Գարինչա

բրազիլական Ֆուտբոլիստ

Մանուել (Մանե) Ֆրանսիսկո դոս Սանթոս Գարինչա (հոկտեմբերի 28, 1933(1933-10-28)[2][5][6][…], Pau Grande, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա - հունվարի 20, 1983(1983-01-20)[1][2][3], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, աջ եզրային լավագույն հարձակվողը ֆուտբոլի պատմության մեջ, աշխարհի կրկնակի չեմպիոն (1958, 1962)։

Գարինչա
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՄանուել Ֆրանսիսկո դոս Սանթոս
ՔաղաքացիությունըԲրազիլիա Բրազիլիա
Մականուն

ազգի ուրախություն, կարճոտանի հրեշտակ,

ֆուտբոլի Չարլի Չապլինը, Գաուլիչո
Ծննդյան ամսաթիվ1933 հոկտեմբերի 28
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա Բրազիլիա
Մահվան ամսաթիվհունվարի 20, 1983(1983-01-20)[1][2][3] (49 տարեկան)
Մահվան վայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա Բրազիլիա
Հասակ169 սմ
Քաշ72 կգ
Դիրքհարձակվող
Պատանեկան կարիերա
1947 - 1952Բրազիլիա Պաու Գրանդե
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1953 - 1965Բրազիլիա Բոտաֆոգո236 (85)
1966Բրազիլիա Կորինտիանս4 (0)
1967Բրազիլիա Պորտուգեզա1 (0)
1968Կոլումբիա Խունիոր Բարրանկիլիա1 (0)
1968 - 1969Բրազիլիա Ֆլամենգո8 (0)
1970 - 1971Բրազիլիա Օլարիա8 (0)
1953 - 1972Ընդամենը257 (85)
Ազգային հավաքական
1955 - 1966Բրազիլիա Բրազիլիա60 (17)[4]
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Մանկությունը խմբագրել

Ծնվել է 1933 թվականին Պաու-Գրանդի քաղաքում, բազմազավակ ընտանիքի 5-րդ երեխան էր։ Գարինչան ծնվել էր բնական մի քանի արատներով, նա շեղաչք էր, ողնաշարը ծռվածք ուներ, կոնքերի ոսկորները խառնված էին, իսկ նրա ձախ ոտքն աջ ոտքից կարճ էր 6 սմ-ով։ Վիրահատական միջամտություն իրականացվեց բուժելու տղայի հիվանդությունը, բայց ապարդյուն։ Ըստ այլ աղբյուրների նրա այդ հիվանդությունը առաջացել է Պոլիոմելիտ հիվանդությունից։Նրա հայրը՝ Ամարոն, ով պահակ էր աշխատում քաղաքի գործարաններից մեկում տառապում էր ալկոհոլիզմով և արդյունքում մահացավ լյարդի ստացած հիվանդությամբ։ Մայրը նույնպես մահացավ վաղաժամ հերթական ծննդաբերության ժամանակ։ Գարինչան շատ ծանր է տանում մոր մահը։Գարինչային ժառանգապես փոխանցվել էր հոր ալկոհոլիզմը և 4 տարեկանում նա արդեն տարված էր ալկոհոլով, իսկ 10 տարեկանից սկսած ծխում էր։

Գարինչա մականունը խմբագրել

«Գարինչա» մականունը նա ստացել է դեռ մանկուց, երբ նա սիրում էր բռնել քաղաքի մոտ գտնվող անտառում տարածված թռչնի մի տեսակ, որոնց անվանում էին գարինչաներ։ Նրա քույրը իրեն անվանել է գարինչա 4 տարեկանում, ասելով, որ այնքան շատ կբռնես այդ թռչունից, մինչև դու ինքդ կդառնաս գարինչա։

Գարինչան և ֆուտբոլը խմբագրել

Պատանի տարիքից Գարինչան հետաքրքրվում է ֆուտբոլով և ժամանակի մեծ մասը անցկացնում է ֆուտբոլ խաղալով։ 16 տարեկան հասակում արդեն մեծահասակների հետ խաղում է «Կրուզեյրո դու Սուլ» թիմի կազմում։ Հենց մեկնարկային խաղում աչքի է ընկնում խփած մի քանի գոլով և իր թիմը հաղթում է 8։1 հաշվով։Հիմնականում հանդես է եկել Ռիո-դե-Ժանեյրոյի «Բոտոֆագո» թիմի և Բրազիլիայի հավաքականի կազմում։Ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն աջ եզրային հարձակվողներից է։

Մրցանակներ, փաստեր, գոլեր խմբագրել

2000 թվականին Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կողմից արված հարցման արդյունքում կազմված լավագույն ֆուտբոլիստների ցանկում 8-րդն է, իսկ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստների ցանկում 4-րդը։ «The Times» թերթի վարկածով Գարինչան զբաղեցնում է 6-րդ տեղը ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ և նրա անունը ներառված է Ամերկայի գավաթի առաջնությանների պատմության բոլոր ժամանակների խորհրդանշանական հավաքականի մեջ։ Բրազիլիայում Գարինչան համարվում է 2-րդ լավագույն ու սիրված ֆուտբոլիսը Պելեից հետո։ 1953-1965 թվականներին նա «Բոտոֆագո» ակումբի կազմում մասնակցել է 579 խաղի և խփել 249 գոլ։ 1962 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն է 5 գնդակով[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. По версии сайта rsssf.com Гарринча сыграл за сборную Бразилии 50 матчей и забил 12 голов
  5. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  6. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  7. Ալբերտ Միքայելյան, Մարզաշխարհի հարյուր գերաստղեր, Երևան, «ՎՄՊ-Պրինտ», 2008, էջ 16։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարինչա» հոդվածին։