Բվեճ
Բվեճ
Բվեճ
Դասակարգում
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԹռչուններ (Aves)
ԵնթադասՏիպիկ թռչուններ (Neognathae)
ՎերնակարգNeoaves
ԿարգStrigiformes
ԸնտանիքԲու (Strigidae)
ՑեղBubo
ՏեսակԲվեճ (B. bubo)
Միջազգային անվանում
Bubo bubo
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Բվեճ (լատին․՝ Bubo bubo), բվերի ընտանիքի գիշատիչ թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։

Բվերի ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչն է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Բվեճի ձու

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 60-75 սմ է, թևերի բացվածքը՝ 160–188 սմ, կենդանի զանգվածը՝ 4,2 կգ։ Էգերը խոշոր են արուներից։ Փետրածածկը միատարր է, խիտ փափուկ, փխրուն, գորշ դարչնագույն, մետաքսափայլ։ Կրծքի մասում կան սև, կաթիլանման նախշեր, ականջին՝ մեծ փետրափնջեր։ Գլուխը մեծ է, վիզը և ոտքերը՝ կարճ, աչքերը՝ նարնջագույն, մագիլները՝ զարգացած, կտուցը՝ ներքև կեռված, եզրերը՝ սուր, ծայրը՝ սրված։ Գիշերային թռչուն է, սակայն լավ տեսնում է նաև ցերեկը։

Կենսակերպ խմբագրել

Զարգացած լսողության և տեսողության շնորհիվ գիշերային լռության ու խավարի մեջ կարողանում է անսխալ և անաղմուկ մոտենալ զոհին ու անվրեպ որսալ։ Ցերեկը հիմնականում հանգստանում է ծառերի բների ճյուղերին և ժայռաքիվերին։ Բնակվում է գետաձորերում, անտառեզրերին, փլատակներում։

Սննդառություն խմբագրել

Սնվում է թռչուններով, փոքր և միջին չափերի կաթնասուններով։ Բազմանում է առանձին զույգերով։

Բնադրում խմբագրել

Բնադրում է դժվարամատչելի ժայռերի խորշերում կամ քիվերին, փչակներում, այլ թռչունների հին բներում։ Դնում է 60 մմ տրամագծով, սպիտակ մինչև 4 ձու։ Ապրիլի վերջին տասնօրյակին բներում հայտնվում են ձագերը, որոնք հուլիսի 2-րդ կեսից կարողանում են կայուն թռչել։Օգտակար թռչուն է, ոչնչացնում է գյուղատնտեսությանը վնաս հասցնող մկնակերպ կրծողներին։

Տարածվածություն խմբագրել

Ենթատեսակի պոպուլյացիայի հիմնական մասը կենտրոնացված է նոմինատիվ ենթատեսակի տարածման շրջանից դեպի հարավ Բեսարաբիայում, Ղրիմում, Կովկասում, Փոքր Ասիայում և Սիրիայում։ Հայաստանում հանդիպում է գրեթե ամենուրեք։

Պահպանություն խմբագրել

Սակավաթիվ, խոցելի տեսակ է։ Գրանցված է Ռուսաստանի Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն։ 2008 թվականի տվյալներով Երևանի կենդանաբանական այգում պահվում են 9 առանձնյակ, իսկ Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցացիայի կենդանաբանական այգիներում՝ 154։

Սպառնացող վտանգներից է մարդու կողմից հետապնդվելը, անազատ պայմաններում պահելու կամ խրտվիլակներ պատրաստելու նպատակով բվեճին բռնելու դեպքերը, թունաքիմիկատների օգտագործման պետական անբավարարությունը, ինչպես նաև բնական բիոտոպերի՝ կերակրավայրերի յուրացումը գյուղատնտեսական կարիքների համար։

Գրանցված է CITES–ի Հավելված 2–ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բվեճ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բվեճ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 541