Դալարիկ

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում

Դալարիկ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում։ Գտնվում է մարզկենտրոնից 21 կմ հյուսիս-արևմուտք՝ հարթավայրում։ Հեռավորությունը Երևանից՝ 58 կմ է, իսկ Հայաստանի պետական սահմանից՝ 20 կմ։

Գյուղ
Դալարիկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
Այլ անվանումներՄաստարա
Մակերես30.86 կմ²
ԲԾՄ1005 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3975[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդալարիկցի
Ժամային գոտիUTC+4
Դալարիկ (Հայաստան)##
Դալարիկ (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Հիմնադրվել է 1901 թ.-ին, երկաթուղու շինարարության ժամանակ և կրել է Մաստարա անվանումը։ Դալարիկ է վերանվանվել 1965 թ.-ի հունվարի 20-ին։

Կլիմա խմբագրել

Բնակլիմայական պայմանները՝ չոր ցամաքային։

Պատմություն խմբագրել

Ռուսաստան-Վրաստան-Հայաստան կառուցվող երկաթգիծը, որը կառուցվել էր Նիկոլայ երկրորդ ցարի օրոք՝ 1901 թ-ին, հասնում է Մաստարա կիսակայարան (հետագայում այն վերանվանվում է Դալարիկ կայարան)։ Երկաթգծի շահագործումից հետո տարբեր բնակավայրերից մարդիկ գալիս և բնակություն են հաստատում այստեղ։

Առաջին բնակիչները հիմնադիրն էին այս գյուղի։ Հետագայում՝ 1959 թ-ին, գյուղում հիմնադրվում է Սովխոզ տնտեսությունը։ Ախուրյանի ջրամբարի ջրերը հասնում են Դալարիկի խամ ու խոպան հողերը, և տնկվում են հազարավոր հեկտարներ խաղող և մրգատու ծառեր։

Քանի որ գյուղի բնակչությունը քիչ էր, կոմունիստական կուսակցության որոշումով Թալինի շրջանի Շենիկ և Դիան գյուղերի բնակիչները բնակություն են հաստատում Դալարիկում և ստեղծվում է մեծ տնտեսություն։ Տնտեսությունը 1965 թ.-ից սկսած պետությանն էր հանձնում հազարավոր տոննաներ խաղող և տարբեր տեսակի մրգեր։ Դալարիկի ծիրանը վագոններով առաքվում էր Սովետական միության մայրաքաղաք Մոսկվա և շատ ու շատ երկրներ։

Տարիների ընթացքում Դալարիկ են գալիս և մշտական բնակություն հաստատում Ջավախքից, Շիրակի, Արարատի դաշտավայրերի տարբեր գյուղերից, Թալինի շրջանի գրեթե բոլոր գյուղերից։

1984 թ.-ին կառավարության որոշումամբ Դալարիկը Թալինի շրջանի կազմից անցնում նորաստեղծ Բաղրամյանի շրջանի կազմ։

Արդեն 1985 թ.-ին գյուղի բնակչության թիվը հասնում է 4300-ի։ Գյուղի շրջակայքում ստեղծվում է 7 հսկա գործարաններ.

  1. Բաղրամյանի հացամթերքի արտադրության կոմբինատը, որը մեկ օրում տալիս էր 100 տոննա ալյուր և այլ մթերքներ։
  2. Երկաթբետոնի կոմբինատը։
  3. Խարամի առաջին և երկրորդ գործարանները։
  4. Միջնորմաների սալիկների գործարանները։
  5. Քարի մշակման գործարանը։
  6. Ցեմենտի արտադրության գործարանը։
  7. Երեք հսկա խոզաբուծական համալիրները, որտեղ պահվում էին 130.000 գլուխ խոզ, որոնց արտադրված միսը լիովին բավարարում էր մեր հանրապետությանը։ Մսի մնացած մասը վագոններով առաքվում էր Սովետական Միության մյուս հանրապետություններ։

Այդ տարիներին գյուղը հասել էր զարգացման գագաթնակետին։ Գյուղացին ուներ բնական գազ, էլեկտրաէներգիա, ոռոգելու և խմելու ջուր։ Բնակչության 60-70%-ն ուներ իր առանձնատունը, մնացածին պետությունն իր միջոցներով կառուցում է երկհարկանի և եռհարկ շենքեր ու հանձնում ժողովրդին։

Գյուղն ուներ երկու դպրոց՝ միջնակարգ և ութամյա, երկու մանկապարտեզ, մշակույթի տուն և այլ շինություններ։ Այդ տարիներին գյուղը տվեց տասնյակ շքանշաններ, հերոսուհիներ և այլք։Արցախյան ազատագրման մարտերում գյուղը տվել է երեք զոհ՝ Ավետիսյան Գագիկ, Հովհաննիսյան Հովհաննես, Սարգսյան Արամ։

1990 թ.-ից սկսած գյուղի շրջակայքի բոլոր գործարանները և խոզաբուծական համալիրները քանդվեցին և վերածվեցին ավերակների։ ժողովուրդը մնաց անաշխատանք և շատերը բռնեցին գաղթի ճանապարհը։ Գյուղից հեռացել են մոտավորապես 800-ից 1000 մարդ։

Բնակչություն խմբագրել

Դալարիկի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի1922195919701979198920012011
Բնակիչ45493241332274039[3]35803975[1]

Տնտեսություն խմբագրել

Դալարիկի զբաղեցրած տարածքը՝ 3086 հա է, որից՝ 2960.4 հա արոտներ, 1307.7 հա վարելահողեր, 153.5 հա այգիներ։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ,այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Պատմամշակութային կոթողներից է՝ Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը։

2015 թվականին օծվել է Սուրբ Վարդան նորակառույց եկեղեցին[4]։

Հասարակական կառույցներ խմբագրել

Դալարիկն ունի 1 դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 64» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Ապրիլի 6-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 649
  4. «Դալարիկ գյուղում օծվեց Սուրբ Վարդան նորակառույց եկեղեցին (տեսանյութ)».

Արտաքին հղումներ խմբագրել