Դարակերտ

գյուղ ՀՀ Արարատի մարզում

Դարակերտ,գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 10 կմ հյուսիս, մարզկենտրոնից գտնվում է 23 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Դարակերտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1829 թ.
Մակերես4,48 կմ²
ԲԾՄ840 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2723[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Դարակերտ (Հայաստան)##
Դարակերտ (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1829 թվականին։ Նախկինում ունեցել է Էլիազ, Էյլաս, Իփաքլու, Հաջի Այվազ անվանումները։ Դարակերտ է վերանվանվել 1978 թվականին։Գյուղի մոտ է գտնվում անտիկ ժամանակաշրջանի՝ մ.թ.ա. I դարի հին բնակավայրի ավերակներ։ Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում` ծովի մակարդակից 840 մ բարձրության վրա։

Կլիմա խմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5°C: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դարակերտի մշտական բնակչությունը կազմել է 2723, առկա բնակչությունը՝ 2611 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի1829190619591979198920012011
Բնակիչ445107917281955234424932723[1]

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի առկա 601 տնտեսություն, դպրոց, գրադարան, կապի հանգույց, բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 352 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 286 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, որոնք կազմում են 3 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 66» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

🔥 Top keywords: