Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան, հիմնադրվել է 1977 թվականին Երևանի այն բնակարանում, որտեղ 1929 թվականից մինչև իր մահն ապրել է նշանավոր գրող, դրամատուրգ և հասարակական գործիչ Դերենիկ Դեմիրճյանը (1877-1956)։ Հիմնադրվել է Հայաստանի մշակույթի նախարարության կողմից՝ որպես Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ։

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԵրևան
Մասն էԲնակելի տուն` «ՀՕԿ»-ի
ՀասցեԱբովյան փողոց 29, բնակարան 4, Երևան, Հայաստան
Հիմնադրվել է1977
ՏնօրենԿարինե Ռաֆայելյան (թանգարանի վարիչ)
ԿայքԷջը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կայքում
Քարտեզ
Քարտեզ

Ցուցադրություն խմբագրել

Թանգարանը զբաղվում է Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործությունների մասսայականացմամբ, նրա անձնական և ստեղծագործական կյանքի մասին լիարժեք տեղեկությունների տրամադրմամբ։

Թանգարանն ունի 670 հիմնական և գրեթե նույնքան գիտաօժանդակ նյութեր, որոնք լավագույնս ներկայացնում են գրողի անցած բազմամյա ստեղծագործական ուղին։

Տուն-թանգարանը բաղկացած է հուշային երեք սենյակներից և մեկ ցուցասրահից։ Առաջին սենյակն ամփոփում է գրողի կյանքի և գործունեության վաղ շրջանը, երկրորդը նրա աշխատասենյակն է, իսկ երրորդ սենյակն ընդգրկում է նրա գրական-հասարակական գործունեության հասուն շրջանը։ Ցուցասրահում առավելապես ներկայացված են Դեմիրճյան-թատերագետն ու նրա երկերի բեմադրությունները։ Գրողի անձնական իրերի մեջ պահվում է նաև նրա ջութակը, որը ստրադիվարիուսյան դպրոցի եզակի նմուշ է[2]։

Միջոցառումներ խմբագրել

Տուն-թանգարանի նյութերի հիման վրա ստեղծվել են հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ։ Այստեղ պարբերաբար կազմակերպվում են գրական-թատերական ցերեկույթներ, հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ՝ նվիրված գրողի կյանքին ու ստեղծագործությանը, գրական արդի խնդիրներին ու երևույթներին, ընթերցումներ, դպրոցականների համար՝ թեմատիկ դասընթացներ, ինտերակտիվ ուսուցում «Պույ-պույ մկնիկը» հեքիաթի թեմայով, նկարների մրցույթներ և այլն։

Հասցե խմբագրել

Թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոց 29, բնակարան 4 հասցեում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Եղեգնյա գրչով. գրական Երևան | Դերենիկ Դեմիրճյան». Журнал ЖАМ. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.