Գոհարմելեք
արական անձնանուն
Գոհարմելեք, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն գոհար և արաբերեն melek բառերից։ Գործածվել է 14-15-րդ դարերում։ Հաճախ գրվել է Գոհարմելիք[1]։
Գոհարմելեք Գոհարմելեք | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Սեռ | արական |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Կապված հոդվածներ | «Գոհարմելեք» սկսվող էջեր |
Գործածություններ խմբագրել
- Գոհարմելիք, կին Սարգիս քահանայի և մայր Երևանցի Տերտեր քահանայի, ով 1341 թվականին Ազախ քաղաքում գրել տվեց մի Ճառընտիր[2]։
- Գոհարմելիք, կին պարոն Մարգարի և մայր Թուրվանդայի, ով ստացավ մի Ավետարան և 1406 թվականին նվիրեց Անդրեաս քահանային[3]։
- Գոհարմելիք, մերձավոր էր տանուտեր բրուտ Ստեփաննոսի, ով 1435 թվականին Վանում ստացավ մի Ավետարան[4]։
- Գուհար մելիք, կին Հովհաննեսի, մայր Ստեփաննոսի, ով 1437 թվականին Տրապիզոնում Հակոբ կրոնավորին գրել տվեց մի Հայսմավուրք[5]։
- Գոհարմելիք, կին Ծերունի և մայր Սուլթանմելեքի, ով 1452 թվականին Ոստանում գրել տվեց մի Ավետարան[6]։
- Գոհարմելեք, մորաքույր մահտեսի Ստեփաննոսի, ով 1457 թվականին ստացավ Հայսմավուրքը[7]։
- Գավհարմելեք, զոքանչ Հովհաննեսի՝ եղբոր Թումայի, ով 1460 թվականին Աղթամարում գրել տվեց մի Ավետարան[8]։
- Գուհարմելիք, մայր Գուլիզարի՝ կնոջ խոջա Հովսեփի (Տարոնի իշխան), ով 1479 թվականին Մուշում գրել տվեց մի Ավետարան[9]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 485 — 634 էջ։
- ↑ Շահազիզ «Հին Երևանը», էջ 72
- ↑ Քօսեան «Հայք ի Զմիւռնիա», Ա․ 22
- ↑ Ձեռագիր, Վասպուրական 370
- ↑ Труди вост. комм․ ИМАО, հտ․ 2, 3, էջ 55
- ↑ Ձեռագիր, Վասպուրական, էջ 413
- ↑ Ձեռագիր, Թավրիզ, 103 բ
- ↑ Ձեռագիր, Վասպուրական, 433
- ↑ Ձեռագիր, Սեբաստիա=ՀԱ 1925, 263
🔥 Top keywords: Մայիսի 1 (տոն)Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՄայիսի 1ՀայաստանԲագրատ ԳալստանյանՀաղթանակի օրՊարույր ՍևակՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԵղիշե ՉարենցՎարդանանք (պատմավեպ)Համբիկ ՍասունյանՍևանա լիճԳարեգին ՆժդեհՔութեշՕքեյՀովհաննես ՇիրազՀայոց ցեղասպանությունՋրծաղիկՀովհաննես ԹումանյանՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սեռական հարաբերությունՀայերենի այբուբենՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԾաղկեվանք (Արա լեռ)ԿարմրուկՀայաստանի առաջին հանրապետությունԿառլես ՊուչդեմոնԿոմիտասԱրարատԱմերիկայի Միացյալ ՆահանգներԳևորգ Մարզպետունի (վեպ)Համո ՍահյանԵրևանԱկսել ԲակունցԶվարթնոցի տաճարԳառնու հեթանոսական տաճարՎահան ՏերյանՊարբերական հիվանդություն