Գաել Գարսիա Բեռնալ

Գաել Գարսիա Բեռնալ (իսպ.՝ Gael García Bernal, նոյեմբերի 30, 1978(1978-11-30)[1][2][3][…], Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի դերասան, ով հայտնի է դարձել «Տականք սեր» (2000) հեռուստադրամայում Ալեխանդրո Գոնասալեսո Ինյարիտուի դերը կատարելուց հետո։

Գաել Գարսիա Բեռնալ
իսպ.՝ Gael García Bernal
Ծնվել էնոյեմբերի 30, 1978(1978-11-30)[1][2][3][…] (45 տարեկան)
ԾննդավայրԳվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]
ԿրթությունԽոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[5] և Edron Academy?
Քաղաքացիություն ԱՄՆ և  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և սցենարիստ
Համատեղ ապրող(ներ)Դոլորես Ֆոնսի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 30-ին Գվադալախարա քաղաքում։ Գաելի մայրը՝ Պատրիցիա Բեռնալը դերասան և մոդել է եղել, հայրը Խոսե Անխել Գարսիան՝ դերասան է և ռեժիսոր։ Գաելի ծնողները խաղացել են Մեքսիկայի տարբեր թատերական բեմերում։ Գաելը ունի նաև երկու փոքր եղբայր և մեկ քույր։

Դերասանական գործունեություն

խմբագրել

Փոքր տարիքից Գաելը խաղացել է թատերական բեմերում և նկարվել՝ հեռուստասերիալներում։ 1989 թվականին փոքրիկ դերասանը ունեցավ Պելուչե-ի դերը «Թերեզա» բազմասերանոց հեռուստանովելում (1989-1991), իսկ 1992 թվականին խաղացել է Դանիելի դերը «Պապիկը և ես» սերիալում։

1995-1997 թվականներին Գաելը սովորել է դերասանական հմտություն Լոնդոնի Կենտրոնական բեմական ելույթի և դրամատիկական արվեստի դպրոցում։ Նա եղել է առաջին մեքսիկացին, ով ընդունվել է Եվրոպայի հեղինակավոր համալսարաններից մեկը։

1996 թվականին խաղացել է Մարտինայի դերը ուրուգվացի ռեժիսորի Անտոնիո Ուրուտիոյի «Ներսում, սիրտը» ժապավենում, որը առաջադրվել էր «Օսկարի» որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ։ Գաելին աշխարհահռչակ մակարդակի աստղ դարձրին մեքսիկացի ռեժիսորների Ալեխանդրո Գոնսալեսա Ինյուրիտուի «Տականք սեր» (2000) և Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» (2001) աշխատանքները։

Բացի իսպաներենից, Բեռնալը ազատ տիրապետում է նաև անգլերեն, պորտուգալերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներին։

2005 թվականին Գաելը իր ընկեր, կինոդերասան Դիեգո Լունայի և պրոդյուսեր Պաբլո Կուրսոմի հետ միասին ստեղծել է «Կանանո ֆիլմեր» պրոդյուսերական կինոընկերությունը։ Բեռնալը հանդես է գալիս որպես սցենարիստ և ֆիլմերի պրոդյուսեր։ 2007 թվականին տեղի ունեցավ Բեռնալի ռեժիսորական դեբյուտը «Դիֆիցիտ» ֆիլմում, որտեղ դերասանը ունեցավ գլխավոր Կրիստոբալյայի դերը։

2010 թվականին Բեռնալը ռեժիսորի կարգով սկսեց փաստագրական ֆիլմի՝ Կենտրոնական Ամերիկայի միգրանտների, նրանց դժվար ճանապարհի մասին Մեքսիկական Պետությունների միջոցով դեպի ԱՄՆ-ի Չյապաս և Օախակա քաղաքները նկարահանումները։

2014 թվականին ընդգրկվել է Կաննի 67-րդ կինոփառատոնի ժյուրի կազմում։

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացած է եղել Դոլորենս Ֆոնսի հետ, բայց զույգը առանց պատճառաբանելու բաժանվեց։ Այդ ամուսնությունից Գաելը ուներ երկու երեխա, աղջիկ և տղա՝ Լազարո Կարցիա Ֆոնցին(08,01,2009) և Լիպերդատ Գարսիա Ֆոնցին (07,04,2011)։

Ֆիլմագրություն

խմբագրել
ՏարիՀայերեն ԱնվանումԻրական ԱնվանումԴեր
2000Տականք ՍերAmores perrosՕկտավիո
2001Քո Մայրիկին նույնպեսY tu mamá tambiénՀուլիո Սապատա
2001Մասնավոր ԿյանքVidas privadasԳուստավո Բերտոլինի
2001Աստծուց լուր չկաSin noticias de DiosԴեվենպորտ
2002Հայր Ամարոյի ԳաղտնիքըEl crimen del Padre Amaroհայր Ամարո
2002Ես և ԼյուսինI’m with LucyԳաբրիել
2002ՖիդելFiedelՉե Գեվառա
2003Կետ i-նDot the iԿիտ
2003Ջուլիի մասին երազելովDreaming of JuliaՌիկի
2004Չե Գևարա․ Մոտոցիկլստի օրագիրըThe Motorcycle DiariesՉե Գեվառա
2004Վատ դաստիարակությունLa mala educaciónԱնհել/Խուան
2005ԹագավորThe KingԷլվիս
2005Քնի ԳիտությունըLa science des rêvesՍտեֆան
2006ԲաբելոնBabelՍանտյագո
2006ՏոտոToto
2006Ես քո երկրպագուն եմ (Սերիալ)Soy tu fanԷմիլիո
2007ՊակասDéficitԿրիստոբալ (Ինչպես նաև Սցենարիստ և Ռեժիսոր)
2007La Santa MuerteLa Santa MuerteՊատմող
2007ԱնցյալEl PasadoՌիմինի
2008ԿուրությունBlindnessԵրրորդ պալատի թագավոր
2008Ռուդո և ԿուրսիRudo y CursiՏոտո
2009ՄամոնտMammothԼեո
2009Հսկողության սահմաններըThe Limits of ControlՄեքսիկացի
2009Պեդրո ՊարամոPedro PáramoՊեդրո Պարամո
2010Նամակներ ՋուլիետինLetters to JulietՎիկտոր
2010Նրանք վաճառում են նույնիսկ անձրևըTambien La LluviaՍեբաստյան
2011Կարևորը — Չվախենալն էA Little Bit of HeavenՋուլիան
2011Ամենա միայնակ մոլորակըThe loneliest planetԱլեքս
2011Զղջում եմ, որ չասացիRegret Not Speaking
2012Իմ հայրիկի տունըCasa de Mi PadreՕնսա
2012ՈչNoՌենե Սաավդրու
2012ԹափառաշրջիկZalet
2014Վարդագույն ՋուրRosewaterՄազիառ Բախարի
2014Մոցարտը ջունգլիներումMozart in the JungleՌոդրիգո Դե Սուվէ
2014Ջունգլիների ՏերըEl ArdorԿաի
2014Անապատե ՔաղաքներCiudades DesiertasԷլիխիո
2015El Aula Vacía
2015ԽոշորացումZoomԷդվարդ
2015ԱնապատDesiertoՄոյեզ
Eva no duermeԾովակալ Էմիլիո Էդուարդո

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Augustyn A. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #130202606 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. High Profile AlumniCentral School of Speech and Drama.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաել Գարսիա Բեռնալ» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիոլետա ԳևորգյանՍպասարկող:ՈրոնելՀայաստանՍեռական հարաբերությունՋոուի ԱնսաՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Հովհաննես ԹումանյանՏիգրան ՄեծՎարդավառՆեմեսիս գործողությունԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՀայոց ցեղասպանությունԵս և նաՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հայ գրերի գյուտԱշնան արև (ֆիլմ, 1977)Մեսրոպ ՄաշտոցՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՋրծաղիկԿառլես ՊուչդեմոնԱռաջին համաշխարհային պատերազմԱվարայրի ճակատամարտՎիոլետ ԳրիգորյանՀայաստանի առաջին հանրապետությունՍևրի պայմանագիրՎահան ՏերյանԵրկրորդ համաշխարհային պատերազմՊարույր ՍևակԽենթըԱրտիստը (Շիրվանզադե)Սպիտակ ձին (պատմվածք)Պարբերական հիվանդությունԿիլիկիայի հայկական թագավորությունՀայաստանի անկախության հռչակագիրԾաղկեվանք (Արա լեռ)Մայիսյան հերոսամարտերՍպասարկող:Վերջինփոփոխությունները