Գարեթ Հեդլունդ

ամերիկացի դերասան

Գարեթ Ջոն Հեդլունդ (անգլ.՝ Garrett John Hedlund , սեպտեմբերի 3, 1984(1984-09-03)[1], Roseau, Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ավելի հայտնի է Պատրոկլուսի դերով, Վոլֆգանգ Փեթերսենի «Տրոյա» էպիկական ֆիլմում և Սեմ Ֆիլինի դերով` «Գահ։ Ժառանգություն» ֆիլմում։

Գարեթ Հեդլունդ
անգլ.՝ Garrett Hedlund
Ծնվել էսեպտեմբերի 3, 1984(1984-09-03)[1] (39 տարեկան)
ԾննդավայրRoseau, Մինեսոտա, ԱՄՆ
ԿրթությունՀորիզոն ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, երգիչ, մոդել, թատրոնի դերասան և դերասան
Համատեղ ապրող(ներ)Քիրստեն Դանստ և Էմմա Ռոբերթս

Կենսագրություն

խմբագրել

Գարեթ Հեդլունդը իր կյանքի առաջին տարիները անց է կացրել ԱՄՆ-ի հարավում գտնվող Մինեսոտա նահանգի Ռոզո փոքրիկ քաղաքի ֆերմայում։ Նրա ընտանիքը բաղկացած է` ծնողներից` Ռոբերտ և Քրիստի, ավագ եղբորից և քրոջից` Նատանիելյա և Ամանդա։ Երբ Գարեթը 14 տարեկան էր, նա մոր հետ տեղափոխվել է Սքոթսդեյլ (Արիզոնա նահանգ, Մարիկոպա շրջան)։ Այնտեղ Գարեթը սկսել է դերասանական վարպետության մասնավոր դասեր վերցնել։

Ավագ դպրոցը ավարտելուց հետո Հեդլունդը անմիջապես մեկնել է Լոս Անջելես, դերասանական կարիերան շարունակելու նպատակով[2]։ Մեկնումից մեկ ամիս անց ռեժիսոր Վոլֆգանգ Փեթերսենի «Տրոյա» պատմական դրամայում ստացել է Պատրիկլուսի դերը։ Այնուհետև հետևել են հաջող աշխատանքները «Փառքի լույսի մեջ» սպորտային դրամայում (2004) և «Արյուն, արյան համար» (2005) ֆիլմում, ինչպես նաև մասնակցել է Քրիստոֆեր Պաոլինի «Էրագոն» վեպի էկրանավորմանը (2006)։

Այժմ Հեդլունդը ունի ինը ֆիլմ, թողարկման համար պատրաստվում են ևս 2-ը։ 2010 թվականին թողարկվել է «Գահ։ Ժառանգություն» ֆիլմը, նրա մասնակցությամբ` «Տրոյա» ֆիլմի (1982) ֆիլմի շարունակությունը[3]։

Անձնական կյանք

խմբագրել

2012 թվականից հանդիպում է Քիրստեն Դանստի հետ[4]։ 2016 թվականի ապրիլի վերջին հայտնի է դարձել, որ Գարեթն ու Քրիստենը բաժանվել են։

Ֆիլմագրություն

խմբագրել
ՏարիՀայերեն անվանումՕրիգինալ անվանումդեր
2004ֆՏրոյաTroyՊատրուկուլուս
2004ֆՓսռքի լույսի մեջFriday Night LightsԴոն Բիլինգսլի
2005ֆԱրյուն արյան համարFour BrothersՋեք Մերսեր
2006ֆԷրագոնEragonՄուրտագ
2007ֆՋորջիայի կենտրոնըGeorgia RuleԽարլան
2007ֆՄահվան դատավճիռDeath SentenceԲիլի Դարլի
2010ֆԹագ։ ԺառանգությունTron: LegacyՍեմ Ֆլին
2010ֆԵՍ գնում եմ , միլ լացիրCountry StrongԲո Հաթոն
2011Գահ։ Հաջորդ օրըTron: The Next DayՍեմ Ֆլին
2012ֆՃանապարհինOn the RoadԴին Մորիարտի
2012ֆԼյուին Դևիսի ներսումInside Llewyn DavisՋոնի Ֆայվ
2014ֆՕրորոցայինLullabyՋոնաթան
2014ֆԱնկոտրումUnbrokenՋոն Ֆիցջերալդ
2015ֆՄոհավեMojaveԹոմաս
2015ֆՊեն PanՋեյմս Կրյուկ
2016ֆԲիլի Լինայի երկար զբոսանքը ֆուտբոլային խաղի ընդմիջման ժամանակBilly Lynn's Long Halftime WalkՍերժանտ Դեյմ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. T Magazine interview by Marcus Chang: Asked & Answered -Garrett Hedlund
  3. Kit, Borys (2009 թ․ հունվարի 7). «Little known actor lands lead in 'Tron' sequel». Reuters/Hollywood Reporter. Reuters. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 2-ին.
  4. «Garrett Hedlund Reveals How He Began Dating Kirsten Dunst» (անգլերեն). Us Weekly. 2013 թ․ հունվարի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեթ Հեդլունդ» հոդվածին։