Արմեն Ադամյան (ֆուտբոլիստ)

հայ ֆուտբոլիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Ադամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ադամյան Արմեն Արմոյի (հոկտեմբերի 14, 1967, Ստեփանակերտ, ԼՂՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ֆուտբոլիստ (ենթահարձակվող), մարզիչ։

Արմեն Ադամյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԱդամյան Արմեն Արմոյի
ԱզգությունըՀայ
ՔաղաքացիությունըԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
ՄականունԱրա
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 14, 1967(1967-10-14)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ181
Քաշ90
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբավերտել է կարիերան
Պատանեկան կարիերա
0000
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1984—1988Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լեռնային Արցախ
(ֆուտբոլային ակումբ)
67 (8)
1988—1991Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ֆուտբոլային Ակումբ
„Կոտայք“ Աբովյան
106 (13)
1991Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Երազանք
(ֆուտբոլային ակումբ)
3 (1)
1991Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արցախ10 (2)
1992—1993Հայաստան Կոտայք27 (8)
1994Ռուսաստան Չերնոմերեց (Նովորոսիսկ)14 (0)
1994Ռուսաստան Սլավյանսկ13 (9)
1995Ռուսաստան Չերնոմերեց (Նովորոսիսկ)1 (0)
1995—2000Ռուսաստան Կրիստալ (Սմոլենսկ)165 (50)
2000—2001Լիբանան Սալամ ֆուտբոլային ակումբ
2001—2002Ռուսաստան Սալյուտ (Բելգորոդ)47 (0)
Ազգային հավաքական
1998—1999Հայաստան Հայաստան3 (1)
Մարզչական կարիերա
2004Բելառուս Դարիդանախագահ
2005—2007Հայաստան Միկա
2008Ռուսաստան Վոլգա (ֆուտբոլային ակումբ)օգնական
2009Ռուսաստան Դնեպր (ֆուտբոլային ակումբ)
2009—2010Հայաստան Միկա
2010—2011Հայաստան Միկա2մարզիչ
2011—2012Ռուսաստան Վոլգա
2014—2015Ռուսաստան Զենիթօգնական
2015—ներկաՀայաստան Միկա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

1984-1985 և 1988 թվականներին նա խաղացել է «Ղարաբաղ» (Ստեփանակերտ) թիմում։ 1988 թվականին տեղափոխվել է Աբովյանի «Կոտայք», թիմը խաղում էր ԽՍՀՄ-ի առաջին խմբում։ Խաղաշրջանի վերջում՝ 1991 թվականին, խախացել է Ստեփանակերտի «Երազանք» և «Արցախ»-ի թիմերում։ 1992 թվականին վերադառնում է «Կոյտայք», որտեղ անցկացնում է ամբողջ խաղաշրջանը։ 1994 թվականին տեղափոխվում է Ռուսաստան, որտեղ խաղում է «Չերնոմորեց» և «Կուբան» ակումբների կազմում, ակստեղ էլ նա անցկացրել է իր ամբողջ խաղաշրջանը։ 1995-2000 թվականներին խաղացել Սոմոլենսկի «Կրիստալ» (Սմոլենսկ) ակումբում (165 խաղ, 50 գնդակ, որից 36-ը տուգանայիններից)։ Ավելի ուշ խաղացել է ԼիբանանԻ «Սալամ» ակումբում (2000-2001), Բելգորոդի «Սայլուտ-Էներգիի» ակումբում (2001-2002)։ Ամենալավ տարինները հայ կիսապաշպանը անցկացրել է Սոմոլենսկի «Կրիստալ» ակումբում՝ վեց տարում նա դարձել է ակումբի խորհրդանիշը։ Նա այնքան էր սիրվել տեղացի երկրպագուների կողմից, որ արդեն ոտանավոր էին գրում նրա պատվին.

«Սոմոլենսկի հայ ֆուտբոլիստ, հանրահայտ հինգ աստղանի կնիքով»։

Հավաքականում խմբագրել

Հրավիրվել էր Հայաստանի հավաքական (1998-1999), խաղացել է 3 խաղ, խփել է 1 գոլ։

Մարզչական խմբագրել

2005 թվականի փետրվարին գլխավորել է Աշտարակի «Միկա» ակումբը։ Ադամյանի գլխավորությամբ թիմը 2005-2006 թվականներին, երկու խաղաշրջանի ընթացքում դարձել է Հայաստանի գավաթակիր, նաև 2005 թվականին արծաթե մեդալակիր։ 2006 թվականին «Միկան» ձևակերպել է գավաթային դուբլ, գավաթին ավելացնելով սուպերգավաթ։ Երկու տարի անց գլխավորել է Սմոլենսկի «Դնեպրը»։ Դրանից հետո վերադարձել է «Միկա»։ Երկրպագուների և ակումբի կողմից Ադամյանի վերադարձը դրականորեն դիմավորվեց։ Դա կապված էր առաջին հերթին իր նախկին ձեռքբերումների հետ։ Առաջնություններում «Միկան» մրցանակային տեղերից հետ է մնացել։ Անբավարար արդյունքների պատճառով Ադամյանը օգոստոսին լքեց ակումբը։ Գլխավոր մարզչի պաշտոնը գլխավորեց Արմեն Շահգերդյանը[2]։ Ադամյանին ուրիշ առաջարկ արվեց գլխավորել «Միկա-2» ակումբը։ 2011 թվականի ամռանը Ադամյանին առաջարկ եկավ Ուլյանսկի «Վոլգա» ակումբից։ Նա ընդունեց առաջարկը և գլխավորեց մինչև տարվա վեջ։ Սա Ադամյանի երկրորդ ժամանումն էր Ուլյանսկի ակումբ, սրանից առաջ նա 2008[3] թվականին եղել էր օգնական։ Նրա գլխավորուտյամբ ակումբը դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր և Ռուսաստանի գավաթի խաղերում հասավ մինչև 1/16 եզրափակիչ, որտեղ պարտվեց Մախաչկալայի «Անժիին»-ին։ Հունվարի 14-15-ը Մոսկվայում անցկացվեցին ընդունելության քննություններ Ակադեմիայի համար, որտեղ անցկացվում էր ՌՖՄ մարզչական պրոֆեսոնալ դասընթացներ։

Նվաճումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Армен Шахгельдян возглавил «Мику»» (ռուսերեն). Armsport.am. 3.8.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 13.6.2011-ին.
  3. «Новым главным тренером ульяновской «Волги» станет Армен Адамян» (ռուսերեն). Armsport.am. 3.6.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 13.6.2011-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Ադամյան (ֆուտբոլիստ)» հոդվածին։