Գեղարոտ

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարոտ (այլ կիրառումներ)

Գեղարոտ, գյուղական համայնք է Հայաստանի Արագածոտնի մարզում, Սպիտակ քաղաքից 15 կմ հարավ, Երևան-Սպիտակ մայրուղու վրա։ Մարզկենտրոնից 50 կմ հեռավորության վրա։ Նախկինում մասն է կազմել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի։

Գյուղական համայնք
Գեղարոտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներՔեշիշքյանդ, Քեշիշքենդ
Մակերես148 կմ²
ԲԾՄ2060 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն490 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգեղարոտի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ0406
Գեղարոտ (Հայաստան)##
Գեղարոտ (Հայաստան)
Գեղարոտ (Արագածոտնի մարզ)##
Գեղարոտ (Արագածոտնի մարզ)

Անվանում խմբագրել

Ունեցել է Քեշիշքյանդ, Քեշիշքենդ անվանումները, որը նշանակել է յոթը տերտերի գյուղ։ Գեղարոտ է վերանավանվել 1935 թվականին։ Գեղարոտ (նշանակում է գեղեցիկ արոտավայրեր)

Աշխարհագրություն խմբագրել

Ընկած է ծովի մակարդակից 2060 մ բարձրության վրա, թեք սարավանդի վրա։ Կլիման ցուրտ լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6 - -8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։

Բնակչություն խմբագրել

Բնակչության նախնիների մեծ մասը գաղթել է Արևմտյան Հայաստանից։ Համայնքի բնակչությունը կազմում է 589 մարդ, որից 47% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 53%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 33%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 60%, հետաշխատունակները՝ 7%։ Գյուղն ունի 144 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց։ Գեղարոտի ազգաբնակչության փոփոխությունը.[2] :

ՏարիԲնակչություն
1837218 մարդ[3]
1897283 մարդ[3]
1926604 մարդ[3]
1939768 մարդ[3]
1959504 մարդ[3]
1970595 մարդ[3]
1979482 մարդ[3]
1989520 մարդ[4]
2001547 մարդ[3]
2004590 մարդ[3]
2011490 մարդ[1]


Տնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսական հողահանդակները ծառայում են հիմնականում որպես վարելահողեր (մշակվում են հացահատիկի, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ)։ Գյուղացիները զբաղվում են հիմնականում մանր և խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղում կա Սուրբ Աստվածածին եկեղեցին, կառուցված 1892 թվականին։

Գեղարոտից 1 կմ արևելք գտնվում է «Տաթևի գյուղ» գյուղատեղին (VII-XX դդ.), 1,5 կմ հյուսիս՝ «Աշոտ Երկաթ» և «Պոլոզ սար» ամրոցները (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.)։ Գյուղի մոտ հայտնաբերվել է հին բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի դամբարաններ։

Տեղական ինքնակառավարում խմբագրել

Վարչական տարածքի ղեկավար՝ Սմբատ Բայրախտարյան

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 55» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Օգոստոսի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  4. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 624. — 4696 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղարոտ» հոդվածին։