Դեյվիդ Հարբոր

Դեյվիդ Քաննեթ Հարբոր (անգլ.՝ David Kenneth Harbour, ապրիլի 10, 1975(1975-04-10)[1][2][3] կամ 1975[4], Ուայթ Փլեյնս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի թատրոնի և կինոյի դերասան։ «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների թեկնածու։

Դեյվիդ Հարբոր
Ծննդյան թիվ՝ապրիլի 10, 1975(1975-04-10)[1][2][3] (49 տարեկան) կամ 1975[4]
Ծննդավայր՝Ուայթ Փլեյնս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և դերասան
IMDb։ID 1092086

Կենսագրություն խմբագրել

Դեյվիդ Հարբորը սովորել է նյույորքյան Բիրամ Հիլս միջնակարգ դպրոցում, դերասաններ Շոն Մահերի և Էյալ Փոդելի հետ։ 1997 թվականին ավարտել է Հանովերում գտնվող Դարտմուտի քոլեջը։

Հարբորի մասնագիտական կարիերան սկսվել է 1999 թվականին Բրոդվեյում, որտեղ նա խաղացել է «Անձրև վաճառողը» բեմադրությունում։ Նույն թվականին նա մատուցողի դեր է ստացել «Կարգ ու կանոն» հեռուստասերիալում։ 2005 թվականին Հարբորը առաջադրվել է «Թոնի» մրցանակին՝ «Ո՞վ է վախենում Վիրջինա Վուլֆից» բեմադրության համար։

2000-ականներին Դեյվիդ Հարբորը ստանում է նկատելի դերեր «Գթասրտության քվանտ», «Փոփոխությունների ճանապարհ» և «State of Play» ֆիլմերում։

Իրական հայտնիություն է նրան բերել Ջիմ Հոփերի դերը «Տարօրինակ դեպքեր» գիտաֆանտաստիկ հեռուստասերիալում[6][7]։

2017 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ Դեյվիդը գլխավոր դեր է խաղալու «Հելլբոյ» ֆիլմում, որը մեծ էկրաններ է դուրս եկել 2019 թվականի ապրիլի 11-ին։

2018 թվականի հունվարին համացանցում հայտնվեց նորություն այն մասին, որ դերասանը համաձայնվել է անցկացնել իր երկրպագուհիներից մեկի ամուսնության արարողությունը։ Աղջիկը իր Թվիթթերյան միկրոբլոգում հրապարակում է կատարել, որտեղ հարցրել է, թե նա ինչ պետք է անի, որպիսի Դեյվիդ Հարբորը սեպտեմբերին անցկացնի իր ամուսնության արարողությունը։ Դերասանը արձագանքեց նամակին, ասելով, որ նրա հրապարակումը պետք է 125 հազար ռեթվիթ հավաքի։ Հաղորդագրությունը առաջին օրերի ընթացքում անհրաժեշտ ռեթվիթեր հավաքեց[8]։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

ՏարեթիվՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2004ֆՔինսիKinseyՌոբերտ Քինսի
2005ֆ-Brokeback MountainՌենդալ Մալոուն
2007ֆՆարկոզAwakeԴրակուլա
2008ֆՓոփոխությունների ճանապարհRevolutionary RoadՇեփ Քեբբել
2008ֆԳթասրտության քվանտQuantum of SolaceԳրեգ Բիմ
2009սԽաբիր ինձLie to MeՏղայի հայրը
2011ֆԿանաչ ձիաբոռThe Green HornetՖրենկ Սկանլոն
2011ֆՄԵՆՔ։ Հավատում ենք սիրունW.E.Էրնեստ Սիմպսոն
2012ֆՀերթապահության ավարտEnd of WatchՎան Հաուզեր
2012ֆՄեր միջևBetween UsՋոել
2012ֆ-Knife FightՍթիվեն Գրին
2013ֆԾախունSnitchՋեյ Փրայս
2013ֆՊարկլենդParklandՋեյմս Գորգոն Շանկլին
2013սՏարրականElementaryբժիշկ Մեյսոն Բոլդուին
2014ֆX/YX/YԹոդ
2014ֆԶբոսանք դիակների կողքովA Walk Among the TombstonesՌեյ
2014ֆՀավասարեցնողըThe EqualizerՖրենկ Մաստերս
2014-2015ս-State of AffairsԴեյվիդ Պատրիկ
2014-2015սՄանհեթենManhattanՌիդ Էկլին
2015ֆՍև զանգվածBlack MassՋոն Մորիս
2015-2016սԲանշիBansheeՌեբերտ Դալտոն
2016սԻնքնասպաննների ջոկատSuicide SquadԴեքստեր Թոլիվեր
2016-ներկասՏարօրինակ դեպքերStranger ThingsՋիմ Հոփեր
2016ս-Crisis in Six ScenesՎիկ
2017ֆԱնքուն գիշերSleeplessԴագ Դենիսոն
2019ֆՀելլբոյHellboyՀելլբոյ
2020ֆՍև այրիBlack WidowԱլեքսեյ Շոստակով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #1060392720 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Leeds, Sarene (2016 թ․ օգոստոսի 11). «'Stranger Things': David Harbour Talks Coffee, Contemplation and Barb». WSJ (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  7. «Interview: Actor David Harbour Embraces 'Stranger Things'». The Young Folks (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  8. «Звезда сериала "Очень странные дела" проведет свадьбу для поклонницы». РИА Новости (ռուսերեն). 20180118T1754+0300Z. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Հարբոր» հոդվածին։