Գործունեություն

Գործունեություն, մարդու ակտիվության այնպիսի գործընթաց, որի ընթացքում իրականացվում են նրա այս կամ այն դիրքորոշումը միջավայրի, մարդկանց, խմբերի կամ խնդիրների նկատմամբ, որոնք նրան առաջադրում է կյանքը։

Վճարովի գործունեությամբ՝ աշխատանքով, զբաղված մարդիկ

Գործունեությունն ունի իր դրդապատճառները և հետապնդում է որոշակի նպատակ, կազմված է առարկայական և մտավոր գործողություններից։

Տեսակներ խմբագրել

Մարդկային գործունեության հիմնական տեսակներն են՝

Առաջատար գործունեություն խմբագրել

Առաջատար գործունեությունը անձի օնտոգենետիկական զարգացման տվյալ փուլում իրականացվող այն գործունեությունն է, որով պայմանավորված են երեխայի կամ պատանու հոգեկանում տեղի ունեցող հիմնական փոփոխություններն ու այն գործընթացները, որոնք նախապատրաստում են նրա անցումը զարգացման հաջորդ՝ ավելի բարձր փուլին։

Փուլեր խմբագրել

Օնտոգենեզում տեղի ունի առաջատար գործունեության հերթափոխում, որն ըստ Դ. Բ. Էլկոնինի, ընթանում է հետևյալ կարգով՝

  • անմիջական-հուզական շփում
  • առարկայական-ձեռնածուական գործունեություն
  • դերային խաղ
  • ուսումնական գործունեություն
  • մտերմիկ անձնային շփում
  • աշխատանքային մասնագիտական գործունեություն

Խմբային գործունեություն խմբագրել

Սոցիալական խմբի կողմից իրականացվող գործունեություն, որը հետապնդում է խմբային նպատակներ։ Խմբային գործունեության իրականացման ընթացքում խմբի յուրաքանչյուր անդամ կատարում է իր հատուկ գործառույթները (դերը, անհատական գործունեությունը), որի ընթացքում շփվում է խմբի մյուս անդամների հետ։

Տեսական գործունեություն խմբագրել

Անհատական կամ խմբային գործունեություն, որի հետևանքով հայտնագործվում են բնության և հասարակության գոյության ու զարգացման օրենքները, ինչպես նաև գործնական / պրակտիկ/ գործունեության ընթացքում օգտագործվող մեթոդներն ու հնարները։Տեսական գործունեությունը, որպես ներհոգեկան բարդ գործընթաց, իրագործվում է բոլոր իմացական գործընթացների և հատկապես վերացական մտածողության ու երևակայության մասնակցությամբ։

Գործնական (պրակտիկ) գործունեություն խմբագրել

Անհատական կամ խմբային այնպիսի գործունեություն, որի ընթացքում ազդեցություն են գործում շրջապատող աշխարհի վրա, նրանում առաջ են բերում փոփոխություններ։ Գործնական գործունեության ընթացքում օգտագործվող եղանակներն ու մեթոդները ստեղծվում են մարդկանց տեսական գործունեության շնորհիվ։

Աղբյուրներ խմբագրել

  • Նալչաջյան Ա. Ա. (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240 էջ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 177