Դեպի ճամբար (սիթքոմ)

մանկական, երիտասարդական, հումորային հեռուստասերիալ

«Դեպի ճամբար», մանկական, երիտասարդական հումորային հեռուստասերիալ, սիթքոմ[1]։ Հեռարձակվել է «Արմենիա ՀԸ» եթերում։ Պրեմիերան տեղի է ունեցել է 2019 թվականի հոկտեմբերի 12-ին։

Դեպի ճամբար
Տեսակհեռուստասերիալ
Ժանրմանկական, երիտասարդական, հումորային հեռուստասերիալ
ՍցենարիստԳրիգոր Դանիելյան, Գարիկ Սեփխանյան
ՌեժիսորԿարեն Ամյան
Գլխավոր դերերումԱլբերտո Դանիելյան
Թեմայի երաժշտության երգահանՀռիփսիմե Ելինյան
Երգահան(ներ)Գոռ Հակոբյան
Արտադրող երկիր Հայաստան
Լեզու(ներ)հայերեն
Սեզոնների քանակ4
Սերիաների քանակ76
Գործողության վայր
Հեռարձակում
ԱլիքԱրմենիա հեռուստաընկերություն
ՀեռուստաընկերությունԱրմեմնիա TV
Առաջին ցուցադրման երկիրՀայաստան
Սկզբնական եթերհոկտեմբերի 12, 2019նոյեմբերի 5, 2023
Կարգավիճակավարտված
IMDbhttps://m.imdb.com/title/tt15721866/?ref_=m_nm_knf_i2

Սյուժե

խմբագրել

Էրիկը ունի ընտանեկան խնդիրներ, նրա ծնողները անընդհատ վիճում են առօրյա հիմար խնդիրների պատճառով։ Նրա կարծիքով նոր սերնդի երեխան պետք է ունենա հեռախոս, պլանշետ, հեծանիվ, որը նա չունի։ Հերթական վեճից հետո նրանք տեղափոխվում են նրա տատիկի 1սենյականոց բնակարան։ Սակայն այնտեղ էլ վեճերը շարունակվում են։ Մի օր տատիկը Էրիկին տանում է սրճարան և անակնկալ ձևով Էրիկին տալիս են ճամբարի տոմս, և Էրիկը հաջորդ օրը գնում է ճամբար, որտեղ նրան սպասվում են անմոռանալի օրեր, իր նոր ընկերների հետ։

Դերերում

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Դեպի ճամբար սերիալի 2֊րդ եթերաշրջան». Celebrity Values. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.

Աղբյուրներ

խմբագրել
ԴերակատարԿերպարԵթերաշրջանՆկարագրություն
Գրիգոր ԴանիելյանԿորյուն1-4Պարետ, հետո «Արծիվների», 2րդ եթերաշրջանից «Առյուծների» ջոկատավար

,հետո ճամբարի նոր տնորեն

Գարիկ ՍեփխանյանԼյուդվիգ1-4Ճամբարի խոհարարը, Մարգոյի ամուսինը։ Սիրահարված է Լիլիթին, հետո Օվսաննային, այնուհետև Սիրունին և Ֆլորային
Սաթենիկ ՀազարյանԱննա Թումանյան1-3Ճամբարի տնօրենը
Ռաֆայել ԵրանոսյանԿարո1-3Ճամբարի ֆիզղեկը, սիրահարված է ընկեր Անուշին, այնուհետև ընկեր Ալյոնային
Աննա ՄանուչարյանԱնուշ1,4Ճամբարի գեղարվեստական ղեկավարը
Լիանա ՀակոբյանՄարգո1-2Լյուդվիգի կինը
Գոշ ՀակոբյանՀակոբ1-2«Արծիվների» ջոկատավար
Մարիամ ԱլեքսանյանՏաթև1-3«Բազեների» ջոկատավար, Անահիտի ընկերուհին, «Ինստագրամում» հայտնի բլոգեր, սիրահարված է Հակոբին
Բորիս ԲաղդասարովԱլեն1-2«Առյուծների», 2-րդ եթերաշրջանում «Դելֆինների» ջոկատավար
Եվա ԶոհրաբյանԱնահիտ1-3«Հովազների» ջոկատավար, Տաթևի ընկերուհին, սիրահարված է Ալենին
Մարիաննա ՔոքչյանԼիլիթ1-2Ճամբարի բժշկուհին, 2-րդ եթերաշրջանում սկսում է հանդիպել Հակոբի հետ
Էմիլի ԹովմասյանՄարիամ1Ընկեր Թումանյանի աղջիկը
Տիգրանուհի Տեր-ՄարկոսյանՏատիկ1-3Էրիկի մորական տատիկը, ով Էրիկի խնամակալն է։
Հայկ ԳրիգորյանՀայկ1-3Առաքիչ, Լեոյի քեռին, սիրահարված է Տաթևին
Ժաննա ԲուտուլյանԱլյոնա2-3Ճամբարի գեղարվեստական նոր ղեկավարը
Գուրգեն ՍարգսյանՄարտին2-3Ավտոբուսի վարորդը, Սերինեի հայրը, Ճամբարի տնտեսվարը
Իլոնա ՄկրտչյանՕվսաննա2Լյուդվիգի օգնականը, հոգեբան
Հասմիկ ԱսլանյանՍիլվա2-3Մարգոյի մայրը, Լյուդվիգի զոքանչը
Գոռ ՀակոբյանՀրաչ3«Արծիվների» ջոկատավար, Սիմոնի ընկերը
Աղաս ՄանուկյանՍիմոն3Բժիշկ, Հրաչի ընկերը
Լալա ԽաչիկյանԺաննա3Խոհանոցի աշխատողը
Անուշկա ՄարգարյանՍյուզաննա3Խոհանոցի նոր աշխատողը
Արմեն ՍողոյանՄասիս4Ճամբարի նոր ֆիզղեկը, Մանչի իրական հայրը
Վահագն ԳալստյանՍարո4Ճամբարի անվտանգության աշխատակիցը Գավառից
Արաքսյա ՄելիքյանՖլորա4Ճամբարի նոր խոհարարը, Լյուդվիգի նախկին սիրեկանը
Ալբերտո ԴանիելյանԷրիկ1-4Ճամբարական (գլխավոր հերոս)
Դավիթ ՍտեփանյանՄանչ4Էրիկի նոր ընկերը, Մասիսի իրական որդին
Հովհաննես ԳևորգյանՍտյոպ4Մանչի և Էրիկի ընկերը
Արեն ՀովհաննիսյանԱբգար1-4Էրիկի թշնամին (1-ին եթերաշրջանում), այնուհետև ընկերը
Համլետ ԿյուրեղյանՍամո1-4Ճամբարական, այնուհետև 4-րդ եթերաշրջանում խոհարար
Ստելլա ՄիրզոյանՍիրուն4Բժշկուհի, ում սիրահարված էր Լյուդվիգը
Հռիփսիմե ԵլինյանՄանե1-4Ճամբարի նոր գնորդը, Աննամարիայի մայրը
Լեո ՀայրապետյանԱլիկ1-4Ճամբարական, այնուհետև 4-րդ եթերաշրջանում Առյուծների ջոկատավար։ Սիրահարված է Նարեին
Գևորգ ՄարգարյանՄարկ1-4Ճամբարական, այնուհետև 4-րդ եթերաշրջանում Արծիվների ջոկատավար
Վերոնիկա ԿիրակոսյանՆարե1-4Ճամբարական, այնուհետև 4-րդ եթերաշրջանում Բազեների ջոկատավար։ Նրան սիրահարված է Ալիկը
Հայկուհի ՂուլյանՍաթիկ1-4Ճամբարական, այնուհետև 4-րդ եթերաշրջանում Հովազների ջոկատավար
Գրիգ ԽանգելդյանԳոռ2-4Ճամբարական։ Էրիկի թշնամին, այնուհետև ընկերը (ինչպես Աբգարը)
Արտավազդ ԳասպարյանԱրշակ4Ճամբարի 2-րդ անվտանգության աշխատակիցը։ Աբգարի բարեկամը