Գրիգոր Վարագեցի դպիր

Գրիգոր Վարագեցի դպիր (կամ Վանեցի) XVII դարի հայ տարեգիր և գրագիր։

Գրիգոր Վարագեցի դպիր
Մասնագիտությունպատմաբան

Աշխատել է Վան քաղաքից ոչ հեռու գտնվող Վարագավանքում։ 1684 թվականին Հայսմավուրքներից մեկը արտագրելիս, էջերի լուսանցքներում գրել է ոչ այնքան մեծ ժամանակագրություն, որը ընդգրկում է 1306-1682 թվականները (հիշատակված է նաև VII-XII դարերի մի քանի իրադարձություններ, բայց կապող պատմողական մասը սկսվում է XIV դարի սկիզբից)։ Արժեք են ներկայացնում Գրիգորի կյանքին վերաբերող վերջին շրջանի մի քանի հաղորդագրություններ[1](օրինակ, 1648 թվականինի[2] Վանի երկրաշարժի մասին)։ Ժամանակագրության վերջում Գրիգորը ավելացրել է իր բանաստեղծություններից մեկը՝ «Սակս ծուխ քաշողաց»[1]։ Բանաստեղծությունում ծխելը ներկայացվում է որպես լուրջ մեղք, հեղինակը դժգոհում է, որ կան հիմարներ, ովքեր ծխախոտ ձեռք բերելու համար պարտքով գումար են վերցնում, որ այս վնասակար սովորությունը տարածվել է նույնիսկ հոգևորականների շրջանում և այլն[3]։

Վարագեցու ժամանակագրությունը մասնակիորեն լույս է տեսել 1888 թվականին, լիարժեք քննադատական հրատարակությունը լույս է տեսել 1912 թվականին, ապա ևս մեկ անգամ 1956 թվականին[1]։ 2011 թվականին թարգմանվել է չեխերեն։

Ձեռագրեր՝

Հրատարակություն՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Мелкие хроники (XIII—XVIII вв.) / сост. В. А. Акопян. — Ер.: изд-во АН АрмССР, 1956. — Т. 2. — С. 379—380. — 686 с.
  2. N. N. Ambraseys, C. P. Melville A History of Persian Earthquakes. — Cambridge University Press, 2005. — С. 50, 183. — 240 с. — ISBN 9780521021876
  3. Г. Аганянц Диван Хайоц Патмутян. — Тифлис, 1912. — Т. 10. — С. 66.

Արտաքին հղումներ խմբագրել

«О курильщиках»(հայ.)