմակերպած ոճրագործությունից։

Դերսիմի ապստամբությունը խմբագրել

Գվարդիական գնդի հրամանատար Իսմայիլ Թեքչեն և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Թունջելիում, 1937 թվական
Դերսիմի տեղաբնակները, 1938 թվական
Թուրք զինվորները գերեվարել են տեղի կանանց և երեխաներին, 1938 թվական

Տես նաև՝ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://ejts.revues.org/index370.html (Accordint to european journal of turkish studies, Tunceli is an alevi kurdish province)
  2. http://www.massviolence.org/Dersim-Massacre-1937-1938 (According to the organisation encyclopedia of mass violence, Dersim is a Kurdish alevi province, and the massacre of turks were towards zaza speaking alevi kurds)
  3. «Dersim massacre monument to open next month». Today's Zaman. 2012 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

Хюр Айше (23 ноября 2008). «Atatürk Dersim'i vuracağız dedi, vurduk». Taraf (Турецкий). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)