Արյունոտ օրենսդրություն
«Արյունոտ օրենսդրություն», օրենսդրական ակտեր Անգլիայում 15-րդ դարի վերջերին, որ ուղղված էին իրենց բնակավայրերից վտարված և թափառաշրջիկ ու մուրացկան ճորտ գյուղացիների դեմ։ Առաջին ակտը ընդունվել է 1495 թվականին, ըստ որի, տեղական իշխանությունները պարտավոր էին գտնել և դատական պատասխանատվության ենթարկել թափառաշրջիկներին ու մուրացկաններին։
Արյունոտ օրենսդրության առավել դաժան ակտեր ընդունվել են Հենրիխ VIII-ի և Էլիզաբեթ Թյուդորի օրոք, նախատեսվում էր ձերբակալվածներին մտրակահարել մինչև մարմնից արյուն հոսելը, երկրորդ անգամ ձերբակալվելիս՝ ենթարկել մահապատժի։ Ֆ․ Էնգելսը նշել է, որ այղ օրենքներից արյան հոտ էր գալիս։ Այստեղից էլ առաջացել է «Արյունոտ օրենսդրություն» անվանումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 104)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Երևանի թանգարանների ցանկԲագրատ ԳալստանյանՍպասարկող:ՈրոնելՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՀայաստանՍեռական հարաբերությունՀովհաննես ԹումանյանՍալոմե (նկար)Պարույր ՍևակԿառլես ՊուչդեմոնՎիլյամ ՍարոյանՋրծաղիկՀայերենի այբուբենԵրևանԿոմիտասՇառլ ԱզնավուրԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՍերգեյ ՓարաջանովԵղիշե ՉարենցՍալոմեՀամո ՍահյանԱդրբեջանՆոր ԿալեդոնիաԾաղկեվանք (Արա լեռ)Օրալ սեքսԱրարատԳարեգին ՆժդեհՍերգեյ Փարաջանովի թանգարանՍաղմոսավանքԳառնու հեթանոսական տաճարՀեշտոցի սնկային վարակՔութեշՄարտիրոս ՍարյանԴաշտանԵրվանդ ՔոչարՄեսրոպ ՄաշտոցԱվետիք Իսահակյան