Արևին սպասելով

հեռուստասերիալ

Արևին սպասելով (թուրքերեն՝ Güneşi Beklerken), 2013 թվականին թուրքական Production D ընկերության կողմից արտադրված հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Kanal D հեռուստաընկերության եթերում։ Հեռուստասերիալը ցուցադրվել է 2013 թվականի հուլիսի 2-ից մինչև 2014 թվականի հուլիսի 27-ը[1]։ Գլխավոր դերերում խաղացել են Էմրե Քընայը, Քերեմ Բյուրսինը, Հանդե Դողանդեմիրը, Յաղմուր Թանրըսեվսինը և Իսմայիլ Էգե Շաշմազը։

Արևին սպասելով
թուրքերեն՝ Güneşi Beklerken
Изображение логотипа
Ժանրերիտասարդական
դրամա
Երկիր Թուրքիա
Լեզութուրքերեն
ՌեժիսորԱլթան Դյոնմեզ
Գլխավոր
դերերում
Էմրե Քընայ, Քերեմ Բյուրսին, Հանդե Դողանդեմիր, Յաղմուր Թանրըսեվսին, Իսմայիլ Էգե Շաշմազ
ՊրոդյուսերԷրեն Թյուրքմեն
ՍցենարիստԴենիզ Դաղրը, Ռույա Իշչիլերի
ԵրաժշտությունԴեմիր Դեմիրխան
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ54
Էկրաններին էհուլիսի 2, 2013-ից հուլիսի 27, 2014
ՀեռուստաալիքKanal D
ԸնկերությունD Productions
Պատկերի ձևաչափ576i (16:9 SDTV),1080i (HDTV)
Ձայնի ձևաչափStereo

Սցենար խմբագրել

Դեմեթը նորաձևության կենտրոնի տիրուհի է, ով ունի դուստր Զեյնեպ (Հանդե Դողանդեմիր) անունով։ Ջալեն Օզել Սայեր քոլեջի տնօրենն է, որը Ստամբուլի ամենահեղինակավոր մասնավոր քոլեջն է։ Ջալեն Դեմեթին և նրա դստերը Զեյնեպին հրավիրում է ապրելու Ստամբուլ, որտեղ Զեյնեպը պետք է հաճախեր Օզել Սայեր քոլեջ։ Նրանք գալիս են Ստամբուլ, որտեղ նրանց սպասում է մի գաղտնիք, որը ամբողջովին կփոխի Զեյնեպի կյանքը։ Բացի այդ դպրոցում Զեյնեպին հանգիստ չի տալիս քոլեջի սեփականատիրոջ որդին՝ Քերեմը (Քերեմ Բյուրսին)։ Կկարողանա արդյոք Զեյնեպը դիմանալ Քերեմի պատրաստած ծուղակներին, ինչի արդյունքում կարող է ծնվել մի նոր սիրային պատմություն։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել